вторник, 18 ноября 2025 г.
Սպիտակ սուտ
среда, 12 ноября 2025 г.
Ափսոս էր Երեխան
Երբ մարդը ժամանակ ունեցավ ու ետ նայեց, տեսավ, որ անցյալը սուզվում է մոռացության մեջ։ «Չի կարող պատահելե,-եղավ առաջին միտքը։ Ամեն անգամ, երբ հընթացս մի հայացք էր ձգել անցյալին եւ շտապ վերադարձել առօրյային, տպավորվել էր, թե այնտեղ ամեն ինչ կարգին է։ Որ այնտեղ, հիշողության դարանում օրերի ընթացքը տպված է անկորուստ, եւ միայն ժամանակ է պետք՝ պատկերաշարքը մտովի շարժման մեջ դնելու համար։ Բայց ահա ժամանակ ունեցավ եւ տեսավ, որ կյանքը իր հետքերը մի ծայրից ջնջում է։
«Ի՜նչ վիրավորական էե,-մտածեց մարդը։ Այլեւս հասկանալի էր, անդունդը առջեւում չէ, որի եզրին ընդհատվում է կյանքը։ Որ մահը դարանակալ չի սպասում առջեւը՝ մի տեղ, այլ հուշիկ, գոյության հետքերը ջնջելով՝ գալիս է թիկունքից եւ երբ հասավ քեզ, առջեւում ոչինչ չի լինելու։ Եվ ոչ էլ անցյալում, որ ափսոսաս։ Եվ, այնուամենայնիվ, ափսոս էր այդ կյանքը։ Ափսոս էր այդպես մանրամասնորեն ապրել ու մատնել մոռացության։ Ափսոս էր այդ երեխան։ Խավարող հիշողության մեջ կայծկլտացող այդ լույս երեխայի պատկերն էր ափսոս, որ անիմանալի է ինչպես՝ լուծվեց այս մռայլ կազմի մեջ — ինքը անէացավ՝ անհասկանալի է երբ։ «Գրողը տանի քո անհավես մարմինը,-դառնացավ մենակ մարդը։
вторник, 4 ноября 2025 г.
Կարդում ենք Իսահակյան․ ընթերցանության նյութերի փաթեթ
2025-2026 ուստարի
1. Ինչպե՞ս էր Խալիֆան վերաբերվում իշխանությանը։
2. Քո կարծիքով՝ ինչո՞ւ էր խալիֆան համոզված, որ երաժշտությունը պաշտպանում է իր պետությունը։
3. Ինչպե՞ս է արտացոլվում իրատեսությունն ու երազախաբությունը ստեղծագործության մեջ։
4.Կարելի՞ է խալիֆային համարել դրական կերպար, թե ոչ։ Ինչո՞ւ։
5. Կարծիք հայտնիր խալիֆայի այս հրամանի վերաբերյալ՝ -Թո՛ղ ապրի ամեն մարդ, ինչպես ուզում է, միայն թե թողնի, որ ուրիշն էլ ապրի։ Արդյո՞ք հնարավոր է խաղաղ համակեցություն։
6. Ըստ ձեզ՝ ո՞րն է հեղինակի ասելիքը։
воскресенье, 2 ноября 2025 г.
Աշնանային Տավուշ․ եռօրյա ճամփորդություն
Ճամփորդության կազմակերպման ժամանակահատվածը՝ նոյեմբերի 7-9
- Հայրենագիտական, ճանաչենք Տավուշի մարզի մշակութային վայրերը,
- Քայլարշավային․ ամենօրյա քայլք՝ ավելի մոտ լինենք Տավուշի բնությանը,
- Աշունը Տավուշում,
- Կրթական փոխանակումներ։
понедельник, 27 октября 2025 г.
Աշնանային 20-րդ հավաքի ամփոփում
- Աշնանային հավաքի ծրագրի ներկայացում և ծանոթացում բոլոր դասարաններում,
- 9-րդ դասարաններում ,,9-րդ դասարանի ուսումնական պլանի,, ընթերցում, ուսումնասիրում,
- Մասնակցություն 9-րդ դասարանների Ուրբաթ-համերգին, ընթերցանության նյութերի ընտրություն, նախապատրաստական աշխատանք դասարաններում,
- Ռազմամարզական ճամբար Արատեսում․ հոկտեմբերի 17-19,
- Համագործակցային նախագիծ Ավագ դպրոցի սովորողների և Ելենա Սարգսյանի հետ՝ ,,Հայաստանը ես եմ,,
- Համագործակացային նախագիծ Ավագ դպրոցի սովորողների և Նունե Մովսիսյանի հետ․ ամսագրային ընթերցումներ,
- Համագործակցային նախագիծ Արևմտյան դպրոցի 6-րդ դասարանների սովորողների և Արմինե Աբրահամյանի հետ՝ ,,Ընթերցենք միասին,,
- ,,Բանավեճի ակումբ,, նախագիծ 8-րդ դասարաններում,
- Սովորողների ինքնակրթության նախագծեր,
- ,,Ուսումնական աշուն,, նախագիծ։
воскресенье, 26 октября 2025 г.
Ռազմամարզական ճամբար Արատեսում․ հաշվետվություն
Հոկտեմբերի 17-19- ը Միջին դպրոցի սովորողների հերթական մեծ խումբն ընդունեց 9-րդ դասարանների ուսումնական պլանով նախատեսված եռօրյա ռազմամարզական ճամբարի հերթափոխը։ Մի փոքր խոսեմ, թե ինչ է Ռազմամարզական ճամբարը և ինչպես է կազմակերպվում։ Ուսումնական պլանում արված է հետևյալ պարզաբանումը․ ,,Ռազմամարզական ճամբարը սահմանված կարգով կազմակերպվում է ուսումնական տարվա ընթացքում։ Սովորողը մասնակցում է ռազմամարզական եռօրյա ճամբարի Արատեսում՝ կրթահամալիրի ,,Դպրոց պարտեզ բնության գրկում,, կենտրոնում կամ Արտանիշի վրանային ճամբարում, մինչև 30 կմ քայլարշավի, կրակային պատրաստության զորամասում կամ այլ մասնագիտացված հրաձգարանում, ռազմամարզական պարապմունքների կրթահամալիրի մարզադպրոցի ռազմական գոտում,,։ Այլ կերպ ասած՝ Ռազմամարզական ճամբարը հնարավորություն է տալիս սովորողին երեք օր ապրել ռազմամարզական միջավայրում՝ մարզվել, ռազմական գործողությունների անցկացման, անվտանգությանը, մարդու կենասագործունության վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերել գործնական ճանապարհով։
- Առաջին բուժօգնության դասընթաց՝ տեսական և գործնական պարապմունքներով։ Տեսական դասընթացի ժամանակ բնության գրկում՝ բացօթյա միջավայրում, ընկեր Հովսեփը ներկայացրեց, թե ինչպիս վնասվածնքներ-արյունահոսություններ կարող են լինել, յուրաքանչյուրի դեպքում ինչպիսի օգնություն պետք է ցույց տալ։ Ներկայացրեց վիրակապերի տեսակները, վիրակապնա համար անհրաժեշտ նյութերը, վիրակապման ձևերը։ Իսկ գործնական պարապմունքի ժամանակ սովորողները վիրակապեցին՝ ցույց տալով իրենց ձեռքբերած գիտելիքները։ Ընկեր Հովսեփը դիտարկումներ և ուղղումներ արեց։
- Մարտավարության գործնական դասեր․ ճամբարականները բաժանվեցին խմբերի, յուրաքանչյուր խումբ ընտրեց ղեկավար, խմբի անդամները ունեցան պաշտոններ և պարտականություններ, ներկայացվեց մարտական խմբի քայլքը , աշխատանքը։ Գործնական դասերն իրականացրինք Արատեսի հյուսիսում, բարձունքից իջանք լեռնային ճանապարհով։ Նկատելի էր, որ սովորողները ոգևորված են և պատասխանատվությամբ են մոտենում խմբում իրենց գործունեությանը։
- Մարտավարության դաս․ խումբը քայլքով գրոհում էր իրականացնում՝ պաշտպանելով թիկունքը, հետևելով զենքի ճիշտ գործածաման կանոններին։
- Կրակային պատրաստություն․ ճամբարականները սովորեցին կրակել՝ Տիր հրացանների միջոցով։
- Բերքահավաք։ Միջին և կրտսեր սովորողներով հավաքեցինք Սիրո տնակի մոտ գտնվող ընկույզի ծառը, մեծերը թափ տվեցին ծառը, հավաքեցինք միասին։ Հավաքածը և՛ համտեսեցինք, և՛ մի մասը բերեցինք Միջին դպրոց՝ խոհարարական ակումբին։
- Առավոտյան նախավարժանք։ Այս գործունեությունը իրականացրինք կրտսեր դպրոցի սովորողների հետ։ Համատեղ գործունեությունները նպաստում են կրտսեր-միջին հարաբերությունների ստեղծմանը, ձեռք բերած փորձի փոխանցմանը, ընկերության ստեղծմանը․ ավագը կրտսերի համար օրինակ է հանդիսանում, ցուցաբերում է հոգատարություն, պատասխանատվություն։
