вторник, 20 ноября 2018 г.

Նոյեմբերյան վերապատրաստումների հաշվետվություն

Վերապատրաստման օրացույցի համաձայն նոյեմբերի 7-9-ը կրթահամալիրում տեղի ունեցավ դասվարների, տեխնոլոգների, կազմակերպիչների, երաժիշտների վերապատրաստման հերթական փուլը: Վերապատրաստման այս փուլին մասնակցել է 3 դասավանդող՝ Արագածոտնի Ծաղկաշեն գյուղից և Շիրակի մարզի Ազատան գյուղից: Գիշերակացով մնալու համար դիմել է մեկ մասնակից, ով հյուրընկալվել է Հյուսիսային դպրոցի կրթական փոխանակումների կացարանում:

воскресенье, 18 ноября 2018 г.

Դպրոց բնության գրկում. Արատես

Դպրոց բնության գրկում. հայրենագիտական-բնապահպանական-ուսումնական ճամբար Արատեսում 
Ժամանակահատվածը՝ նոյեմբերի 23-24
Մասնակիցներ՝ 7-8-րդ դասարանի սովորողներ 
Երթուղին՝ Երևան-Ելփին-Արատես-Եղեգիս-Երևան 
Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Գիշերակացը՝ Արատեսի դպրական կենտրոնում 

понедельник, 12 ноября 2018 г.

Մասնախմբի նոյեմբերյան պարապմունք

Նոյեմբերի 14, ժամը՝ 15:15
Վայրը՝

Բլեյանի կրթական բաց ցանց, «Ուսումնական Գյումրի», «Ուսումնական Արագածոտն», «Ուսումնական Վայոց ձոր» նախագծեր

  • Դասավանդողների նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների նախագծերը Շիրակի, Վայոց ձորի, Արագածոտնի մարզերի ուղղությամբ
  • Արդեն իրականացրած նախագծերի արդյունքներ 
գործընկեր դարձած և վերապատրաստված ուսուցիչներ
մասնակցություն ֆլեշմոբերին
էլ.  փոստով շարունակական աշխատանք
տվյալներ, հետագա համագործակցություններ, պայմանավորվածություններ
  • Ինչպե՞ս ներկայացնել հեղինակային կրթական ծրագիրը, ,,Բլեյան,, կրթական ցանցը
  • Նախագծային ուղղություններ

воскресенье, 4 ноября 2018 г.

Նախագծային շաբաթ . նոյեմբերի 5-9

  • Ռադիոնյութ. Ի՞նչ գիտենք կրթահամալիրի մասին, ինչո՞ւ է այն կոչվում Սեբաստացու անունով: 
  • Կրթահամալիրի հիմը (ընթերցում-քննարկում), կրթահամալիրի լոգոն (դիտում, մեկնաբանում, առաջարկ)
  • Խաղողագործությունը, գինեգործությունը կրթահամալիրում. Ինչպե՞ս են գինի պատրաստում. հարցազրույցներ բարեկամներից, ընկերներից, ծանոթներից; Խաղողագործության հմտություններ. հարցազրույցներ ...
  • Հին և նոր Սեբաստացիների հանդիպում. նախագիծը Ստելլա Մնացականյանի 

Նոյեմբեր ամսվա նախագծեր

Նշված նախագծերը նախատեսվում է իրականացնել նոյեմբեր ամսվա ընթացքում: 

Նոյեմբերի 5-10` Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն. Նախագծային շաբաթ

Նոյեմբերի 10-20` Արևմտահայ գրականության օրեր 

Ուսումնական ժամերգություն Շատիվանքում

Օրը ստացված էր: Ուխտ դեպի Շատիվանք, քայլք դժվար ճանապարհով, աշնան վայելք: Մեր առջև փռված է միջնադարյան շքեղ կառույցը, որն իր վեհաշուք տեսքը չի կորցրել: Հիացած են բոլորը. Շատիվանքը միայն եկեղեցի չէ, այլ համալիր, դպրական կենտրոն: 
Եվ հնչեց սեբաստացիական աղոթքը, որ տարածվեց ու տարածվեց...
Տեսանյութում՝ ,,Ուսումնական ժամերգություն,, Շատիվանքում 


