воскресенье, 17 января 2021 г.

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Կրթահամալիրում երկրորդ ուսումնական շրջանն ամենասպասվածն է, բազմաթիվ ստուգատեսներ, ճամփորդություններ, տարաբնույթ հավաքներ ու միջոցառումներ, որոնք երբեք չեն կրկնվում, ամեն անգամ նոր ու ավելի հետաքրքիր դասընթացներ և իրադարձություններ են լինում: 
Առաջին օրն ամենադժվարն է: Ճամբարային գործունեությունն ընտրում են սովորողները, իսկ դա նշանակում է, որ նույն խմբում կարող են լինել տարբեր տարիքի և տարբեր դասարանների սովորողներ: Իմ խմբում 6-2 և 6-6 դասարանների տարբեր սովորողներ են, նաև մեր նորեկ Արտյոմը, ով տեղափոխվել է Հայստան Ռուսաստանից: 
Առաջին պահին ծանոթանում են, ներկայացնում եմ մեր անելիքները, նախագծերը, լսում եմ սովորողների մեկնաբանությունները, առաջարկները: Սկզբում շփումը անխոչնդոտ չի, ոմանք խուսափում են իարից, հատկապես իրար չճանաչող սովորողները: 
Սկսում ենք մեր առաջին նախագիծը ՝ թատրոն պետք է ներկայացնենք: Խմբերով աշխատելիս, առաջին ժամից հետո արդեն բոլորը մտերմացել են բոլորի հետ: Խոսում են, քննարկում, խաղում: 
Թատրոնի նախագիծ իրականացնելիս դժվարությունն այն է, որ չգիտես որտեղից ուր կհասնես, ինչպես կպատկերացնի սյուժեն քո սովորողը, ինչպես կպատկերացնես դու, կհամընկնեն ձեր մտքերը, կստացվի՞ ոգևորել, կստացվի՞ գործն ավարտին հասցնել: Ոգևորությունը մեծ է, աշխատող, թատրոնով հետաքրքրվող, աշխատանքը սիրող լավ խումբ է հավաքվել: Փորձում ենք, սցենարի վրա ենք աշխատում, առաջիկա շաբաթում ավարտուն տեսքի կբերենք: 
Մեր ճամբարային օրվա մի մասն են կազմում նաև խաղերը: Խաղերը օգնում են ոգևորել սովորողին, թույլ չտալ ձանձրանալ և հետաքրքրություն են առաջացնում : Բայց վաղուց արդեն որոշել ենք, որ մեր խաղերը պետք է միայն ուսումնական լինել: Առաջին խաղը, որ խաղացինք, կոչվում է ,,Լրտես,, : Մասնակիցները գիտեն միայն իրենց բառը և գիտեն, որ խաղում լրտեսներ կան, տարաբնույթ խուասփողական, տակտիկական հարցերը պետք է օգնեն տրված ժամանակահատվածում բացահայտել լրտեսներին: Խաղը թույլ է տալիս սովորել նոր բառեր, կարողանալ արագ հարցեր կազմել, կողմնորոշվել և տրամաբանել: 
Կրթահամալիրի գրադարանում առկա խաղերին նույնպես անդրադարձանք, հատկապես գրավեց ,,Դրոշոպոլիս,, խաղը: Նորից բացահայտում եմ իմ սովորողներին, տարբերվող հետաքրքրություններ ունեն, ոմանք տարված են պատմությամբ, ոմանք՝ աշխարհագրությամբ, ոմանք՝ քաղաքականությամբ...Հավես խումբ է հավաքվել: 
Օրիգամի, երբ սովորողի հետաքրքրությունը դառնում է նախագիծ: Հաճախ նախագծեր առաջարկում են սովորողները: Այսպես թղթե թատրոնի առաջարկից ոգևորված ՝ Աբրահամյան Գուրգենը առաջարկեց իր հեղինակային նախագիծը՝ օրիգամի: Սկսեցինք դասարանում, սովորական թղթի օգնությաբ պատրաստեցինք աղվես, որը կարող ենք նաև որպես էջանշան օգտագործել: Առաջիկայում նախագիծը կիրականացնենք կրտսեր դպրոցի սովորողների հետ: 
Երկրորդ օրը ծանոթացանք մետաքսագրություն դասավանդող ուսուցչի հետ, սկզբում խոսեցինք, թե ինչ է մետաքսագրությունը, հետո գործնական պարապմունք ունեցանք, որի ժամանակ հատուկ ներկի և զարդանաշխով տպիչի օգնությամբ տպագրություն արեցինք: Իսկ ամենախիզախներն առաջարկեցին նախշը տպել իրենց հեռախոսի պատյանի վրա: Մտահաղացումը հետաքրքիր էր, և ուսուցչի ներկայացմամբ փորձնական, քանի որ պատյանի վրա տպել դեռ չէին փորձել: Արդյունքում բոլորս ունեցանք հեռախոսի  տարբերվող  պատյան: 

