воскресенье, 6 сентября 2020 г.

Ընթերցողական պլեներ Փառատոնային պուրակում



 
Դեռ մայիս ամսին սկսված և ամբողջ ամառ շարունակված ,,Սասնա ծռեր,, քանդակագործության ամենամյա փառատոնը ամփոփվեց: Չընդհատվող նոր ուսումնական տարին արդեն սկսված է: Սասնալանջի վերածված Սարալանջում տեղադրված են մասնակից քանդակագործների աշխատանքները, և մինչ նոր առաջին դասարանցիները իրենց կրթական շքերթ -քայլքն են անում Սարալանջում, մենք մի խումբ սովորողներով ,,Սասնա ծռեր,, ենք կարդում: Կարդացինք, քննարկեցինք, խոսեցինք... Ընթերցումները՝ տեսանյութում.

Նոր ուսումնական տարին սկսեցինք Մայրավանքի բարձունքից


Նոր ուսումնական տարվա առաջին օրը որոշեցինք սկսել բարձունքի հաղթահարմամբ: Ընտրված բարձունքը Ծաղկունյաց լեռների գրկում գտնվող Մայրավանքն էր: Այս ճամփորդության նպատակը նաև Միջին դպրոց նոր տեղափոխված վեցերորդ դասարանցիներին ծանոթանալն էր:
 Եվ այսպես սեպտեմբերի մեկը սկսեցինք քսան պայծառ վեցերորդցիների հետ, բոլորը տարբեր և յուրօրինակ մտածողությամբ: 
Մայրավանքը գտնվում է Ծաղկունյաց լեռներում, այնտեղ հասնելու համար Բջնիով պետք է գնալ Սոլակ գյուղի մոտ, որտեղից էլ սկսվում է քայլքի ճանապարհը:  Բջնի-Սոլակ ճանապարհին մեզ ուղեկցում է Հրազդան գետը: 

пятница, 4 сентября 2020 г.

Եռօրյա հայրենագիտական ճամփորդություն Լոռու մարզում


Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 1-15
Եռօրյա ճամփորդության օրը՝ սեպտեմբերի 9-11
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ, այլ ցանկացողներ, նախագիծը բաց է...
Ճամփորդության ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան 

Ճամփորդության երթուղին՝մեկնում. Երևան-Ապարան-Սպիտակ-Վանաձոր-Դսեղ-Գարգառ, վերադարձ. Գարգառ-Ամրակից-Լոռե բերդ-Վանաձոր-Սպիտակ-Ապարան-Երևան: 
Գիշերակացը՝ Գարգառ գյուղի հյուրատանը: 

Մեկնարկ՝սեպտեմբերի 9-ին, Մայր դպրոցի կայանատեղից, 08:00, ավարտ՝ սեպտեմբերի 11-ին , Մայր դպրոց, 19:00: 

четверг, 3 сентября 2020 г.

Անհատական աշխատաժամանակ. սեպտեմբերի 1-12


Աշխատաժամանակի տևողությունը՝ շաբաթական 33 ժամ: 
Բովանդակությունը
  • Բակային աշխատանքներ, միջավայրի խնամք
  • Դասասենյակի մաքրման, հավաքման, վարագույրերի մաքրման աշխատանքներ
  • Առցանց դասեր սովորողների հետ 
  • Աշխատանք սեփական բլոգի վրա, նյութերի թարմացում, հրապարակում
  • Նախագծերի կազմում և հրապարակում բլոգում
  • ,,Ուսումնական ամառ,, նախագծի ամփոփում 
  • Սովորողների և գործընկերներ էլ. նամակների պատասխանում 
  • Մասնակցություն Գրական ակումբի քննարկումներին
  • Մասնակցություն Խորհրդի նիստերին, քարտուղարի աշխատանք, նյութերի հրապարակում, արձանագրությունների կազմում, նամակագրություն, այլ  
  • Կրթահամալիրյան իրադարձությունների լուսաբանում
  • Ստեղծագործական և թարգմանչական աշխատանքներ, ամսագրերի հրապարակում
  • Միդլ TV-իի սցենարի հետ կապված աշխատանքներ 
  • Մասնակցություն մանկավարժական քննարկումներին
  • Գրառումներ  մանկավարժական օրագրում 
  • Դպիր ամսագրի, կայքի ընթերցում
  • Արդեն իսկ իրականացրած նախագծերի արդյունքների հրապարակում
  • Ճամփորդական նախագծերի կազմում, նախապատրաստական աշխատանքներ
  • Եռօրյա ճամփորդություն Լոռու մարզում
  • Ինքնակրթություն
  • Մարզական պարապմունք 
  • Ընթացիկ այլ աշխատանքներ 

вторник, 25 августа 2020 г.

