Ձմեռային ուսումնական ճամբարի ձևաչափը թույլ է տալիս իրականացնել գործունեություններ, որոնք մյուս ուսումնական շրջաններում չէինք կարողանում կամ չէր ստացվում։ Արդեն երկրորդ տարին է, որ գործադրած ջանքների շնորհիվ մեր սովորողները այցելում են թատրոն։ Ինչո՞ւ է կարևոր այս մշակութային գործունեությունը՝
- սովորողները ծանոթանում են թատրոնին, թատրոն այցելելու մշակույթին,
- ձեռք են բերում ճաշակ և աշխարհայացք,
- թատերական ներկայացումը հնարավորություն է տալիս ուսումնասիրել գրական ստեղծագործությունը, ինչն էլ բարելավում և զարգացնում է սովորողների գիտելիքները,
- զարգանում են լսելու, ունկնդրելու, զգացողություններ ստանալու հմտությունները,
- թեմայի քննարկումները զարգացնում են սովորողի վերլուծական-քննադատական մտածողությունը։
Միանշանակ թատրոնն ունի նաև այլ կարևոր նշանակություններ։ Այս անգամ այցելել էինք Սունդուկյանի թատրոն՝ դիտելու ,,Մուսա լեռան 40 օրը,, ներկայացումը, որը համանուն գրքի թատերական աշխատանքն էր։ Նախապես ուսումնասիրել էինք գիրքը, խոսել թեմայի, սյուժեի, բովադակության, ասելիքի , արտահայատած գաղափարների շուրջ։
Ներկայացման դերասանական կազմը հմուտ էր և հայտնի, բոլոր դերասաններն էլ սիրված էին։ Հետաքրքիր էին կոմպոզիցիաները, իսկ որոշ հատվածներ իրականացվեցին ոչ թե բեմի վրա, այլ հենց դահլիճում․ դերասանները կանգնել էին շարքերում և խաղում էին իրենց դերը, տպավորությունն էր, թե հանդիսատեսն էլ է մասնակցում խաղին։
Թեման, իհարկե, բարդ էր և զգացմունքային, հուզվել էինք բոլորս։
Դերասաններից մեկը մեր կրթահամալիրի սան էր, վերադարձին անակնկալ կերպով հնարավորություն ունեցանք կարճ ժամանակով տեսնելու, զրուցելու և մեր հիացմունքը փոխանցելու։
Մասնակից սովորողները ևս գոհ էին ներկայացումից և դրական էին արտահայտվում։
Մի հատված ներկայացումից․

Комментариев нет:
Отправить комментарий