- Հայրենագիտություն․ Քայլքի միջոցով ծանոթացանք Արատեսի դպրական կենտրոնի տարածքին, մի խումբ սովորողներ առաջին անգամ էին իջնում Խաչոց ձոր։ Հայրենագիտությունը ներառում էր նաև մի շարք կանգառներ՝ Եղեգիսի Սուրբ Զորաց եկեղեցի, Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցի։ Բոլորս առաջին անգամ էինք գտնվում Սուրբ Հակոբ եկեղեցում, որը յուրահատուկ էր իր կառուցվածքով և մեծությամբ։ Յուրաքանչյուր կանգառում խոսել ենք կառույցի առանձնահատկությունների մասին, անդրադարձել պատմությանը։ Սովորողները նախապես կատարել էին ուսումնասիրություններ։
- Ինքնասպասարկում և միջավայրի բարեկարգում։ Ե՛վ խոհանոցում, և՛ այգում, բակում աշխատել, պատրաստել և մաքրությանը հետևել են սովորողները՝ աշխատելով հերթափոխով և ըստ ցանկության։
- Թփատունկ։ Մեզ հետ տարել էինք սիրիական վարդերի տունկեր, տունկերը տրամադրել և տնկման առանձնահատկությունները փոխանցել էր տիկին Շողիկը։ Հետաքրքրված սովորողների մի խմբով տնկեցինք, իսկ հաջորդ օրը խնամեցինք և ջրեցինք։
- Փայտահավաք։ Նմանատիպ ճամբարների հաճելի պահերից են երեկոյան խարույկները, որի ժամանակ բոլորս հավաքվում ենք խարույկի շուրջ, զրուցում, խոսում, խաղեր խաղաղում, երգում։ Խարույկահանդեսը ևս աշխատանքը, որը կազմակերպում է պահանջում․ ցերեկը՝ քայլքի ժամանակ, անտառից հավաքել էինք չոր փայտեր, որոնք օգտագործեցինք խարույկ վառելիս։
- Մարինա Զաքարյան,
- Կարոլինա Եսայան
- Դավիթ Հովհաննիսյան
- Արամ Բադալյան
- Սոնա Եպոյան
- Ալեն Դավթյան
- Սեյրան Բաղդասարյան
- Հովհաննես Մութաֆյան
- Հայկ Մանուկյան
- Մհեր Կարապետյան
- Վահան Ղուկասյան
- Ռոբերտ Խաչատրյան
- Վիկտորիյա Զարգարյան
- Արմեն Ալավերդյան
- Էդգար Ալեքսանյան
Նոյեմբեր ամսվա նախագծեր
- Սեբաստացու օրեր,
- Կարդում ենք Սիրադեղյան,
- ,,Պատուհան,, ամսագիր,
- Համագործակցություն Արմինե Աբրահամյանի հետ՝ Ընթերցենք միասին,
- Համագործակցություն Նունե Մովսիսյանի և Ավագ դպրոցի հետ,
- Համագործակցություն Ելենա Սարգսյանի հետ ,,Հայաստանը ես եմ,,
- Կարդում ենք Ժամանակակից գրականություն։
- Աշնանային Տավուշ․ եռօրյա ճամփորդություն
среда, 22 октября 2025 г.
Ուսումնական աշուն
2025-2026 ուստարի
- Ստեղծագործության ասելիքը, գաղափարը,
- ձեր տպավորությունները՝ մեկնաբանելով և հիմնավորելով,
- ի՞նչ տվեց ձեզ ստեղծագործությունը, ինչ սովորեցիք,
- առանձնացրե՛ք հետաքրքիր մտքեր, մեկնաբանեք,
- այլ։
понедельник, 20 октября 2025 г.
Մանկավարժական ճամբարի առաջին հանդիպումը
Մեկնարկել է կրթահամալիրի աշնանային մանկավարժական ճամբարը, որի ծրագրում ներառված են սեմինարներ-հավաքներ մասնագիտական խմբերով։
вторник, 14 октября 2025 г.
Ընթերցենք միասին
Աշնանային ամենամյա 20-րդ հավաք
- Վ․ Սարոյանի ,,Հինգ հասուն տանձերը,, ստեղծագործության ընթերցում,
- Նախապատրաստական պայմանավորվածություններ,
- Ստեղծագործության քննարկում։
- քննարկման ընթացքի նկարահանում, հրապարակում,
- 6-րդ դասարանի սովորողները հնարավորություն կունենան ծանոթանալ և ճանաչել Միջին դպրոցը, սովորողներին,
- կքննարկեն և կորոշվեն հնարավոր հետագա համատեղ նախագծերը։
воскресенье, 12 октября 2025 г.