Արտակարգ սեպտեմբերին ընդառաջ: Հակաբացիլ քայլք կրթական պարտեզով

Ամենուրբաթյա սովորույթի համաձայն Մայր դպրոցի փառատոնային պուրակում հանդիպեցինք տիար Բլեյանին. հերթական հակաբացիլ քայլքն է կրթական պարտեզով: Այս անգամ ուղղությունը՝ Մայր դպրոց-Սարալանջ-Հյուսիսային դպրոց: 
Շրջեցինք բարեկարգվող, նոր լուծումներով ավելի լուսավոր և կանաչ դարձող Մայր դպրոցի բակով... Այնուհետև քայլեցինք Սարալանջ, որտեղ կանաչին էր տալիս խաղողի նորատունկ այգին, առաջիկայում այստեղ նաև լավանդայի դաշտ կլինի, իսկ քանդակագործության փառատոնի մասնակիցների աշխատանքներն ամբողջացնում են պուրակը: 

понедельник, 24 августа 2020 г.

Մայրենի լեզու. 6-րդ դասարան. 2020-2021 ուս. տարի

Մայրենի լեզու. առարկայական ծրագիր
Ժամաքանակը՝ շաբաթական 5 ժամ

6-րդ դասարանում մայրենի լեզվի ուսուցումը նպատակաուղղված է՝
  • մայրենի լեզվի առաջնայնության և անաղարտության պահպանմանը,
  • գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակմանը,
  • հաղորդակցական հմտությունների փոխանցմանը,
  • ինքնաարտահայտման կարողության պահպանմանը և զարգացմանը, 
  • սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեք ընկալմանը, այն կրելու, պահպանելու և տարածելու անհրաժեշտության գիտակցմանը, 
  • սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելուն, ինքնակրթության, ինքնակատարելագործման մղելուն: 

четверг, 20 августа 2020 г.

Սեպտեմբեր ամսվա նախագծեր



Հայրենագիտական արշավ . Մայրավանք

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ օգոստոսի 23-սեպտեմբերի 1
Ճամփորդության օրը՝  սեպտեմբերի 1
Նախագծի մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողներ, այլ ցանկացողներ
Ճամփորդության ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան

Հաղթահարվող բարձունքը՝   Ծաղկունյաց լեռներ, Մայրավանքի բարձունք

Ճամփորդության երթուղին՝ Երևան-Բջնի-Հրազդանի կիրճ-Սոլակ-Մայրավանք-Երևան
Ճամփորդության մեկնարկ՝ 09:00-ին, Մայր դպրոցի կայանատեղի, վերադարձ՝ 17:00-ին, Մայր  դպրոց:
Տրանսպորտ՝ Սպրինտեր, վարորդ՝ Արամ Հարությունյան
Ճամփորդության գումարը՝ 1500 դրամ/մեկ սովորողը/

Նպատակը
  • Ճանաչել հայրենիքի մի հատվածը
  • Նոր ուսումնական տարվան ընդառաջ ծանոթություն 6-րդ դասարանի սովորողների հետ ճամփորդության միջոցով
  • Հետազոտական աշխատանքի իրականացում
  • Գետը համայնքում. Հրազդան գետի հիմնախնդրի ուսումնասիրություն
  • Քայլարշավի կազմակերպում, բարձունքի հաղթահարում 
  • Այս ուղղության վերաբերյալ հայրենագիտական փաթեթի պատրաստում 

среда, 19 августа 2020 г.

