пятница, 26 сентября 2025 г.
Հաղթահարցեինք Հատիսի բարձունքը
Սեպտեմբերի 21-ը ՀՀ Անկախության օրն է, այդ օրը Հայաստանը հանրաքվեի արդյունքում հայտարարվեց անկախ պետություն։ Տարիներ շարունակ կրթահամալիրում հրաժարվել ենք պաթոսախառն հանդեսներից ՝ ընտրելով իրական հայրենասիրությունը, որը հենց հայրենաճանաչությունն է։ Ինչպե՞ս ենք նախապատրաստվում և իրականացնում։ ,,Բարձունքի հաղթահարում,, նախագիծը նախատեսում է ՀՀ տարածքում որևէ կոնկրետ լեռան կամ բարձունքի հաղթահարում, քայլարշավ, որի ժամանակ սովորողները ոչ միայն ուղղակի սար են բարձրանում, այլև ճանաչում և ուսումնասիրում են հայրենիքը, երբեմն այնպիսի անկյուններ ու վայրեր են գնում, որոնք հայտնի չեն, բացահայտումներ են անում, մարզական պատրաստվածություն են ձեռք բերում։ Ավելացնեմ, որ այլ հաճույք է, երբ դժվար ընթացքից հետո աշխարհին, Հայաստանին նայում ես թռչնի թռիչքի բարձրությունից և հասկանում ես, որ կարողացար, հաղթահարեցիր և՛ լեռը, և՛ սեփական ծուլությունդ, և՛ մտքումդ ստեղծած դժվարությունները։
понедельник, 22 сентября 2025 г.
Օձը
Երբ ման էր գալիս զբոսայգում մայիս ամսին, նա տեսավ մի փոքրիկ սրճագույն օձ, որ խույս էր տալիս իրենից խոտի ու տերևների միջով, ու գնաց դրա ետևից, մի երկար ճիպոտ ձեռքին, միաժամանակ զգալով մարդու բնազդական վախը սողուններից:
Ա՜հ, մտածեց, չարիքի մեր խորհրդանշա՛նը, և ճիպոտով դիպավ օձին, որը գալարվեց: Օձը բարձրացրեց գլուխը և խփեց ճիպոտին, ապա սլացավ խոտի միջով, ահաբեկված շտապելով, և նա գնաց դրա ետևից:
Շատ գեղեցիկ էր օձը և զարմանալիորեն ճարպիկ, բայց նա որոշեց առժամապես հետևել և մի որևէ բան իմանալ դրա մասին:
Փոքրիկ սրճագույն օձը նրան տարավ զբոսայգու խորքերը, այնպես որ նա հիմա աչքից հեռու էր և առանձին՝ օձի հետ: Իրեն հանցավոր էր զգում, որ օձին հետապնդելով խախտում է այգու այս կամ այն կանոնը և մի ասելիք էր պատրաստում, եթե որևէ մեկը հայտնաբերեր իրեն: Գուցե ասի՝ «Ես ժամանակակից բարոյականությունն եմ և ուսումնասիրում եմ սողունների կառուցվածքը»: Այսպես թե այնպես մի որևէ խելքի մոտ բացատրություն էր տալու:
Չէր ասելու, թե մտադիր է սպանել օձին:
воскресенье, 21 сентября 2025 г.
Վահան Թոթովենց «Մտածումի շիթեր»
Երբ մարդ չկրնար աշխատել՝ կա՛մ կը լռե կա՛մ կուլա։ Լռությունը Անհունին կրկներևույթն է տիեզերքին վրա։ Մարդ ընդհանրապես կուլա, որովհետև ամեն մարդ չկրնար Անհունության շարունակությունն ըլլալ։
Լույսի շարունակությունը, պատկերներու հաճախանքը, կյանքի խավարակուռ անկյունները թափանցելու Ուժը՝ դեպի գերեզման ստույգ վազք մը կը նշանակե։ Ընդհանրապես բանաստեղծները շուտ կը մեռնին, որովհետև շուտ կը տեսնեն։
пятница, 19 сентября 2025 г.
Առավոտյան ընդհանուր պարապմունք․ ծրագիր
22.09.2025, երկուշաբթի
Վարում են՝ Անգելինա Գևորգյանը, Լինա Բաբյանը
- Ողջույնի խոսք,
- Օրվա նորությունները,
- Մեր տոնը բարձունքին, անդրադարձ բարձունքի հաղթահարման ճամփորդական նախագծերին,
воскресенье, 14 сентября 2025 г.