Կեսարիա կամ, ինչպես ասում են տեղաբնակները, Կայզերի

Ամռան ընթացքում բախտ վիճակվեց հայտնվել այս հետաքրքիր քաղաքում կամ , ինչպես կատակով ասում էինք, կայսերական քաղաքում: Չգիտեմ շքեղ հյուրանոցից էր, թե՞ համեղ սննդից, բայց այս քաղաքում ինձ լավ էի զգում: 
Հասանք, արդեն գիշեր էր, բայց կարողացանք մի փոքր քայլել կիսամութ փողոցներով, նայել դեռ չփակված խանութների ցուցափեղկերին, որոշներում չիր և քաղցր մի բան հյուրասիրվել, որով լի է Թուրքիան: 

четверг, 1 ноября 2018 г.

Մեկ օր Չանախչիում

Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ երիտասարդների սիրելի հեղինակը Սևակն է՝ իրական Չանախչիից ծնված, ժայռերի և քարափների մեջ մեծացած, զարմանալի բառ ու բան ունեցող, մինչև հոգու խորքը թափանցողը բանաստեղծը: Իրական Չանախչին տեսնելու և Սևակ կարդալու մտքով ընկանք ճանապարհ: Օրը տաք էր, աշնանային և գունառատ: Աշունը յուրքանչյուր ծառի վրա էր՝ ներկած տերևների և հասած մրգերի տեսքով:

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացրած աշխատանքներ.

среда, 31 октября 2018 г.

Մեկօրյա վերապատրաստում Կառնուտում. հաշվետվություն

Հոկտեմբերի 30-ին մեկօրյա վերապատրաստման ծրագրով հյուրընկալվեցինք Շիրակի մարզի Կառնուտ գյուղի միջնակարգ դպրոցում: Մեր խումբը կազմված էր ուսուցիչներից և սովորողներից:
Հիանալով աշնանային Շիրակի գեղեցկությամբ հասանք Կառնուտ, ուր մեզ սպասում էր տնօրեն Հայկուհին և ուսուցչական կազմը՝  հաճելի և հետաքրքիր մարդկանց խումբ: Նախորդ տարիներին Միջին դպրոցի սովորողներն այցելել և համատեղ բարձունքի հաղթահարման նախագիծ էին իրականացրել: Ըստ այդմ՝ կրթահամալիրին արդեն ծանոթ էին:

Մանկավարժական աշխատողների աշնանային դպրոց

Օրը սկսեցինք Մարմարյա սրահում՝ միջին, ավագ դպրոցների ուսուցիչների և մուտքի ճամբարի մասնակիցների հետ: Մեծ թափով ընթանում է ,,Սեբաստացու օրեր,, նախագծային շաբաթվա պատրաստությունը: Եվ իհարկե, առաջին հերթին սովորում ենք ծիսական երգեր և պարերգեր: Այս տարի երգացանկը համալրվել է նոր երգերով, որոնք մի փոքր աշխուժություն են մտցրել մեր առօրյայում, անչափ հետաքրքիր են, նաև զվարճալի: Իսկ առավոտյան ոգևությունն այնքան մեծ էր, որ բոլորը պարերգի բեմադրման առաջարկներ էին անում:

Կարդում ենք Թումանյան. ընթերցման նյութեր 6-րդ դասարանի համար

воскресенье, 28 октября 2018 г.

Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար

Ժամանակահատվածը՝ 29.10-02.11.2018
Իրականացվելիք աշխատանքներ
  • Դասասենյակի մաքրություն, ամենօրյա խնամքի, միջավայրի բարեկարգման աշխատանքներ 
  • «Բարեկամություն» ճամբար 
  • Վերապատրաստման արտագնա նախագիծ Կառնուտում
  • Միջին դպրոցի կայքի խմբագրման աշխատանքներ
  • ,,Ուսումնական,, աշուն նախագիծ սովորողների հետ. հեռավար 
  • Նախագծային շաբաթվա նախապատրաստական աշխատանքներ, անելիքների ճշտում, նախագծերի պատրաստում 
  • Նոյեմբերի վերապատրաստման նախագծերի համակարգում, հրապարակում «Բարեկամություն» բլոգում: 
  • ,,Պատուհան,, բլոգ. սովորողների թարգմանական աշխատանքների խմբագրում, հրապարակում 

суббота, 27 октября 2018 г.

«Բարեկամություն». մեկօրյա ճամբար Կառնուտում

Արտագնա վերապատրաստման մասնակից Շիրակի մարզի Կառնուտ գյուղում:
Վերապատրաստման օրը՝ 30.10.2018
Մեկնելու ժամը՝ 08:30, վերադարձ՝ 17:00: 

Կառնուտի միջնակարգ դպրոցում հանդիպում տնօրենի, ուսուցիչների հետ, շրջայց, ծանոթացում: 

Վերապատրաստման բովանդակություն
Պարերգեր՝ Թամզարա, Հաց կթխեմ գարիյա, Բաղը քաղինք 

Լուսաբանման, նկարահանման պատասխանատու՝ Ստելլա Մնացականյան 
Մասնակիցներ

  • Տաթև Աբրահամյան
  • Աշոտ Տիգրանյան 
  • Ստելլա Մնացականյան 
  • Հասմիկ Մաթևոսյան
  • Մարալ Կարապետյան
  • Հասմիկ Գրիգորյան
  • Շագոյան Սոֆյա, 8-5
  • Առաքելյան Ինգա, 8-5
  • Բանդուրյան Ասյա, 7-5
  • Երեմյան Մերի, 7-5
  • Մանուկյան Նարե, 7-5
  • Դալլալյան Մարիետա, 8-5
  • Չրաղյան Անահիտ, 8-5


Նախապատրաստական աշխատանքների, բովանդակային նյութերի պատրաստման համար հոկտեմբերի 29-ին հանդիպում-քննարկում: 

Անհրաժեշտ նյութեր

  • Տեղեկատվական թերթիկներ
  • Պրոյեկտոր
  • Նոթբուք
  • Տեսախցիկ 
  • Ձայնագրիչ 
Արդյունքում 
  • Գործընկերային կապերի ստեղծում 
  • Հեղինակային կրթական ծրագրի տարածում 
Կամփոփվի տեսանյութերի, պատումների տեսքով: 



вторник, 23 октября 2018 г.

Սիրահար քամին

Մի օր մեղմաշունչ մի քամի Նուբիական բարձունքներից վար սահելով անցավ փարավոնների բուրգերի վես ճակատների վրայով, իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտների տակ փռվեց հևիհև.
-Իմ հրաշագեղ, իմ աննման թագուհի, ես քեզ սիրում եմ. ես` աշխարհի անսանձ և ըմբոստ ոգին, ահա նազելի ոտներիդ տակ մարում եմ… Երբ հորիզոնից հորիզոններ էի անցնում, սրբազան Նեղոսի մեջ տեսա չքնաղ պատկերդ, տեսա և սիրեցի… 
Եվ արմավենին արհամարհելով լուռ էր:
-Մի՞թե գութ չունիս, դո՛ւ, որ այդպես քնքուշ ես և գեղեցիկ, մի՞թե կթողնես մեռնիմ շեմքիդ առջև…

понедельник, 22 октября 2018 г.

Հոկտեմբերյան վերապատրաստումների հաշվետվություն

Վերապատրաստումների օրացույցի համաձայն հոկտեմբերի 10-12-ը կրթահամալիրում տեղի ունեցավ դասվարների, տեխնոլոգների, կազմակերպիչների, երաժիշտներ վերապատրաստման հերթական փուլը: Վերապատրաստմանը մասնակցել է 28 դասավանդող Արարատի, Արամավիրի և Արագածոտնի մարզերից: Գիշերակացով մնալու համար դիմել են երկու մասնակից, ովքեր հյուրընկալվել են Արևմտյան դպրոցի կրթական փոխանակումների կացարանում: 

воскресенье, 21 октября 2018 г.

