Դարեր առաջ, երբ աշխարհը դեռ այնքան մանուկ էր, և Կենդանիները նոր-նոր էին աշխատում մարդու համար, մի Ուղտ կար, որը աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող Անապատում, մանավանդ՝ ինքն էլ Ոռնացող էր: Այս ահավոր ծույլն ուտում էր փուշ ու տատասկ, մոշ ու փուշ, կաթնախոտ ու մոլախոտ, և երբ մեկը փորձում էր խոսել հետը, շարունակ կրկնում էր . ,,Ուզ, ուզ,,:
Մի երկուշաբթի առավոտ Ձին, թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ նրա մոտ.
-Ուղտ, այ Ուղտ, դուրս արի մեզ նման վազիր:
-Ուզ, ուզ:
Ձին գնաց ու պատմեց Մարդուն:
Որոշ ժամանակ անց, մի փայտի կտոր բերանին, եկավ Շունը:
-Ուղտ, այ Ուղտ, արի, մեզ նման իրեր տար ու բեր:
Շունը գնաց ու պատմեց Մարդուն:
Վերջապես, լուծը վզին, եկավ Եզը.
-Ուղտ, ա՛յ Ուղտ, արի՛ մեզ նման վարուցանք արա:
-Ուզ, ուզ:
Եզը գնաց ու պատմեց Մարդուն:
Օրվա վերջում Մարդը կանչեց Ձիուն, Շանը և Եզին.
-Եռյակ, այ եռյակ, մեղքս գալիս եք /աշխարհը դեռ նոփ-նոր էր ու մանուկ/, բայց այդ Անապատի Ուզը չի կարող աշխատել, թե չէ մինչև հիմա եկած կլիներ: Ուրեմն ես նրան հանգիստ կթողնեմ, իսկ դուք պետք է նրա փոխարեն էլ աշխատեք, տեղը լրացնեք:
Սա շատ բարկացրեց Եռյակին: Եվ նրանք խորհուրդ արեցին, ժողով գումարեցին, համագումար հրավիրեցին, խելք խելքի տվին Անապատի եզրին: Ուղտը՝ այդ ահավոր ծույլը, եկավ կաթնախոտ ծամելով ու ծիծաղեց նրանց վրա: Հետո ուզ, ուզ ծոր տալով ՝ հեռացավ:
Շուտով փոշու ամպի մեջ հայտնվեց Բոլոր Անապատների Ջինը /Ջիները միշտ այդպես են ճամփորդում, որովհետև դա Հրաշք է/ և ժողովեց Եռյակին ու խորհուրդ արեց նրանց հետ:
-Բոլոր անապատների Ջին, մի՞թե հնարավոր է անգործ նստել, երբ աշխարհն այսքան նոփ-նոր է ու մանուկ,-հարցրեց Ձին:
-Իհարկե ոչ:
-Դե ուրեմն լսիր,-շարունակեց Ձին,-քո Ոռնացող Անապատում կա մեկը /մանավանդ՝ ինքդ էլ գիտես Ոռնացող է/՝ երկար վզով, երկար ոտքերով, որ երկուշաբթի առավոտից ի վեր մատը մատին չի խփել, չի վարգել:
-Ֆյույթ,- սուլեց Ջինը,- երդվում եմ Արաբիայի ոսկով, իմ Ուղտն է, որ կա: Իսկ ի՞նչ է ասում:
-Շարունակ՝ ուզ, ուզ,- վրա բերեց Շունը,- և իրեր չի տանում-բերում:
-Ուրիշ ոչինչ չի՞ ասում:
-Միայն ՝ ,,ուզ,, և վար ու ցանք չի անում,- բողոքեց Եզը:
-Շատ լավ, քիչ համբերեք, ես նրան ,,ուզ,, ցույց կտամ,- սպառնաց Ջինը:
Ջինը կոլոլվեց փոշեթիկնոցի մեջ, կտրուկ շրջվեց դեպի Անապատը, գտավ Ուղտին՝ այդ ահավոր ծույլին, ջրափոսի մեջ արտացոլված իր պատկերով հիանալիս:
-Իմ լողլող, փսլնքոտ ընկեր, ուրեմն ճիշտ են ասում, որ դու ոչ մի գործ չես անում, երբ աշխարհը դեռ նոփ-նոր է ու մանուկ:
