четверг, 9 января 2014 г.

Հետաքրքիր պատմություն Չապլինի մասին

Մեծանուն դերասան Չարլի Չապլինը մի անգամ տուն վերադառնալիս գրպանում հայտնաբերեց մի ոսկյա ժամացույց: Անհանգստացած մտածում էր Չապլինը, թե ինչպե՞ս, ինչ հանգամանքներում է հայտնվել այդ չհափազանց թանկարժեք ժամացույցն իր գրպանում...
Չգտնելով պատասխան նա առավոտյան տարավ թանկարժեք գտածոն ոստիկանություն: Հաջորդ օրը փոստատարը մի անանուն նամակ բերեց, որն էլ բացատրություն տվեց այդ առեղծվածին:

Նամակում գրված էր. «Միստեր Չապլին, գրում է ձեզ մի պրոֆեսիոնալ գրպանահատ: Երեկ մետրոյում ես մի սքանչելի ոսկյա ժամացույց գողացա մեկի բաճկոնի գրպանից, սակայն տեսնելով Ձեզ ու լինելով Ձեր տաղանդի մեծ երկրպագուն որոշեցի այն նվիրել Ձեզ»:
Նյու Յորքի ոստիկանության որոնման բոլոր ջանքերը ձախողվեցին: նրաք չգտան գրպանահատ «ռոբին հուդին»:

Անհաջող էին նաև ոսկյա ժամացույցի իրական տիրոջ որոնումները: Ոստիկանությունը որոշում կայացրեց՝ այդ չարաբաստիկ ժամացույցը վերադարձնել Չարլի Չապլինին:


Իր ոչ սովորական լինելու պատճառով այս պատմությունը լայն հրապարակում էր ստացել: Լրատվամիջոցների բարձրացրած աղմուկի արդյունքում մի անհասցե, անանուն նամակ ևս ստացավ մեծ դերասանը. «Հարգելի միստր Չապլին, ինչպես այն «ռոբին hուդը», ես էլ մոտ մեկ տարի առաջ գտնվում էի նյույորքյան մետրոյում, որտեղ էլ ինձանից գողացան իմ ոսկյա ժամացույցը: Ես շատ էի վրդովված, սակայն, երբ իմացա, որ գրպանահատը այն նվիրել է Ձեզ, ցանկացա, որ այն մնա Ձեզ մոտ: Միստր Չապլին, քանի որ ես նույնպես Ձեր մեծ տաղանդի երկրպագուն եմ, ապա ուղարկում եմ Ձեզ նաև այդ ժամացույցի ոսկե շղթան»:

Աղբյուրը՝ fasebook:

Комментариев нет:

Отправить комментарий