Անհատական աշխատաժամանակ 19-21.08.2020

19.08.2020
09:00-09:30` ընդհանուր ժողով
09:30-11:00` աշխատանք բակում
11:00-12:00` օրվա գործունեության նկարահանում, լուսաբանում 
12:00-12:30` ընդմիջում 
12:30-15:00` աշխատանք նախագծերի և առարկայական ծրագրերի վրա
15:00-16:00` մանկավարժական աշխատողների ընդհանուր ժողով

20.08.2020
09:00-11:00` բակային աշխատանք
11:00-12:00` դասասենյակի մաքրում 
12:00-12:30` ընդմիջում 
12:30-15:00` աշխատանք նախագծերի և առարկայական ծրագրերի վրա
15:00` մանկավարժական աշխատողների ընդհանուր ժողով

 21.08.2020
09:00-11:00` բակային աշխատանք
11:00-12:00` ներսի բույսերի խնամք
12:00-12:30` ընդմիջում 
12:30-15:00` աշխատանք նախագծերի և առարկայական ծրագրերի վրա

24.08.2020
09:00-11:00` բակային աշխատանք
11:00-12:00` ներսի բույսերի խնամք
12:00-12:30` ընդմիջում 
12:30-15:00` աշխատանք նախագծերի և առարկայական ծրագրերի վրա
15:00` մանկավարժական աշխատողների ընդհանուր ժողով


25.08.2020

09:00-11:00` բակային աշխատանք
11:00-12:00` ներսի բույսերի խնամք
12:00-12:30` ընդմիջում 
12:30-15:00` աշխատանք նախագծերի և առարկայական ծրագրերի վրա

26.08.2020
09:00-11:00` թղթե տոպրակների պատրաստում 
11:00-12:00` դասասենյակի մաքրություն 
12:00-12:30` ընդմիջում 
12:30-15:00` աշխատանքն նախագծերի վրա 
15:00` մանկավարժական աշխատողների ընդհանուր ժողով



Աշխատանքային օր Միջին դպրոցում

Երկար դադարից հետո վերջապես բոլորս դպրոցում ենք: Այսօրվանից սկսվում է մանկավարժական աշխատողների ամենօրյա աշխատանքը: 
Առավոտյան կարճ հանդիպում ունեցանք դպրոցի ղեկավար Լուսինե Բուշի հետ, քննարկեցինք առաջիկա անելիքները, ներկայացվեց օրվա գործունեությունը:
Մինչև կեսօր աշխատանքները փոքր խմբերով շարունակվեցին Միջին դպրոցի այգում, մաքրեցինք տարածքը, հավաքեցինք թափված աղբը, այնուհետև մի խուբը հող էր մաղում, մյուսները՝ հողային հատվածից առանձնացնում էին ճիմերի կտորները և տեղավորում լանջերի վրա: Աշխատանքներին մասնակցում էին նաև ութերորդ դասարանի սովորողները: 
Ընդմիջումից հետո սկսեցինք աշխատել մեր նախագծերի և ծրագերի վրա...
Ընթացքը՝ լուսանկարներում...

вторник, 18 августа 2020 г.

ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպումից հետո

Ստեղծված պարզ, մյուս կողմից էլ արհեստական բարդեցրած ու ձգձգած հարցի հետ կապված հրավեր ստացանք հանդիպել ԿԳՄՍ նախարարի հետ: Հանդիպմանը մասնակցում էի որպես կրթահամալիրի կառավարման խորհրդի անդամ: 
Գնում էի առանց անհանգստանալու և ի՞նչ ունեի անհանգստանալու. կրթահամալիրը դիմել է իր կազմակերպաիրավական ձևը փոխելու՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունից հիմնադրամի վերածվելու օրինական պահանջով: Օրենքը թո՞ւյլ է տալիս նման փոփոխություն, այո՛, թույլ է տալիս, կա՞ որևէ հակաօրինական, անընդունելի փաստ, իրավիճակ կրթահամալիրում կամ կրթահամալիրի հետ կապված, որի պատճառով կազմակերպաիրավական ձևի փոփոխությունը չպետք է լինի: Պատասխանն էլի նույնն է, չկա: Այս պարագայում շատ անհասկանալի է, երբ մեծարգո նախարարից լսում ես լակոնիկ մի պատասխան՝ նպատակահարմար չենք գտնում: Ինչպե՞ս  կարող է պետական կառավարում իրականացնող մարմինը, հեղափոխության մասնակից եղած և նախորդ իշխող համակարգը դատապարտած մարդը, նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդը նման կերպ արտահայտվել, առանց որևէ հիմնավորման հայտարարել, թե նպատակահարմար չեմ գտնում: Պատասխան, որտեղ չկա ինչու-ն: Եվ արդեն հետագա մեր հարցադրումներին որպես շարունակություն՝ դա դեմ է մեր քաղաքականությանը...Ո՞ր քաղաքականությանը: 

воскресенье, 16 августа 2020 г.