Անկախության օրը բարձունքին․ Հատիս
Վայրը՝ Կոտայքի մարզ, Հատիս լեռ
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ
Ժամկետը՝ սեպտեմբերի 20-ին` ժամը՝ 08:30-16:30
Մեկնում՝ ,ժամը՝ 08։30, վերադարձը` 16:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
среда, 10 сентября 2025 г.
вторник, 9 сентября 2025 г.
Ծիծաղ
-Ուզում եք, որ ծիծաղե՞մ:
Այնքան մենավոր ու խոնջացած զգաց նա ինքն իրեն դատարկ դասարանի մեջ, մինչ բոլոր տղաները գնում էին տուն` Դեն Սիթը, Ջեյմս Միսիփոն, Դիք Քորքորանը: Նրանք այժմ հավանաբար քայլում էին Սաութըրն Փասիֆիք երկաթուղագծի երկայնքով, խաղալով ու խնդալով: Իսկ օրիորդ Վիսիկիի՝ իրեն դասարանում պահելու այս ապուշ գաղափարը նրան տկարացնում էր:
- Այո, ուզում եմ, որ ծիծաղես:
Օրիորդի խստապիրկ շուրթերը, ահուդողը, աչքերից ծորող սրտառուչ մելամաղձը:
- Բայց ես չեմ ուզում ծիծաղել:
Ամեն բան տարօրինակ էր, ողջ աշխարհը, պատահող բաները, դրանց պատահելու կերպը:
- Ծիծաղի՛ր:
Օրիորդի հարաճուն էլեկտրական պրկվածությունը, շեշտված համառությունը, մարմնի եւ թեւերի ջղային շարժումները, նրա սփռած պաղ մթնոլորտը եւ մանավանդ՝ զզվանքը, որ նա զգում էր իր արյան մեջ:
- Բայց ինչո՞ւ:
Այնքան մենավոր ու խոնջացած զգաց նա ինքն իրեն դատարկ դասարանի մեջ, մինչ բոլոր տղաները գնում էին տուն` Դեն Սիթը, Ջեյմս Միսիփոն, Դիք Քորքորանը: Նրանք այժմ հավանաբար քայլում էին Սաութըրն Փասիֆիք երկաթուղագծի երկայնքով, խաղալով ու խնդալով: Իսկ օրիորդ Վիսիկիի՝ իրեն դասարանում պահելու այս ապուշ գաղափարը նրան տկարացնում էր:
- Այո, ուզում եմ, որ ծիծաղես:
Օրիորդի խստապիրկ շուրթերը, ահուդողը, աչքերից ծորող սրտառուչ մելամաղձը:
- Բայց ես չեմ ուզում ծիծաղել:
Ամեն բան տարօրինակ էր, ողջ աշխարհը, պատահող բաները, դրանց պատահելու կերպը:
- Ծիծաղի՛ր:
Օրիորդի հարաճուն էլեկտրական պրկվածությունը, շեշտված համառությունը, մարմնի եւ թեւերի ջղային շարժումները, նրա սփռած պաղ մթնոլորտը եւ մանավանդ՝ զզվանքը, որ նա զգում էր իր արյան մեջ:
- Բայց ինչո՞ւ:
понедельник, 8 сентября 2025 г.
Հանճարը
― Լսեցի, որ դուք գրող եք։ Ես մի պատմություն գիտեմ, որով կարելի է հոյակապ ֆիլմ ստեղծել, միայն թե ինձ փորձառու մարդ է պետք, որ գրի այն իմ փոխարեն։ Ես ինքս կգրեի, բայց աշխատում եմ, իսկ աշխատանքից հետո արդեն շատ հոգնած եմ լինում ու չեմ կարողանում գրել։
Գլուխս մի քիչ տաք էր, բայց ես երբեք այնքան հարբած չեմ լինում և ոչ էլ այնքան զբաղված, որ չկարողանամ լսել իմ գրչակցին և ասացի․
― Դե, սկսեք ուրեմն, լսում եմ ձեզ։ Եթե ձեր պատմությունը լավը լինի, ես սցենար կգրեմ և մենք միասին կհասնենք այն բանին, որ «Մետրո Գոլդեն Մեյեր» կինոստուդիան ֆիլմ ստեղծի դրանով։ Դե, սկսեք, տեսնենք։
понедельник, 1 сентября 2025 г.