Պատմում են սովորողները.

Հանդիպում-զրույց Տիգրան Զաքյանի հետ


Ազգագրայան փառատոնի շրջանակներում կազմակերպեցինք հետաքրքիր հանդիպում-զրույց հնագետ Տիգրան Զաքյանի հետ: 
Մեկ ժամից ավել տևած հանդիպման ժամանակ խոսեցինք հնագիտությունից, Հայաստանի տարածքում հայտնաբերված խեցեղենից, դրա վերականգնման ընթացքից , նկարներով համեմատեցինք գտնված իրերը և վերակառուցում անցածները: 

Ճամբարային օրակարգ. 18-22.01.2021



Ճամբարային նախագծեր

18.01.2021
09:00-09:20` առավոտյան ընդհանուր պարապմունք
09:20-11:00` թատրոնի նախագիծ, նախորդ շաբաթվա ամփոփում, այլ նախագծեր, զարդանախշերով էսքիզների պատրաստում:
11:00-12:00` այցելություն քանդակի լաբորատորիա
12:00-12:35` ուսումնական խաղեր 
12:35-13:00`ընդմիջում
13:00-14:00` ֆիզկուլտուրա 

суббота, 16 января 2021 г.

Այցելություն սահադաշտ


Ճամբարային ուրախ շաբաթն ավարտեցինք Երազ այգու սահադաշտում: Կարևոր եմ համարում ձմեռային մարզական ստուգատեսում չմշկասահքի ընդգրկումը: Այցելում ենք ամբողջ խմբով, ոմանք շատ լավ սահում են, ոմանք ՝ այնքան էլ չէ, մի քանիսն էլ առաջին անգամ է: Ուրիշ է սահքի հաճույքը, չմուշկների վրա կանգնելը, առաջին քայլերը՝ սկզբում դանդաղ, հետո՝ արագ-արագ: Ինչ լավ է, որ ճամբարը այս հրճվանքը զգալու հնարավորություն է տալիս բազմաթիվ սովորողների:
Սահքը ՝ տեսանյութում...



вторник, 12 января 2021 г.

Հանդիպում հնագետ Տիգրան Զաքյանի հետ


Հանդիպման օրը, ժամը՝ հունվարի 13-ին, ժամը՝ 10.30

Թեմա՝ «Բրոնզեդարյան և Ուրարտական շրջանի խեցեղեն և դրանց վերականգնում»

 Սեմինարը վարում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմակամ միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերականգնման բաժնի վարիչ Տիգրան Զաքյանը:

Համակարգողներ՝ Ստելլա Մնացականյան, Տաթև Աբրահամյան

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի ճամբարականներ , այլ ցանկացողներ

Լուսաբանման պատասխանատու՝ Անի Մինասյան, Վիկտորյա Մինասյան 


Ձմեռային մարզական խաղեր. չմուշկ


Ճամփորդության վայրը՝Երազ այգի-սահադաշտ
Ճամփորդության օրը՝ 15.01.2021
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի ճամբարականներ
Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Հասմիկ Սիմոնյան 
Երթուղին՝ Բանգլադեշ- Արաբկիր- Կոմիտասի  փողոց՝ Ադոնցի փողոց՝ Ձմեռային այգի- Հաղթանակի զբասայգի- Կասկադ- Բանգլադեշ

суббота, 9 января 2021 г.