Ռազմամարզական ճամբար Արատեսում
Ռազմամարզական ճամբարի կազմակերպման օրերը՝ հոկտեմբերի 17-19
вторник, 7 октября 2025 г.
Կյանքը իրական է, քանի դեռ կամ
Ընդհանրապես, ամենադժվարը ստի նկատմամբ հաղթանակն է: Մարդն այնքան շատ է խաբում և՛ ինքն իրեն, և՛ ուրիշներին, որ դադարում է դա նկատելուց: Բայց և այնպես ստին անհրաժեշտ է հաղթել: Եվ առաջին ջանքը, որ պահանջվում է մարդուց, ուսուցչին խաբելը հաղթահարելն է: Մարդ պետք է մեկընդմիշտ որոշի կա´մ ոչինչ չասել բացի ճշմարտությունից, կա´մ անհապաղ հրաժարվել ուսումից:
Պետք է ձեզ համար պարզեք, որ ուսուցիչը շատ դժվար խնդիր ունի լուծելու՝ մարդկային մեքենաների (1) մաքրում և նորոգում: Իհարկե, նա հանձն է առնում միայն այն մեքենաները, որոնք ի զորու է նորոգել: Եթե մեքենայի մեջ շարքից դուրս է եկել էական ինչ-որ բան, ապա նա հրաժարվում է դա նորոգելուց: Սակայն նույնիսկ այն մեքենաները, որոնք, ըստ էության, դեռ հնարավոր է նորոգել, բոլորովին անհույս են դառնում, եթե սկսում են ստել: Ուսուցչին ասած սուտը, նույնիսկ ամենաաննշանը, օրինակ` ուսուցչից ինչ-որ բան թաքցնելը, որ ուրիշ մեկն է խնդրել գաղտնի պահել, կամ որ մենք ենք ուրիշին ասել, մարդու աշխատանքին վերջ է դնում, մանավանդ եթե նախկինում արդեն ինչ-որ ջանքեր գործադրել էր (2):
понедельник, 6 октября 2025 г.
Շտապե՛ք, երեխաներ, թռչել ենք սովորելու
среда, 1 октября 2025 г.
понедельник, 29 сентября 2025 г.
Համագործակցային նախագիծ «Հայաստանը ես եմ»
Աշնանային հավաք
Համագործակցային նախագիծ․ 11-րդ և 9-րդ դասարաններ
9-րդ դասարանների համար սովորողի ընտրությամբ ուսումնական նախագիծը և դրա ներկայացումը դիտարկվում է որպես հետազոտական աշխատանք կատարելուն ուղղված մեկնարկ։
Խնդիրներ
Ծեծենք աղքատներին
Բանավեճի ակումբ
Իրականացման ժամանակահատվածը՝ շուրջտարյա
- օգնել սովորողներին ընդլայնել սեփական հայացքները, մշակել բանավոր խոսքը,
- զարգացնել քննադատողական-վերլուծական մտածողությունը,
- սովորողի մոտ զարգացնել ինքնակազմակերպման, նախաձեռնելու հատկանիշներ։
воскресенье, 28 сентября 2025 г.
Հոկտեմբեր ամսվա նախագծեր
- Կարդում ենք Կոմիտաս,
- Կարդում ենք արևմտահայերեն,
- Բանավեճի ակումբ,
- Պատուհան․ ամսագիր
- Ելենա Սարգսյանի և ավագ դպրոցի սովորողների հետ՝ ,,Հայաստանը ես եմ,,
- Ամսագրային համագործակցություն․ նախագծի առաջարկը՝ Նունե Մովսիսյանի
- Կոմիտասի թանգարան-ինստիտուտ,
- Ռազմամարզական ճամբար Արատեսում․ հոկտեմբերի 17-19
пятница, 26 сентября 2025 г.
Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն
- Բարձունքի հաղթահարում․ Հատիս
- Առավոտյան ընդհանուր պարապմունքի շաբաթվա ծրագրի համակարգում,
- Հանդիպում լեզվաբան Արմեն Սարգսյանի հետ,
- ,,Դպիր,, ամսագրի համար հոդվածների խմբագրում,
- ,,Ուսումնական ժամերգություն,, նախագծի պատասխանատու,
- ,,Պատուհան,, ամսագիր















