воскресенье, 18 октября 2026 г.

Ուսումնական աշուն․ արձակուրդային նախագիծ


7-րդ դասարան 

Ընթերցել որևէ ստեղծագործություն։ Կարող եք օգտվել ստորև բերված ցանկից կամ կարդալ ձեր նախընտրած գիրքը։ 

Ընթերցանության ցանկ՝
  • Անտուան դը Սենտ Էքզյուպերի ,,Փոքրիկ իշխանը,,
  • Ֆ․ Բերնեթ ,,Խորհրդավոր պարտեզը,,
  • Ջեկ Լոնդոն ,,Սպիտակ ժանիքը,,
  • Հանս Քրիստիան Անդերսեն , հեքիաթներ
  • Օսկար Ուայլդ ,հեքիաթներ
  • Ռ․ Ջ․ Պալասիո ,,Հրաշք,,
  • Աստրիդ Լինդգրեն, ցանկացած ստեղծագործություն
  • Ագաթա Քրիստի, ցանկացած ստեղծագործություն
  • Ժյուլ Վեռն, ցանկացած արկածային ստեղծագործություն,
  • Վիլյամ Սարոյան ,,Մարդկային կատակերգություն,,
  • Այլ
Ընթերցելուց հետո ներկայացնել վերլուծություն՝ անդրադառնալով՝
  • Մի քանի նախադասությամբ ներկայացրեք՝ ինչի մասին էր ստեղծագործությունը։ 
  • Ինչ գաղափարներ էր փոխանցում։
  • Ներկայացրե՛ք հերոսներին, բնութագրե՛ք։ 
  • Ներկայացրե՛ք ձեր վերաբերմունքը գրքին, հերոսներին, արտահայտած գաղափարին։ 
Եթե դժվարանում եք ծավալուն ստեղծագործություն կարդալ, ընտրե՛ք փոքր ծավալով ՝ պատմվածք, հեքիաթ, վիպակ, առակների ժողովածու․․․․

Վերլուծություններն ուղարկել tatev.abrahamyan@mskh.am էլ․ փոստին։ 

Комментариев нет:

Отправить комментарий