Խոհարար սովորող. ուսումնաարտադրական նախագիծ


Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հունվարի 11-30
Նախագծի մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք ճամբարականներ

Նախագծի նպատակը՝
  • զարգացնել տեխնոլոգիական հմտությունները
  • ընդմիջումը սեփական ձեռքերով
  • հետազոտելու, համադրելու, տեսականը գործնական դարձնելու կարողությունների ձևավորում

Խաղում ենք. թատերական նախագիծ

 


Նախագծի մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք ճամբարականներ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հունվարի 11-30:

Նախագծի նպատակը՝ 

  • անկաշկանդ ներկայանալու կարողությունների ձևավորում
  • գրական ճաշակի ձևավորում
  • բեմադրական աշխատանք կատարելու կարողությունների զարգացում
  • ստեղծագործությունը սցենար դարձնելու, մշակելու հմտությունների ձևավորում
  • համադրելու, ստեղծագործելու, ինքնուրույն առաջարկելու կարողությունների ձևավորում

Ճամբարային օրակարգ. 11-15.01.2021

Ճամբարային նախագծեր


11.01.2021
09:00-09:20` առավոտյան ընդհանուր պարապմունք
09:20-10:05` ճամբարային նախագծերի քննարկում, առաջարկներ, անելիքների կոնկրետացում
10:10-11:00` այցելություն Աստղադիտարան
11:00-12:30` թատրոնի նախագիծ
12:30-13:00` ընդմիջում
13:00-14:00` ֆիզկուլտուրա

12.01.2021
09:00-09:20` առավոտյան ընդհանուր պարապմունք
09:20-11:00` թատրոնի նախագիծ(40 ր), պատրաստվում ենք հանդիպման
11:00-12:30` ընտրությամբ գործունեություն
12:30-13:00` ընդմիջում
13:00-14:00` ֆիզկուլտուրա

пятница, 8 января 2021 г.

Անհատական աշխատաժամանակ. երկրորդ ուսումնական շրջան



Հունվարի 11-29

Երկուշաբթի
09:00-09: 15` առավոտյան ընդհանուր պարապմունք
09: 15: 14:00` ճամբարային նախագծեր ջոկատում
14:00-16:00` ճամբարային նախագծերի լուսաբանում, արդյունքների հրապարակում բլոգում

вторник, 5 января 2021 г.

Մի կաթիլ մեղրը. թատերական ներկայացում


Նախագծի մասնակիցներ՝ ՄԻջին դպրոցի տարատարիք ճամբարականներ
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հունվար
Թատրոնի ներկայացման օրը, ժամը, տեղը՝ փետրվարի 2, 12:00, Փոքր դահլիճ: 

Նախագծի նպատակը՝ 
  • Բանավոր խոսքի զարգացում
  • Անկաշկանդ խոսելու, ներկայանալու հմտությունների փոխանցում
  • Նոր ձևաչափում ներկայանալու հնարավորություն
  • Ստեղծագործական կարողությունների զարգացում

суббота, 2 января 2021 г.

Ուսումնական ձմեռ. արձակուրդային նախագիծ


Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հունվարի 1-10
Մասնակիցներ՝ 6-7-րդ դասարանի սովորողներ

Առաջադրանքներ
1. Գրի՛ր ամանորյա պատում (շարադրություն) վերնագրերից մեկով
  • Սպասելիքներ 2021-ից
  • Ամանորյա մտորումներ
  • Այլ, ինքդ ընտրի՛ր վերնագիր:

воскресенье, 27 декабря 2020 г.