Ոչ միայն դպրոց...

Արդեն գրեթե տասը տարի է, ինչ աշխատում եմ կրթահամալիրում: Այստեղ երբեք չես ձանձրանա, չես հոգնի, միշտ կշարժվես առաջ՝ բացահայտելով, ինքնակրթվելով, անընդհատ սովորելով ու ստեղծագործելով: 
,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրը միայն դպրոց կամ ուսումնական հաստատություն չէ, առաջին հերթին կենսաձև է, ապրելակերպ: Կենսաձև, որովհետև սովորում ես աշխարհին այլ հայացքով նայել, նկատել այն, ինչ առաջ չէիր տեսնում, սովորում ես սիրել հայրենիքդ, և հասկանում ես, որ ամենաիսկական հայրենասիրությունը Կոմիտասյան երգի ճանաչումն է, քայլելով ու ճամփորդելով հայրենիքդ բացահայտելն է, քեզ բաժին հասած հողը շենացնելն է, տեսածդ աղբը վերցնելը, հավաքելը և երբեք չզլանալը, աշխարհին պայծառ հայացքով նայելը, որովհետև գիտես, որ աշխարհն էլ քեզ է այդպես նայելու: Սա մի վայր է, որտեղ ապրում ենք կողք կողքի՝ տալով ինչ ունես քո հոգում և ստանալով մի քանի անգամ ավել: 
Հայաստանում՝ հենց մեր կողքին է գտնվում ամենաարդիական ու ամենաժամանակակից ուսումնական հաստատությունը, որտեղ սովորողը հնարավորություն ունի ստանալ կրթություն իր հետաքրքրություններին համապատասխան, որտեղ սովորողին ընդունում են որպես անհատ և հաշվի նստում իր կարծիքի հետ, որտեղ սովորողը լիիրավ կարող է մասնակցել իր ուսումնական գործընթացին՝ առաջարկելով, ընտրելով, ցանկանալով...
Եվ այս ամենը իրական չէր լինի առանց հեղինակ հիմնադրի՝ բոլորի սիրելի տիար Բլեյանի, մարդու, ով իսկապես մեր ժամանակի հերոսներից է, ապրում և ստեղծագործում է հենց մեր կողքին, ումից դեռ շատ բան ունենք սովորելու, ում եռանդը անսպառ է: Եվ ինչ կարևոր է, թե քանի տարեկան է, եթե մարդը դեռ տալու, ասելու և ստեղծելու բան ունի... Եվ միանշանակ է, որ հեղինակային մանկավարժությունը էլ նույնը չի լինի առանց իր հիմնադիր հեղինակի...
Ընդամենը պարզ գործընթաց է, որ չգիտես ինչու անհասկանալի ձգձգվում է, և ինչո՞ւ չի կարող գեղեցիկ ձևով գնահատվել, ինչին իսկապես արժանի է...
Դեռ ուշ չէ....Վստահ եմ, որ մեր՝ իմ և ձեր կրթահամալիրի բնականոն ստեղծական ուղին ոչինչ չի խաթարի....

суббота, 15 августа 2020 г.

Կարդում ենք Տերյան. նախագծի մշակում

Նախագծի ժամկետ
ը՝ փետրվարի 3-մարտի 13

Մասնակիցները՝ սովորողներ, ծնողներ, դասավանդողներ, այլ ցանկացողներ…

Նպատակը

  • Տերյանի ստեղծագործությունների ընթերցում
  • Ծանոթության Տերյան մարդ-քաղաքացի-բանաստեղծին
  • Գեղագիտական ճաշակի ձևավորում ՝ ընթերցանության միջոցով
  • Հետազոտական- վերլուծական աշխատանք կատարելու հմտությունների ձևավորում

Խնդիրներ

  • Տերյանի ստեղծագործությունների տարածում
  • Տերյանի անձի և ստեղծագործությունների նկատմամաբ հետաքրքրության խթանում