Գիտելիքի օր․ հանդիպում Արմեն Սարգսյանի հետ
Գիտելիքի օրը մեզ համար կրկնակի տոն դարձավ, քանի որ հնարավորություն ունեցանք հանդիպել ժամանակակից ստեղծագործող, լեզվաբան, բանասեր, ,,Վերնատուն,, հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ, ,,Հայերենի համար սեղմեք 1,, նախագծի հեղինակ Արմեն Սարգսյանի հետ, ով նաև բլոգեր է, ինստագրամյան հարթակում հայերեն լեզվի վերաբերյալ բլոգ է վարում է, ունի 20 հազար հետևորդ։
воскресенье, 31 августа 2025 г.
Հայոց լեզու, Գրականություն. 9-րդ դասարան
2025-26 ուստարի
Միջին դպրոց9-րդ դասարան- Հայոց լեզու՝ 3 ժամ շաբաթական, Գրականություն՝ 2 ժամ շաբաթական,
Մայրենի լեզվի ուսուցումը նպատակաուղղված է՝
- Գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակմանը,
- Վերլուծելու, համադրելու, սեփական կարծիքն ազատ արտահայտելու կարողությունների զարգացմանը,
- Հաղորդակցական հմտությունների փոխանցմանը,
- Ինքնարտահայտման կարողության պահպանմանը և զարգացմանը,
- Սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեք ընկալմանը, այն կրելու, տարածելու անհրաժեշտության գիտակցմանը,
- Սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելուն, ինքնակրթության, ինքնակատարելագործման մղելուն,
- Մայրենի լեզվի առաջնայնության և անաղարտության պահպանմանը։
среда, 27 августа 2025 г.
Հանդիպում Արմեն Սարգսյանի հետ
Հանդիպման օրը, վայրը՝ սեպտեմբերի 1, 10:30, Փոքր դահլիճ (Հասցե՝ Բաբաջանյան 25)
Համակարգողներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Հյուր՝ Արմեն Սարգսյան, լեզվաբան, բանասեր, ,,Վերնատուն,, հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ, ,,Հայերենի համար սեղմեք 1,, նախագծի հեղինակ։
,,Հայերենի համար սեղմեք 1,, նախագիծը հետաքրքիր ձևաչափով անդրադառնում է տարածված լեզվական սխալներին։ Նպատակը հանրության շրջանում հայերենի հանդեպ ուշադրության և հետաքրքրության աճն է։
Ծրագիր՝
- ծանոթություն, իրականացվող նախագծերի ներկայացում,
- լեզվական զրույցներ, խաղ,
- հետաքրքիր հարցեր և պատասխաններ,
- հնարավոր համատեղ նախագծերի քննարկում,
- նվերների հանձնում, մասնակիցների խմբով ընդհանուր լուսանակար։
Մասնակցել ցանկացողները գրեն tatev.abrahamyan@mskh.am էլ․ փոստին։
Մասնակիցների առավելագույն քանակը 30: Մասնակիցները պետք է ունենան ինտերնետին միացված նոթբուք կամ հեռախոս։
Մասնակիցների ցուցակ՝
понедельник, 25 августа 2025 г.
Վաղարշապատ- Էջմիածին․ հին ու նոր քաղաքների խաչմերուկում
Ճամփորդության իրականացման ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 5
Ճամփորդության մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ,
Ճամփորդության ղեկավարներ՝ Ստելլա Մնացականյան, Տաթև Աբրահամյան։
Ճամփորդության վայրը՝ Էջմիածին, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե եկեղեցիներ, Մայր աթոռ, Մայր աթոռի թանգարան։
Ճամփորդության օրը՝ սեպտեմբերի 5, 09:00, մեկնումը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, վերադարձը՝ 15:00:
Ճամփորդության նպատակը՝
- ծանոթանալ հոգևոր մայրաքաղաքին և նրա գործունեությանը,
- պատմամշակութային կառույցների ուսումնասիրության միջոցով ծանոթանալ կառուցման ժամանակաշրջանի պատմական իրադարձություններին, հասարակական հարցերին,
- քայլել քաղաքով՝ դիտելով առանձնահատկությունները։
Նախապատրաստական աշխատանք
Նախագծային շաբաթ․ սեպտեմբերի 1-5
Ժամնակահատված՝ սեպտեմբերի 1-5
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 8 և 9-րդ դասարանի սովորողներ։
Իրականացվող նախագծեր՝
- ,,Պատուհան,, ամսագիր,
- Կարդում ենք Ժամանակակից գրականություն,
- Փոդքաստ
- Սովորողների անհատական նախագծեր,
- ,,Ուսումնական ամառ,, նախագծի արդյունքների ամփոփում և ներկայացում,
Այլ աշխատանքներ՝
воскресенье, 24 августа 2025 г.