Անհատական աշխատաժամանակ-28-30.12.2020


28.12.2020
10:00`Առավոտյան ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
11:00` Տոնական ծիսական նախաճաշ. ամփոփում ենք անցնող տարին
12:00-14:00` Ուսումնական ձմեռ նախագծերի կազմում, առցանց աշխատանք, հարց ու պատասխան սովորողների հետ էլ. փոստով, դասասենյակի մաքրություն

29.12.2020
Աշխատում եմ առցանց
10:00-12:00` մատենավարություն, գնահատման աշխատանքներ, սովորողների ինքնագնահատման նախագծի քննարկում
12:00-14:00` նախագծերի ամփոփում, հունվարյան ճամբարի նախագծերի նախապատրաստական աշխատանքներ, պայմանավորվածություններ

30.12.2020
Աշխատում եմ առցանց
10:00`Մանկավարժական աշխատողների առցանց ժողով
12:00-14:00` աշխատանքի ամփոփիչ հոդվածի վրա

воскресенье, 20 декабря 2020 г.

Նախագծային շաբաթ. 21-25.12.2020


Յուրաքանչյուր օր ընտրել նախագծերից մեկը, աշխատել և պատրաստի նյութն ուղարկել tatev.abrahamyan@mskh.am էլ. փոստին: 

Ինքնագնահատում
Թարգմանություններ
  • Ընտրել տրված կայքերից որևէ նյութ, թարգմանել- 1, 2, 3, 4,
  • Թարգմանել այնպիսի նյութ, որ դեռ չի թարգմանվել
  • Կարող եք նաև այլ աղբյուրներից օգտվել, թարգմանել ձեզ հետաքրքրող նյութը
  • Անպայման նշել բնագրի աղբյուրը
  • Հաջողված թարգմանությունները կհրապարակվեն ,,Պատուհան,, ամսագրում:

Հունվարյան ճամբար


Նախատեսում ենք իրականացնել հետևյալ նախագծերը.

Ստեղծագործությունները կընտրվեն սովորողների հետ համատեղ:

Ամսագրային աշխատանք

понедельник, 7 декабря 2020 г.

Եսասեր հսկան


Ամեն օր, դպրոցից տուն դառնալիս, երեխաները մտնում էին Հսկայի այգին խաղալու:

Դա մի մեծ ու գեղեցիկ  այգի էր` փափուկ կանաչ խոտով: Այս ու այն տեղ խոտերի միջից երևում էին աստղանման հիասքանչ ծաղիկներ, կային և 12 ծիրանենիներ, որոնք գարնանը  մարգարտավարդագույն ծաղիկներով էին ծածկվում, իսկ  աշնանը` հարուստ բերք տալիս: Թռչնակները թառում էին ծառերին և երգում այնքան ախորժալուր, որ երեխաները , խաղերը մոռացած, նրանց էին լսում:

-  Որքան ուրախ է այստեղ,- ձայն էին տալիս նրանք միմյանց:

Բայց մի օր  Հսկան տուն վերադարձավ: Նա հյուր էր գնացել իր ընկերոջ` Կոռնուելի Մարդակերի մոտ ու 7 տար այնտեղ մնացել: Ու քանի որ խոսելիքը  սահմանափակ էր եղել, նա 7 տարում ասել էր այն ամենը, ինչ պիտի ասեր, իսկ հետո որոշել էր սեփական ամրոցը վերադառնալ:Երբ նա տեղ հասավ, տեսավ իր այգում խաղացող մանուկներին:

_Ի՞նչ գործ ունեք այստեղ,- գոռաց նա զարհուրելի ձայնով ու երեխաները փախան:

- Իմ այգին իմ սեփականությունն է, -գոչեց Հսկան,- և թող բոլորն իմանան, որ բացի ինձնից ոչ ոքի թույլ չեմ տա այստեղ խաղա:Եվ նա բարձր պարիսպ կանգնեցրեց այգու 4 կողն ու ցուցանակ կախեց.