Ուսումնական ճամփորդություններ։ Մեկ տարվա ընթացքում չկրկնվող ուղղություններով 5-6 ճամփորդությունը աննախադեպ է։ Ճամփորդելիս կարևորում եմ մի քանի սկզբունք՝ պարտադիր քայլարշավի առկայություն, որպեսզի սովորողները հնարավորություն ունենան նոր վայրեր տեսնելու, զգալու, ապրելու, այնուհետև՝ ուսումնական բովանդակություն, կարևոր է, որ սովորողները նախապես ուսումնասիրեն հայրենագիտական կանգառների պատմությունը, կարողնան իրենց հավաքած տեղեկությունները փոխանցել ընկերներին։ Այս տարբերակով ուսուցումը մի քանի առարկայից է՝ մայրենի /ավադազրույցներ, բարբառ/, աշխարհագրություն /մարզ, բնակավայր/ , հայրենագիտություն , պատմություն , մարզական հմտություններ և այլն։
- Գարնանային Լոռի,
- Երեք օր Արատեսում,
- Մշակութային Գյումրի,
- Աշնանային Տավուշ
- Ռազմամարզական ճամբար Արատեսում,
Այս տարաբնույթ ճամփորդություններին ավելացնենք նաև բարձունքի հաղթահարումը, որը երկարատև գործընկերության սկիզբ եղավ։ Հղթահարեցինք Հատտիսը։ Տե՛ս այստեղ։
,,Պատուհան,, ամսագիր։ Ամբողջ թափով շարունակել ենք ամսագրի աշխատանքները։ Հրապարակվում են լավագույն աշխատանքները, որոնք ստեղծում են սովորողները առօրյա ուսումնական աշխատանքի ընթացքում։ Այս տարի նոր բաժիններ են բացվել՝
Կարևոր է, որ ամսագիրը դարձել է ընթերցանության առարկա այլ սովորողների համար։ Անչափ ոգևորիչ է, երբ սովորողը տեսնում է իր նյութի տակ գրված քոմենթները, զուգահեռ ընթերցում կրթահամալիրի մյուս ամսագրերը, թողնում իր կարծիքը։
Բանավեճի ակումբ։ Այս ուսումնական տարին յուրահատուկ էր նոր և հաջողված նախագծով։ 8-3 դասարանի սովորողների հետ սկսեցինք յուրաքանչյուր ուրբաթ բանավեճ կազմակերպել։ Սկզբում ունեինք դժվարություններ, բայց սա ամենահաջողված նախագիծն է, որ իրականացրել են։ Ամեն բանավեճից հետո նկատելի էր սովորողների առաջընթացը, շատերը հանդես եկան նախաձեռնություններով, առաջարկներով։ Գործընթացը դարձավ սահուն և օգնեց բանավոր խոսքի զարգացման հարցում։ Այս մասին հոդված եմ գրել, որը հրապարակվել է ,,Դպիր,, ամսագրում։
Հետազոտական և դիպլոմային աշխատանքներ։ Այս տարի, ինչպես նախորդ երկու տարիներին, ղեկավարել եմ հետազոտական աշխատանք կրթահամալիրի ավագ դպրոցում։ Սա երկարատև ստեղծագործական-ուսումնական աշխատանք է, որն ամեն տարի նոր համագործակցության, աշխատանքի, ստեղծարարության արդյունք է։
Բայց առաջին անգամ ղեկավարել եմ նաև դիպլոմային աշխատանք կրթահամալիրի քոլեջում։ Չնայած դժվարություններին՝ աշխատանքն անցավ սահուն և խաղաղ, իսկ պաշտպանությունը, ըստ իս, հաջողված էր։
Ուսումնական տարվա ընթացքում բազմաթիվ այլ նախագծեր և աշխատանքներ եմ իրականացրել, մասնակցել եմ համերգների, ժամերգության, սեմինարների, հավաքների։ Այդ աշխատանքների և տարվա ընթացքում իրականացրած նախագծերի արդյունքների մասին գրել եմ ամսական հաշվետվություններում։
- Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն,
- Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն,
- Նոյեմբեր ամսվա հաշվետվություն,
- Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն,
- Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն,
- Երկրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն,
- Փետրվար ամսվա հաշվետվություն,
- Մարտ ամսվա հաշվետվություն,
- Ապրիլ ամսվա հաշվետվություն,
- Մայիս ամսվա հաշվետվություն,
- Ամառային ճամբարի հաշվետվություն։
Комментариев нет:
Отправить комментарий