-Ուզ, ուզ:
Ջինը նստեց, ծնոտը հենեց ձեռքին և հղացավ մի Մեծ Հրաշք, մինչ Ուղտը հիանում էր ջրափոսի մեջ արտացոլված իր պատկերով:
-Երկուշաբթի առավոտից ի վեր քո ահավոր ծուլության պատճառով Եռյակն աշխատում է նաև քո փոխարեն,- ասաց Ջինը և շարունակեց մտորել՝ ծնոտը ձեռքին հենած:
-Ուզ, ուզ:
-Եթե ես քո տեղը լինեի, այլևս ,,ուզ,, չէի ասի,- խորհուրդ տվեց Ջինը,-կգա ժամանակ, երբ կզղջաս դրա համար: Հե՜յ, փսլնքոտ, դու պետք է աշխատես: Բայց Ուղտը դարձյալ կրկնեց՝ ,,ուզ, ուզ,, , և հենց այդ պահին տեսավ, որ իր մեջքը, որով այնքան հպարտանում էր, սկսեց ուռչել, ուռչել, մինչև վերածվեց-դարձավ մի մեծ հսկա, ցցուն կուզ:
-Ա՛յ, տեսնում ես՝ ինչի հասցրեց քո ,,ուզը,,. որ կուզ դարձավ: Այսօր հինգշաբթի է, և դու երկուշաբթի օրվանից՝ աշխատանքի հենց սկզբից, ոչինչ չես արել, դե՛, հիմա պետք է աշխատես:
-Կուզը մեջքիս: Ես ո՞նց աշխատեմ,- սրտնեղեց Ուղտը:
-Դա քո երեք օրվա անգործ նստելու վաստակն է,-ասաց Ջինը:
Հիմա առանց ուտելու, կուզիդ հաշվին, կաշխատես երեք օր: Հետո չասես, թե քեզ համար ոչինչ չեմ արել: Դուրս արի Անապատից, գնա՛, միացի՛ր Եռյակին ու քեզ կարգին պահիր: Կուզիցդ ամաչիր:
Ուղտն իրեն կարգին պահեց, կուզից ամաչեց և գնաց միացավ Եռյակին: Այդ օրվանից մինչև օրս նա կոչվում է սապատավոր /մենք կուզիկին սապատովոր ենք ասում, որպեսզի չվիրավորենք նրա զգացմունքները/: բայց նա երբեք այն երեք օրվա տեղը չհանեց, երբ աշխարհը դեռ նոփ-նոր էր ու մանուկ, և մնաց ,,Ուղտի պես համառ,,:
Հեղինակ՝ Ռադյարդ Քիփլինգ
Հարցեր
1. Թվարկիր հեքիաթի հերոսներին և բնութագրիր:
2. Քո կարծիքով, Ջինը ճիշտ արեց, որ պատժեց Ուղտին:
3. Նոր պատիժ մտածիր ուղտի համար /կամ գուցե չարժեր նրան պատժել/:
4. Այս հեքիաթին համապատասխան առած-ասացվածք գրիր:
Հարցերի պատասխանները գրի՛ր կարծիքների բաժնում:
Արուսյակ Ավետիսյան
ОтветитьУдалить1.Թվարկիր հեքիաթի հերոսներին և բնութագրիր:
Հերոսներն են՝ եզը, ուղտ պահողը, ձին, ուղտը, շունը:
Շունը, ձին, եզը և ուղտ պահողը աշխատասեր են, իսկ ուղտը ծաույլ էր:
2.Քո կարծիքով, Ջինը ճիշտ արեց, որ պատժեց Ուղտին:
Իմ կարծիքով այո, քանի որ աշխատանքը շատ կարևոր է մարդու համար, իսկ ուղտը ծուլանում էր և չէր աշխատեւմ:
3. Նոր պատիժ մտածիր ուղտի համար /կամ գուցե չարժեր նրան պատժել/:Ուղտին պատժել պետք չէ, քանի որ նա իր սխալը հասկացել է:
4. Այս հեքիաթին համապատասխան առած-ասացվածք գրիր:
Աշխատող մարդը երբեք սոված չի մնա:
1. Թվարկիր հեքիաթի հերոսներին և բնութագրիր:
ОтветитьУдалитьՋինը, Ուղտը, Շունը, Եզը և Ձին։
Ջինը չար էր, Եռյակը աշխատասեր էր, իսկ Ուղտը խաղաղ
2. Քո կարծիքով, Ջինը ճիշտ արեց, որ պատժեց Ուղտին:
Ո՛չ։ Որովհետև Ուշտը իրա համար հանդիստ ապրում էր, իսկ ուրիշները նրան տանջում են համոզոջմ են նրան աշխատել։
3. Նոր պատիժ մտածիր ուղտի համար /կամ գուցե չարժեր նրան պատժել/:
Ողտին պետք չե պատժել, որովհետև նա ոչմեկին չէր խանգարում։
4. Այս հեքիաթին համապատասխան առած-ասացվածք գրիր:
Շան պոչը կտրելիս անմեղ գառ չի դառնա։
1. Թվարկիր հեքիաթի հերոսներին և բնութագրիր
ОтветитьУдалитьՀեքիաթի հերոսներն են ուղտը, մարդը, շունը, եզը, ձին և Ջինը:
2. Քո կարծիքով, Ջինը ճիշտ արեց, որ պատժեց Ուղտին
Այո նա շատ ճիշտ արեց:
3. Նոր պատիժ մտածիր ուղտի համար /կամ գուցե չարժեր նրան պատժել
Իմ կարծիքով, եթե մի քանի անգամ ես սխալ անում ուրեմն պետք է պատժվես:
4. Այս հեքիաթին համապատասխան առած-ասացվածք գրիր:
Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկեն կովեր
Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս հիվանդ
Մոնիկա Բաբայան 4-1 դասարան
1. Թվարկիր հեքիաթի հերոսներին և բնութագրիր:
ОтветитьУдалитьԱյս հեքիաթի հերոսներն են՝ եզը, ձին, ուղտը, շունը և ուղտ պահողը:
Ուղտը ծույլ էր, իսկ եզը, ձին, շունը և ուղտ պահողը ջանասեր են:
2. Քո կարծիքով, Ջինը ճիշտ արեց, որ պատժեց Ուղտին:
Այո Ջինը ճիշտ արեց, որ պատժեց Ուղտին:
3. Նոր պատիժ մտածիր ուղտի համար /կամ գուցե չարժեր նրան պատժել/:
Իմ կարծիքով, եթե շատ սխալ ամես քեզ պիտի պատժեն
4. Այս հեքիաթին համապատասխան առած-ասացվածք գրիր:
Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն:
Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն:
Էլեն Երանոսյան 4-2 դասարան
1.Եզը,Ձին, ուղտ պահողը, ձին, ուղտը, շունը:
ОтветитьУдалитьԵզը շունը ձին և ջին շատ են աշխատում էին, իսկ ուղտը ծույլ էր:
2.Այո՛, նա ճիշտ արեց ,որ պատժեց ուղտին:
3.Իմ կարծիքով ուղտին պետք է բացատրել ,որ առանց աշխատանքի հնարավոր չէ հասնել որևէ բանի:
Գոռ Բարխուդարյան
4.Ով չաշխատի, նա չի ուտի:
1. Թվարկիր հեքիաթի հերոսներին և բնութագրիր:
ОтветитьУдалитьՋինը, մարդը, ուղտը, շունը, ձին, եզը։
Ջինը խելացի էր ինչպես մարդը, իսկ ուղտը ծույլ էր, բայց շունը, ձին և եզը աշխատասեր էին։
2. Քո կարծիքով, Ջինը ճիշտ արեց, որ պատժեց Ուղտին:
Այո, որովհետև նա ծույլ ու ալարկոտ էր։
3. Նոր պատիժ մտածիր ուղտի համար /կամ գուցե չարժեր նրան պատժել/:
Եթե ես Ջինի փոխարեն լինեի, ուղտին անապատից դուրս կվռնդեի։
4. Այս հեքիաթին համապատասխան առած-ասացվածք գրիր:
Ով աշխատի նա կուտի։
Աշխատողն անոթի չի մնա։
Աշխատանքը փոխ հաց է, ոնց անեց ընենց էլ կուտես։
Աշխատանքը լեռներ կհավասարեցնի։
Հովհաննիսյան Մանանա 4-2 դասարան
1. Թվարկիր հեքիաթի հերոսներին և բնութագրիր:
ОтветитьУдалитьՋինը, Ուղտը, Շունը, Եզը և Ձին։
Ջինը չար էր, Եռյակը աշխատասեր էր, իսկ Ուղտը խաղաղ
2. Քո կարծիքով, Ջինը ճիշտ արեց, որ պատժեց Ուղտին:
Ո՛չ։ Որովհետև Ուշտը իրա համար հանդիստ ապրում էր, իսկ ուրիշները նրան տանջում են համոզոջմ են նրան աշխատել։
3. Նոր պատիժ մտածիր ուղտի համար /կամ գուցե չարժեր նրան պատժել/:
Ողտին պետք չե պատժել, որովհետև նա ոչմեկին չէր խանգարում։
4. Այս հեքիաթին համապատասխան առած-ասացվածք գրիր:
Շան պոչը կտրելիս անմեղ գառ չի դառնա:
Խայաթի Սառա
1.Թվարկիր հեքիաթի հերոսներին և բնութագրիր:
ОтветитьУдалитьՀեքիաթի հերոսներն են՝ մարդը,Ջինը,շունը, եզը, ձին և ուղտը:
Շունը, եզը և ձին շատ աշխատասեր էին, իսկ ուղտը ընդհանրապես աշխատել չէր սիրում:
2. Քո կարծիքով, Ջինը ճիշտ արեց, որ պատժեց Ուղտին:
-Այո իմ կարծիքով Ջինը ճիշտ վարվեց, որովհետև եթե նա այդպես չվարվեր ուղտը այդ պես էլ աշխատել չէր սովորի:
3. Նոր պատիժ մտածիր ուղտի համար /կամ գուցե չարժեր նրան պատժել/:
-Ոչ նրան արժեր պատժել:Ինձ թվում է, որ նրա պատիժը ճիշտ էր ընտրված, որովհետև նա անընդհատ <>էր ասում, Ջինը <>- ին ավելացրեց << կ>> տառը և նա դարձավ կուզիկ:
4. Այս հեքիաթին համապատասխան առած-ասացվածք գրիր:
Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն:
Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս հիվանդ:
Մանե Մանուկյան 4-1 դասարան
1.Թվարկիր հեքիաթի հերոսներին և բնութագրիր:
ОтветитьУдалитьՀերոսներնեն են մարդը,Ջինը,շունը, եզը, ձին և ուղտը:
2. Քո կարծիքով, Ջինը ճիշտ արեց, որ պատժեց Ուղտին:
Իմ կարծիքով Ջինը ճիշտ վարվեց:
3. Նոր պատիժ մտածիր ուղտի համար /կամ գուցե չարժեր նրան պատժել/:
Որ նա էլ երբեք չխոսեր:
4. Այս հեքիաթին համապատասխան առած-ասացվածք գրիր:
Ով աշխատի նա կուտի:
Էլեն Մկրտչյան 5,1 դասարան
1. Թվարկիր հեքիաթի հերոսներին և բնութագրիր:
ОтветитьУдалитьՈւղտ,մարդ,եզ,ձի,շուն,Ջին:
Ուղտը ծույլ էր:Ջինը խելացի:Եռյակը և մարդը աշխատասեր:
2. Քո կարծիքով, Ջինը ճիշտ արեց, որ պատժեց Ուղտին:
Այո նա շատ ճիշտ արեց,որ պատժեց նրան:
3. Նոր պատիժ մտածիր ուղտի համար /կամ գուցե չարժեր նրան պատժել/:
Թող էլ երբեք ուղտը չհանգստանար:
4. Այս հեքիաթին համապատասխան առած-ասացվածք գրիր:
Ով աշխատի նա կուտի:
Ավագյան Աստղիկ 5.1 դասարան
����������������
ОтветитьУдалить