Նախագծի իրականացման քայլերը

  • Նախագծի քննարկում սովորողների հետ, առաջարկությունների գրանցում
  • Ժամկետների, աշխատանքների ճշգրտում, մշակում, աշխատանքի բաժանում
  • Տերյանի ստեղծագործությունների ընտրություն, նաև հոդվածներ, նամակներ, այլ նյութեր
  • Ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություններ, մեդիաընթերցումներ
  • Քայլք-ընթերցումներ Տերյանի փողոցում, պուրակում, արձանի մոտ, Երևանյան այլ այգիներում և ընթերցողական հարթակներում (նաև Մեդիադահլիճ, Վերնատուն)
  • Ընտանեկան, խմբային, անհատական ընթերցումներ, տեսագրություններ, ձայնագրություններ
  • Կլոր սեղանների, վարպետության դասերի կազմակերպում. վարում են հրավիրված գրականագետներ, տերյանագետներ
  • Տերյանի մասին ֆիլմերի դիտում, քննարկում
  • Ընթերցողական-ճամփորդական նախաձեռնություններ: Տերյանական պոեզիայի տարածում մարզերում, համատեղ ընթերցումներ հանրակրթական դպրոցների սովորողների հետ
  • Տերյանական Գանձան. ճամփորդական նախագիծ, ընթերցումներ Գանձայում
  • Հետազոտություններ, ուսումնասիրություններ «Տերյանը մեր օրերում», «Տերյանը՝ հասարակական, պետական գործիչ», «Տպագրվող Տերյան» և այլ թեմաներով
  • Ներկայացումներ, բեմադրություններ
  • Պատրաստի նյութերի տարածում համացանցում, նախագծի հանրայնացում՝ համացանցային ֆլեշմոբների միջոցով
  • Նախագծի լուսաբանում, ներկայացում կայքում, սովորողների և ուսուցչի բլոգներում

понедельник, 10 августа 2020 г.

Հակաբացիլ քայլք կրթական պարտեզով

Ուրբաթ օրը հերթական շրջայցն էր կրթական պարտեզով: Քայլքը սկսեցինք Մայր դպրոցի փառատոնային պուրակից, մասնակցում էին ծնողներ, ուսուցիչներ, շրջանավարտներ, այլ ցանկացողներ: 
Փառատոնային պուրակը բաց, ներառական միջավայրով,  աշխատանքային եռուզեռով , ընթացիկ աշխատանքներով ամենագրավիչ վայրն է: 

Հայոց լեզու, գրականություն. 8-րդ դասարան /2019-2020 ուս. տարի/

Հայոց լեզու, գրականություն. առարկայական ծրագիր

четверг, 6 августа 2020 г.

Արատեսն ամռանը

Արատեսը գեղեցիկ է ցանկացած ժամանակ, իսկ ամառանը հաճելի  զով, թեթևություն և մեղմություն ես զգում: 
14 հոգուց բաղկացած մեր նախագծային խումբը պատրաստ էր, ճամփորդությունը մեկնարկեց Մայր դպրոցի բակից: Զրույցներ, խաղեր. և՛ իրար ճանաչեցինք, և՛ ճանապարհը հեշտ անցավ: 
Հետաքրքիր կանգառներից է Արփա գետի հովիտը. գետի բազմաթիվ մեծ ու փոքր առուները օգտագործվում են դաշտերն ու այգիները ոռոգելու համար:  Հարմար հատված է մի փոքր հանգստանալու, գետով զմայլվելու, ոտքերը ջրի մեջ թարմացնելու  և թեթև թրջվելու համար: Մեր այցելած օրը հոսանքը ուժեղ էր, գետը՝ բավական ջրառատ, բայց տղմոտ էր: Եվ ինչպես միշտ, Հայաստանի գետերի հիմնախնդիրը՝ աղտոտվածություն, մոտակա ափը ամբողջությամբ լի էր կերուխում արածների թափածներով:  Այս հիմնախնդիրը խորքային լուծում է պահանջում, կամ գոնե մտածողության փոփոխություն: 

воскресенье, 19 июля 2020 г.

Ֆլեշմոբերի վերաբերյալ


  • Ի՞նչ տվեցին անցած ուսումնական տարվա ֆլեշմոբերը: 
Երկու անգամ կազմել եմ հայերենի 6-8-րդ դասարանների ֆլեշմոբի առաջադրանքները՝  սեպտեմբեր , ապրիլ : Յուրաքանչյուր ամիս ֆելեշմոբի հայտարարությունը տեղադրել եմ իմ ֆեյսբուքյան էջում, հղումն ուղարկել եմ իմ սովորողների էլ. փոստերին: Յուրաքանչյուր ամիս դասարանում քննարկել ենք ֆլեշմոբի առաջադրանքները: 
Ինձ համար ֆլեշմոբի առաջադրանք կազմելը երկար հետազոտական աշխատանք է, նայում եմ բազմաթիվ ռուսալեզու կայքեր, տարբեր լեզվաբանական խնդիրներ, որպեսզի կարողանամ հնարավորինս հետաքրքիր առաջադրանքներ կազմեմ: Կարծում եմ՝ սա էլ ինքնակրթվելու, ուսումնասիրելու մի ձև է:

среда, 15 июля 2020 г.

Եռօրյա ճամբար Արատեսում. օգոստոսի 1-3

Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ օգոստոսի 1-3
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ՝ իրենց ընտանիքներով, դասավանդողներ, այլ ցանկացողներ
Պատասխանատու դասավանդողներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Հայարփի Անանյան
Մեկնում՝ օգոստոսի 1-ին, Մայր դպրոցի կայանատեղիից՝ 09:00 : 
Վերադարձ՝ օգոստոսի 3-ին՝ 17:00, Մայր դպրոց
Երթուղին. մեկնում՝ Երևան-Արտաշատ-Վեդի-Ուրցաձոր-Շաղափ-Զանգակատուն-Արենի-Գետափ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես երթուղով, վերադարձ՝  Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Գետափ-Արենի-Երասխ-Արարատ-Արտաշատ-Երևան երթուղով:
Նպատակը՝
  • Հայրենագիտական բացահայտումներ
  • Մասնակցություն Արատեսի բերեկարգման, խնամքի աշխատանքներին
  • Քայլարաշավների կազմակերպում
  • Միդլ Tv-ի հերթական թողարկման նկարահանում
  • Ազգային պարեր Արատեսում
  • Ընթերցումներ Արատեսում 
Ճամբարի գործունեության ուղղությունները

  • Ուսումնական մառան. թթու լավաշի պատրաստում
  • Դեղաբույսերի հավաքում, տեսակավորում մառանում
  • Միջավայրի խնամքի աշխատանքներ 
  • Ազգային պարեր, խաղեր Արատեսում. պատասխանատու՝ Հայարփի Անանյան, Լաերտ Գրիգորյան 
  • Մարզական գործունեություն. պատասխանատու՝ Միքայել Ղազարայան
  • Ընթերցումներ . կարդում ենք ,,Սասնա ծռեր,,
  • Միդլ Tv-ի նկարահանման աշխատանքներ
  • Հայրենագիտություն
  • Քայլարշավներ
  • Սննդի կազմակերպումը՝ որպես ճամբարային գործունեության բղադրիչ, ինքնասպասարկում (պանիր, մածուն, լավաշ՝ Հերմոնից, պատասխանատու՝ Տարոն Հակոբյան)

Հուլիս-օգոստոս ամիսներին նախատեսվող աշխատանքներ

Հուլիս -օգոստոս ամիսների ընթացքում իրականացնելու եմ հետևյալ աշխատանքները.
  • Եռօրյա հայրենագիտական ճամբար Արատեսում. օգոստոսի 1-3 (հուլիսի ընթացքում նախապատրաստական աշխատանքներ)
  • Բլոգի համապատասխանեցում 2020-2021 ուստարվան, բաժինների բացում, լրացում
  • 2020-2021 ուստարվան ուղղված աշխատանքներ, ծրագերի լրամշակում, նախագծերի ձևակերպում, հրապարակում, այլ աշխատանքներ
  • Մանկավարժական հոդվաների թարգմանություն
  • Մեթոդական գրականության ընթերցում, ինքնազարգացում
  • Մանկավարժական մտորումների, ուսումնասիրությունների հրապարակում ,,Ուսուցչի օրագիր,, բաժնում
  • ,,Ուսումնական ամառ,, նախագծով աշխատանք սովորողների հետ
  • Ամսագրային բլոգների աշխատանք. Պատուհան, Մարգարիտ
  • Մասնախմբերի ղեկավարների առաջարկած աշխատանքների իրականացում
  • Ընթերցանություն
  • Այլ աշխատանքներ