Արատեսյան...Նոր աշխարհ հայտնաբերելու պես...

Բարձրաբերձ, իր ուսերի հենված լեռներ, մի փոքր անապատային կլիմա, խանձող արև և մինչև ոսկորներ թափանցող ամեն բլրակից հոսող սառը աղբյուրներ... Դուք Արատեսում եք, վայր, որ ունի չքնաղ բնություն, լեռների մեջ ծվարած է, վայր, որտեղ յուրաքանչյուրն իր համար գայթակղիչ մի բան է գտնում, որ կանչում է ետ, նորից ու նորից հիշեցնում: Առավոտյան կանուխ, մի քիչ էլ քնաթաթախ վեր կենաս, վերցնես թեյդ, քեզ համար մի հարմար տեղ գտնես մոտակա թփերի մոտ՝ ծառերի տակ, հարմար էլ տեղավորվես ու նայես հեռուն՝ իրար գրկած, իրար մեջ կորած լեռներին, ժեռ բարձունքներին, ու պատկերացնես ոնց ես հերթով նվաճում դրանք՝ մեկիկ-մեկիկ, ճանաչում մեկիկ-մեկիկ, ոտատակ տալիս՝ փոշու ու վայելումի համը զգալով: Իսկ մոտակայքով սահող սառնորակ աղբյուրը իր քչքչոցը կհասցնի ականջիդ՝ հիշեցնելով, որ առավոտը թարմ է ու անուշ:

суббота, 20 октября 2018 г.

Կանաչ առավոտը: Ռեյ Բրեդբերի

Վերլուծում են 7-րդ դասարանի սովորողները

Այս պատմվածքը շատ հետաքրքիր էր և ուսուցողական: Այս պատմվածքի ասելիքն այն է, որ այս աշխարհում  բնությունը ամենակարևոր բաներից մեկն  է, եթե մենք ուշադիր լինենք, կհասկանանք, որ մեր կյանքը կախված է ամեն մի տերևից և մենք առանց գիտակցելու կտրում և վերացնում ենք դրանք: Այս պատմվածքի հերոսը շատ քաջ էր, նա պայքարեց և հասավ իր ուզածին, նա Մարսում ծառեր տնկեց: Մեզ ստեղծել է բնությունը և մենք պետք է խնամենք այդ բնությունը, որպիսզի օգտվենք բնության բարիքներից:
Աննա Հարությունյան 

Պատմվածքի ասելիքն այն էր, որ ամեն մարդ պետք է օգուտ տա երկրին և երկրի համար անի ամեն ինչ: Օրինակ՝ ծառ տնկի, խոտ տնկի, որպեսզի դրանով գեղեցկացնի ու օդ ստեղծի մարկանց համար: Ամեն մարդ պետք է իր հնարավորությունների չափով օգնի մարդկանց և բնությանը:

Իմ կարծիքով այս պատմվածքը հետաքրքիր, ուսուցանող և գեղեցիկ էր: Պատմվածքում ասվում էր մի տղայի մասին, ով մի նպատակ ուներ, որպեսզի Մարս մոլորակում ծառեր տնկեր և այլն: Այս պատմվածքի ինձ դուր եկած հատվածն այն էր, երբ տղան ուշագնաց եղավ, իսկ հետո արթնացավ և միևնույն էր, նա մտածում էր, թե ինչ ծառեր պետք է տնկեր: Մարսում օդը թանձր էր, բայց տղան իր երազանքին հասնելու համար փորձում էր ամեն ինչ անել: Պատմվածքի հիմնական ասելիքն այն էր, որ պետք է երազանքիդ հասնելու համար միշտ ջանք և ջանասիրություն ցուցաբերես: Միշտ նայիր առաջ, երբեք հետ չնայես, մի գործ անելուց առաջ լավ մտածիր: