воскресенье, 18 октября 2026 г.

Հեռավար ուսուցման շաբաթ․ 7-րդ դասարան


19-23.10.2026

Հայոց լեզու 


Գործնական քերականություն

1.  Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (տրական հոլովով):

Ընկեր, եղբայր, մարդ, մարդկություն, խոսք, գործ, վերադարձ:

Հավատալ ո՞ւմ : Հավատալ ինչի՞ն:


2. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (բացառական հոլովով):

Ընկեր, եղբայր, մարդիկ, հանդիպում, զրույց, հարցուփորձ:

Խուսափել ումի՞ց: Խուսափել ինչի՞ց:

3. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (գործիական հոլովով):

Երեխա, աշակերտներ, ընկերներ, գրականություն, մեքենա, սպորտ:

Տարվել ումո՞վ: Հետաքրքրվել ինչո՞վ:

4.  Երկինք և մարդ բառերի տրված բառաձևերը տեղադրի´ր հոլովման աղյուսակում:

Երկնքում, երկնքից, երկինքը(ը), երկնքով, երկնքի(ն), մարդով, մարդու(ն), մարդ(ը), մարդուց:

                Ուղղական-

                Տրական-

                Բացառական-

                Գործիական-

                Ներգոյական-

5. Ընկեր, սրճարան գոյականները հոլովի´ր:


6. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Վկայել ի՞նչ: Վկայել ինչի՞ մասին:

Հավատացնել ի՞նչ: Հավատացնել ինչի՞ մասին:

7. Կազմի´ր բառակապակցություններ՝  հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Ընկնել ո՞ւր:

Հանդիպել որտե՞ղ:

8. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Դավաճանել ո՞ւմ, ինչի՞ն:

Ուրանալ ո՞ւմ, ի՞նչ(ը):

9. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

 

...(Նյու Յորք) բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի … (ուսանող), որը սիրալիր ... (ժպիտ) սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր … (այցելուներ) ձեռքերը: Այդ … (ձև) 8643-րդ … (հաճախորդ) … (ողջունել) հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.

 -Ուռա´: Ռուզվելտի ... (ռեկորդ) գերազանցեցի:

 Հավանաբար…(քչեր) է հայտնի, որ 1907...(թվական) Սպիտակ…(տուն) մի...(ընդունելություն) ժամանակ…(ԱՄՆ) այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513...(մարդ) ձեռք:

10. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

 

Երբեմն…(ծով) լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք... (ջրեր)՝…(ալիք) կապտականաչավուն…(լուսարձակում)...(տեսք): Ծովային…(լուսարձակում) գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես…(բույսեր), այնպես էլ...(կենդանիներ) հատկություն ունեն: Նրանք…(արև) էներգիան լուսային…(էներգիա) վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ...(ռեակցիա)… (հետևանք) առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում… (ջերմություն)...(արտադրություն):



Գրականություն

Կարդա՛ . Լուիս Ֆերնանդու Վերսիմու ,,Քիթը,, 

Ո՞րն է հեղինակի ասելիքը: 

Ինչպիսինն է քո վերաբերմունքը պատմվածքում ներկայացված իրավիճակին: 


Комментариев нет:

Отправить комментарий