Վաղուց, շատ վաղուց, իմ Սիրելի Փոքրիկ, ծովում ձուկ ուտելով՝ ապրում էր մի կետ: Նա կերավ աստղաձկանն ու ձողաձկանը, խեցգետնին ու աքերինին, տափակաձկանն ու գայլաձկանը, կատվաձուկ ամուսիններին, թյունիկին ու փյունիկին և նույնիսկ իսկական, ամենաիսկական ոլոր-մոլոր օձաձկանը: Նա իր մեծ բերանով կերավ իրգտած բոլոր ձկներին, ա՛յ այսպես՝ հա՛փ: Եվ այդ մեծ ծովում մնաց մեկ հատիկ ձուկ՝ Խորամանկ Ձկնիկը, որը վտանգից խույս տալու համար լողում էր Կետի աջ ականջի հետևում:
Կետը, կանգնելով պոչի վրա, ճչաց.
-Ես սովա՜ծ եմ:
Խորամանկ ձկնիկը բարակ, խորամանկ ձայնով հարցրեց.
-Ազնվազարմ ու վեհա՛նձն Կետազգի, դու երբևէ մարդ կերե՞լ ես:
-Լավ բան է, լավն է, բայց կոշտ ու կոպիտ է:
-Դե ուրեմն մի քանի հատ ճարիր ինձ համար,- հրամայեց Կետը՝ պոչով ալեկոծելով ծովը:
-Պատառները մեկ-մեկ կուլ կտան,- քմծիծաղ տվեց Խորամանկ Ձկնիկը:-Եթե լողաս Հյուսիսային լայնության հիսուն և Արևմտյան երկարության քառասուն աստիճանով, ապա ծովի մեջտեղում կհանդիպես լաստի վրա նստած, կես տկլոր-կես հագած, մինչև ծնկները հասնող կապույտ քաթանե տաբատով, մի զույգ տաբատակալով և մեծ ծալովի դանակով նավաբեկյալ մի նավաստու, ով, ճիշտն ասած, անսահման իմաստուն էր ու հնարամիտ:
Եվ այսպես՝ Կետը լողաց հնարավորին չափ արագ, լողաց Հյուսիսային լայնության հիսուն և Արևմտյան երկարության քառասուն աստիճանով և ծովի մեջտեղում՝ լաստի վրա, տեսավ կեստկլոր-կեսհագած, կապույտ քաթանե տաբատով, մի զույգ տաբատակալով և մեծ ծալովի դաբակով լքյալ, կորուսյալ, նավաբեկյալ մի Նավաստու՝ ոտնաթաթերով ջուրը չփչփացնելիս: /Նա իր մայրիկից թույլտվություն էր ստացել բաց ծով դուրս գալու, ապա թե ոչ՝ նման բան չէր անի, քանի որ անսահման իմաստուն էր և հնարամիտ/:
Հետո կետը բացեց բերանը դեպի հե՛տ, հե՛տ, հե՛տ՝ համարյա մինչև պոչը, ու հա՛փ, կուլ տվեց Նավաբեկյալի լաստը, վրան նստած Նավաստուն՝ կապույտ քաթանե տաբատով, տաբատակալով,և ծալովի դանակով: Ապա ուղարկեց ցած՝ իր տաք, մութ, ներքին ամբարը, ճպպացրեց շրթունքները, այսպես՝ ճըպ, ճըպ, ճըպ, ու երեք անգամ պտտվեց պոչի վրա:
Հենց որ Նավաստին, ով անսահման իմաստուն էր ու հնարամիտ, հայտնվեց Կետի տաք, մութ, ներքին ամբարում, ոտքով ուժեղ խփեց- չռփեց, թխկացրեց-թխթխկացրեց, ցատկեց-ցատկոտեց, չխկացրեց-չխկչխկացրեց, կծեց-կծոտեց, սողաց-սողսողաց, ոռնաց-կոնկոռնաց, ելավ-ընկավ, բառաչեց-հառաչեց, չոքեց-պպզեց, թռավ-թռվռաց, նավաստու կրակոտ պար բռնեց, չնայած բոլորովին տեղին չէր, իսկ Կետը, իհարկե, իրեն դժբախտ զգաց:
Եվ այսպես՝ Կետը դիմեց Խորամանկ Ձկնիկին:
-Այս մարդը շատ կոշտ ու կոպիտ է, հետո էլ զկրտոցս բերում է, ի՞նչ անեմ:
-Ասա՛, թող դուրս գա,-խորհուրդ տվեց Խորամանկ Ձկնիկը:
-Դո՛ւրս եկ և քեզ կարգին պահիր, ես ուժեղ զկրտում եմ,- կոկորդով մեկ դեպի ներս ձայնեց Կետը նավաբեկյալ Նավաստուն:
-Չէ՛, չէ՛, այդպես չի լինի, ընդհակառակը, -պատասխան տվեց Նավաստին: -Տար ինձ իմ հայրնի ափունքը՝ դեպի Ալբիոնի ճերմակ ժայռերը, հետո կտեսնեք,- և Նավաստին շարունակեց էլ ավելի ուժգին պարել:
-Ավելի լավ է՝ նրան տուն տանես,- խորհուրդ տվեց Խորամանկ Ձկնիկը,-ես պետք է քեզ նախապես զգուշացնեի, որ նա ասահման իմաստուն է և հնարամիտ:
Եվ այսպես՝ Կետը մեծ դժվարությամբ և՛ լողաթերթով, և՛ պոչով լողաց, լողաց, լողաց այնքան, որքան թույլ էր տալիս զկրտոցը: Վերջապես տեսավ Նավաստու հայրենի ափունքը՝ Ալբիոնի ճերմակ ժայռերը, կիսով ջրից ելավ փռվեց լողափին ու լայն, լայն, լայն բացեց բերանը:
-Բոլորը այն ուղևորները, որոնք գնում են Վինչեսթր, Աշուելոթ, Նաշուա, Քին և այլ կայարաններ, Ֆիչբուրգ տանող ճանապարհին...
Հենց Կետն ասաց ,,Ֆիչ,, Նավաստին ափ իջավ: Բայց մինչ Կետը լողում էր, Նավաստին, որ իրոք անսահման իմաստուն էր ու հնարամիտ, հանել էր ծալովի դանակը, կտրտել լաստը, հյուսել փոքրիկ, քառակուսի, խաչաձև ցանցապատ, ամուր կապել տաբատակոլվ, քարշ տվել, հասցրել էր Կետի կոկորդը և թողել այնտեղ խրված: Հետո արտասանել էր հետևյալ երկտող ոտանավորը, և քանի որ դու չես լսել այն, այժ ես քեզ համար կասեմ.
Ցանցապատով իմ այս մեծ
Ախորժակիդ դիր վերջ:
Իսկ Նավաստին միաժամանակ իռլանդացի էր: Ծովաքարերը խշխշացնելով՝ նա գնաց տուն՝ մայրիկի մոտ, ով նրան թույլ էր տվել իր ոտնաթաթերով ջուրը չփչփացնել: Շատ չանցած՝ ամուսնացավ և ապրեց երջանիկ: Կետը նույնպես ամուսնացավ, բայց այդ օրվանից ցանցապատը, որից ոչ մի կերպ չկարողացավ ազատվել՝ ո՛չ հազալ-դուրս հանելով և ո՛չ էլ հազալ-կուլ տալով, արգելում էր նրան փոքր, շատ փոքր ձկներից բացի, այլ կենդանիներ ուտել: Ահա թե ինչու այժմ Կետերը մարդիկ, տղաներ կամ փոքր աղջիկներ չեն ուտում:
Խորամանկ Ձյնիկը գնաց թաքնվեց Հասարակածի դռների տակ ՝ տիղմի մեջ: Նա վախենում էր Կետի զայրույթից:
Նավաստին իր ծալովի դանակը տուն բերեց: Նրա հագին կապույտ քաթանե տաբատ էր, երբ ոտք դրեցծովաքարերին: Տաբատակալը մնացել էր կետի կոկորդում՝ ցանցապատին կապած:
Ահա և հեքիաթի վերջը:
Ռադյարդ Քիփլինգ
Комментариев нет:
Отправить комментарий