Սեպտեմբեր ամսվա նախագծեր
Ուսումնական նախագծեր՝
- Նախագծային շաբաթ,
- Կարդում ենք Սարոյան,
- Կարդում ենք Կոմիտաս
Շուրջտարյա նախագծեր՝
- ,,Պատուհան,, ամսագիր,
- Կարդում ենք Ժամանակակից գրականություն,
- Փոդքաստ
Ճամփորդական նախագծեր՝
- Էջմածին․ հոգևոր քաղաք։
пятница, 22 августа 2025 г.
Ուսումնական օրացույց․ 2025-2026 ուստարի
Առավոտյան ընդհանուր պարապմունք՝ երկուշաբթիից ուրբաթ
Մայրենիի ֆլեշմոբ՝ յուրաքանչյուր ամսվա երկրորդ չորեքշաբթի
Ուսումնական ժամերգություն՝ հերթապահության օրերին
Ուբաթ -համերգ՝ յուարքանչյուր ուրբաթ։
Սեպտեմբեր
- Գիտելիքի օրը բարձունքին,
- Ստեղծագործական ամառային նախագծերի ամփոփում,
- Սարոյանական օրեր,
- Կոմիտասյան օրեր։
Հայոց լեզու, Գրականություն․ 8-րդ դասարան
2025-26 ուստարի
Միջին դպրոց8-րդ դասարան- Հայոց լեզու՝ 3 ժամ շաբաթական, Գրականություն՝ 2 ժամ շաբաթական,
Մայրենի լեզվի ուսուցումը նպատակաուղղված է՝
- Գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակմանը,
- Վերլուծելու, համադրելու, սեփական կարծիքն ազատ արտահայտելու կարողությունների զարգացմանը,
- Հաղորդակցական հմտությունների փոխանցմանը,
- Ինքնարտահայտման կարողության պահպանմանը և զարգացմանը,
- Սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեք ընկալմանը, այն կրելու, տարածելու անհրաժեշտության գիտակցմանը,
- Սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելուն, ինքնակրթության, ինքնակատարելագործման մղելուն,
- Մայրենի լեզվի առաջնայնության և անաղարտության պահպանմանը։
вторник, 19 августа 2025 г.
Մուտքի ճամբար. լեզվագործունեություն, ընթերցանություն
Օգոստոսի 21, Մայր դպրոց
Մասնակիցներ՝ Մուտքի ճամբարի սովորողներ
Առաջադրանքներ
1. Ո՞ր բառն է շարքում «օտար» ։
Տկար, տունկ, տգիտություն, տհաճ, տմարդի։
Զնգոց, ջնջոց, թրջոց,
կրակոց, փողոց։
2. Վերականգնի՛ր բառերը՝ զարե, մտացկրո,
նղասե, ատմիտ
3. Նախադասություններում սխալ գործածված բառեր կան, գտի՛ր և ճշտի՛ր։
Նյարդերը տեղիք տվեցին, էլ չդիմացավ և ասաց՝ ինչ մտածում էր։
Ընկերոջն առաջարկեց դիտարկել իր արած լուսանկարները։
Անհատական աշխատաժամանակ․ օգոստոսի 18- 29
Օգոստոսի 18
11:00-14:00` դասասենյակի մաքրություն:
Օգոստոսի 19
09:00-10:00` դասասենյակի օդափոխում, փոշիների հավաքում, անելիքների պլանավորում, ճշգրտում,
10:00-11:00` հավաք մանկավարժական խմբով,
11:00-12:30` անհատական աշխատաժամանակի կազմում, հետազոտական աշխատանքի խմբագրում, հրապարակում ,,Դպիր,, հավելվածում,
12:30-13:00 ՝ ընդմիջում
13:00-14:00` հավաք մասնախմբով, անելիքների քննարկում,
14:00-15:00` նոր ուստարվա ծրագրերի վերանայում։
пятница, 1 августа 2025 г.
Լողափնյա վրանային ճամբար Արտանիշում
Ամառային արձակուրդի ընթացքում ամենահրաշալի գործունեությունը շարունակական ճամբարներն են, որոնք հնարավորություն են տալիս և՛ լավ ժամանակ անցկացնել , և՛ ուսումնական աշխատանք կատարել։
Այս հուլիս սովորողների մի խմբով մասնակցեցինք Արտանիշի վրանային ճամբարին, որի գործունեությունը ներառում է՝
- հայրենագիտություն,
- ամենօրյա լող,
- ինքնակազմակերպում՝ սնունդ, առօրյա,
- քայլք, բարձունքի հաղթահարում,
- մարզական և ինտելեկտուալ խաղեր։
Подписаться на:
Сообщения (Atom)











