Մեկնարկել է կրթահամալիրի աշնանային մանկավարժական ճամբարը, որի ծրագրում ներառված են սեմինարներ-հավաքներ մասնագիտական խմբերով։
понедельник, 20 октября 2025 г.
Մանկավարժական ճամբարի առաջին հանդիպումը
Մեկնարկել է կրթահամալիրի աշնանային մանկավարժական ճամբարը, որի ծրագրում ներառված են սեմինարներ-հավաքներ մասնագիտական խմբերով։
вторник, 14 октября 2025 г.
Ընթերցենք միասին
Աշնանային ամենամյա 20-րդ հավաք
- Վ․ Սարոյանի ,,Հինգ հասուն տանձերը,, ստեղծագործության ընթերցում,
- Նախապատրաստական պայմանավորվածություններ,
- Ստեղծագործության քննարկում։
- քննարկման ընթացքի նկարահանում, հրապարակում,
- 6-րդ դասարանի սովորողները հնարավորություն կունենան ծանոթանալ և ճանաչել Միջին դպրոցը, սովորողներին,
- կքննարկեն և կորոշվեն հնարավոր հետագա համատեղ նախագծերը։
воскресенье, 12 октября 2025 г.
Ռազմամարզական ճամբար Արատեսում
Ռազմամարզական ճամբարի կազմակերպման օրերը՝ հոկտեմբերի 17-19
вторник, 7 октября 2025 г.
Կյանքը իրական է, քանի դեռ կամ
Ընդհանրապես, ամենադժվարը ստի նկատմամբ հաղթանակն է: Մարդն այնքան շատ է խաբում և՛ ինքն իրեն, և՛ ուրիշներին, որ դադարում է դա նկատելուց: Բայց և այնպես ստին անհրաժեշտ է հաղթել: Եվ առաջին ջանքը, որ պահանջվում է մարդուց, ուսուցչին խաբելը հաղթահարելն է: Մարդ պետք է մեկընդմիշտ որոշի կա´մ ոչինչ չասել բացի ճշմարտությունից, կա´մ անհապաղ հրաժարվել ուսումից:
Պետք է ձեզ համար պարզեք, որ ուսուցիչը շատ դժվար խնդիր ունի լուծելու՝ մարդկային մեքենաների (1) մաքրում և նորոգում: Իհարկե, նա հանձն է առնում միայն այն մեքենաները, որոնք ի զորու է նորոգել: Եթե մեքենայի մեջ շարքից դուրս է եկել էական ինչ-որ բան, ապա նա հրաժարվում է դա նորոգելուց: Սակայն նույնիսկ այն մեքենաները, որոնք, ըստ էության, դեռ հնարավոր է նորոգել, բոլորովին անհույս են դառնում, եթե սկսում են ստել: Ուսուցչին ասած սուտը, նույնիսկ ամենաաննշանը, օրինակ` ուսուցչից ինչ-որ բան թաքցնելը, որ ուրիշ մեկն է խնդրել գաղտնի պահել, կամ որ մենք ենք ուրիշին ասել, մարդու աշխատանքին վերջ է դնում, մանավանդ եթե նախկինում արդեն ինչ-որ ջանքեր գործադրել էր (2):
понедельник, 6 октября 2025 г.
Շտապե՛ք, երեխաներ, թռչել ենք սովորելու
среда, 1 октября 2025 г.
понедельник, 29 сентября 2025 г.
Համագործակցային նախագիծ «Հայաստանը ես եմ»
Աշնանային հավաք
Համագործակցային նախագիծ․ 11-րդ և 9-րդ դասարաններ
9-րդ դասարանների համար սովորողի ընտրությամբ ուսումնական նախագիծը և դրա ներկայացումը դիտարկվում է որպես հետազոտական աշխատանք կատարելուն ուղղված մեկնարկ։
Խնդիրներ
Ծեծենք աղքատներին
Բանավեճի ակումբ
Իրականացման ժամանակահատվածը՝ շուրջտարյա
- օգնել սովորողներին ընդլայնել սեփական հայացքները, մշակել բանավոր խոսքը,
- զարգացնել քննադատողական-վերլուծական մտածողությունը,
- սովորողի մոտ զարգացնել ինքնակազմակերպման, նախաձեռնելու հատկանիշներ։
воскресенье, 28 сентября 2025 г.
Հոկտեմբեր ամսվա նախագծեր
- Կարդում ենք Կոմիտաս,
- Կարդում ենք արևմտահայերեն,
- Բանավեճի ակումբ,
- Պատուհան․ ամսագիր
- Ելենա Սարգսյանի և ավագ դպրոցի սովորողների հետ՝ ,,Հայաստանը ես եմ,,
- Ամսագրային համագործակցություն․ նախագծի առաջարկը՝ Նունե Մովսիսյանի
- Կոմիտասի թանգարան-ինստիտուտ,
- Ռազմամարզական ճամբար Արատեսում․ հոկտեմբերի 17-19
пятница, 26 сентября 2025 г.
Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն
- Բարձունքի հաղթահարում․ Հատիս
- Առավոտյան ընդհանուր պարապմունքի շաբաթվա ծրագրի համակարգում,
- Հանդիպում լեզվաբան Արմեն Սարգսյանի հետ,
- ,,Դպիր,, ամսագրի համար հոդվածների խմբագրում,
- ,,Ուսումնական ժամերգություն,, նախագծի պատասխանատու,
- ,,Պատուհան,, ամսագիր
Հաղթահարեցինք Հատիսի բարձունքը
Սեպտեմբերի 21-ը ՀՀ Անկախության օրն է, այդ օրը Հայաստանը հանրաքվեի արդյունքում հայտարարվեց անկախ պետություն։ Տարիներ շարունակ կրթահամալիրում հրաժարվել ենք պաթոսախառն հանդեսներից ՝ ընտրելով իրական հայրենասիրությունը, որը հենց հայրենաճանաչությունն է։ Ինչպե՞ս ենք նախապատրաստվում և իրականացնում։ ,,Բարձունքի հաղթահարում,, նախագիծը նախատեսում է ՀՀ տարածքում որևէ կոնկրետ լեռան կամ բարձունքի հաղթահարում, քայլարշավ, որի ժամանակ սովորողները ոչ միայն ուղղակի սար են բարձրանում, այլև ճանաչում և ուսումնասիրում են հայրենիքը, երբեմն այնպիսի անկյուններ ու վայրեր են գնում, որոնք հայտնի չեն, բացահայտումներ են անում, մարզական պատրաստվածություն են ձեռք բերում։ Ավելացնեմ, որ այլ հաճույք է, երբ դժվար ընթացքից հետո աշխարհին, Հայաստանին նայում ես թռչնի թռիչքի բարձրությունից և հասկանում ես, որ կարողացար, հաղթահարեցիր և՛ լեռը, և՛ սեփական ծուլությունդ, և՛ մտքումդ ստեղծած դժվարությունները։
понедельник, 22 сентября 2025 г.
Օձը
Երբ ման էր գալիս զբոսայգում մայիս ամսին, նա տեսավ մի փոքրիկ սրճագույն օձ, որ խույս էր տալիս իրենից խոտի ու տերևների միջով, ու գնաց դրա ետևից, մի երկար ճիպոտ ձեռքին, միաժամանակ զգալով մարդու բնազդական վախը սողուններից:
воскресенье, 21 сентября 2025 г.
Վահան Թոթովենց «Մտածումի շիթեր»
Երբ մարդ չկրնար աշխատել՝ կա՛մ կը լռե կա՛մ կուլա։ Լռությունը Անհունին կրկներևույթն է տիեզերքին վրա։ Մարդ ընդհանրապես կուլա, որովհետև ամեն մարդ չկրնար Անհունության շարունակությունն ըլլալ։
Լույսի շարունակությունը, պատկերներու հաճախանքը, կյանքի խավարակուռ անկյունները թափանցելու Ուժը՝ դեպի գերեզման ստույգ վազք մը կը նշանակե։ Ընդհանրապես բանաստեղծները շուտ կը մեռնին, որովհետև շուտ կը տեսնեն։
пятница, 19 сентября 2025 г.
Առավոտյան ընդհանուր պարապմունք․ ծրագիր
- Ողջույնի խոսք,
- Օրվա նորությունները,
- Մեր տոնը բարձունքին, անդրադարձ բարձունքի հաղթահարման ճամփորդական նախագծերին,
воскресенье, 14 сентября 2025 г.
Անկախության օրը բարձունքին․ Հատիս
Վայրը՝ Կոտայքի մարզ, Հատիս լեռ
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ
Ժամկետը՝ սեպտեմբերի 20-ին` ժամը՝ 08:30-16:30
Մեկնում՝ ,ժամը՝ 08։30, վերադարձը` 16:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
среда, 10 сентября 2025 г.
вторник, 9 сентября 2025 г.
Ծիծաղ
Այնքան մենավոր ու խոնջացած զգաց նա ինքն իրեն դատարկ դասարանի մեջ, մինչ բոլոր տղաները գնում էին տուն` Դեն Սիթը, Ջեյմս Միսիփոն, Դիք Քորքորանը: Նրանք այժմ հավանաբար քայլում էին Սաութըրն Փասիֆիք երկաթուղագծի երկայնքով, խաղալով ու խնդալով: Իսկ օրիորդ Վիսիկիի՝ իրեն դասարանում պահելու այս ապուշ գաղափարը նրան տկարացնում էր:
- Այո, ուզում եմ, որ ծիծաղես:
Օրիորդի խստապիրկ շուրթերը, ահուդողը, աչքերից ծորող սրտառուչ մելամաղձը:
- Բայց ես չեմ ուզում ծիծաղել:
Ամեն բան տարօրինակ էր, ողջ աշխարհը, պատահող բաները, դրանց պատահելու կերպը:
- Ծիծաղի՛ր:
Օրիորդի հարաճուն էլեկտրական պրկվածությունը, շեշտված համառությունը, մարմնի եւ թեւերի ջղային շարժումները, նրա սփռած պաղ մթնոլորտը եւ մանավանդ՝ զզվանքը, որ նա զգում էր իր արյան մեջ:
- Բայց ինչո՞ւ:









