1. Ամեն օր մտածեք, թե հանուն ինչի եք ծնվել, որն է ձեր տեղն այս կյանքում, որն է ձեր կանքի իմաստը...մտածեք այնքան մինչև կասեք «Ես ծնվել եմ այս խնդիրը լուծելու, այս բանն անելու համար»:
2. Եղեք կատարյալ անկեղծ ինքներդ ձեզ հետ...եթե իսկապես սոված եք, կերեք, ծարավ եք՝ խմեք... եթե սրիկայություն եք արել խոստովանեք ինքներդ ձեզ ու ներողություն խնդրեք նրանից ում նկատմամբ դա արել եք, անկեղծորեն գնահատեք ձեր արտաքինը, խելքը, բնավորությունը...ու միշտ հիշեք, որ անընդհատ կարող եք կատարելագործվել: Մի խաբեք ձեզ և ուրիշներին: Կեղծ գոյությունը հանգեցնելու է ինքնաատելության(շատ հաճախ չգիտակցված)՝ իր սարսափելի հետևանքներով:
3. Իրականությունից կտրող ամեն ինչից հրաժարվեք(հեքիաթներ, ֆանտազիաներ, խմիչք և այլն):
4. Միշտ ծրագրավորեք ձեր կյանքը՝ շաբաթվա, ամսվա, տարվա, տասնամյակի ամբողջ կյանքի կտրվածքով...ծրագիրը գրեք և պահեք...ոչինչ, որ ինչ-որ բան այս շաբաթ, կամ այս տարի չեք հասցրել, կտեսնեք, որ ի վերջո այն ինչ ծրագրել էիք կիրականացնեք:
5. Ձեր առջև դրեք հնարավորինս իրական, բայց գրանդիոզ նպատակներ ու հիշեք մեծերի խոսքը՝ «Հասնել հնարավորին կարող է միայն նա, ով անհնարինին է ձգտում»:
6. Կյանքի ոչ մի կողմի վրա խաչ մի քաշեք՝ մարդուն պետք է և մարմինը և հոգին, և հոգևորը և փողը, և սնունդը և ինֆորմացիան և սերը և այլն:
7. Հիշեք, որ ցանկացած պահից, նույնիսկ 90 տարեկանից կարելի է նոր կյանք սկսել, լրիվ փոխվել ու հասնել բարձունքների:
8. Երբեք մի ասեք՝ չեմ կարող, լավն եմ կամ վատը(մի խաբեք ձեզ՝ ոչ լավն եք, ոչ վատը, քանի որ չկա ձեզ նման մեկ ուրիշը, որի հետ համեմատենք ու ասենք, ահա դու լավն ես, նա վատը), այս մարդը լավն է, իսկ ահա նա՝ վատը(կան լավ ու վատ արարքներ, բայց ոչ լավ ու վատ մարդիկ):
9. Շատ զգուշորեն ընտրեք այն մարդկանց ում հետ թիմ եք կազմում, ընկերություն անում, հիշեք, որ գողի ու սրիկայի հետ շփվես քեզ գող ու սրիկա են համարելու, ինչի արդյունքում դու էլ ես այդպիսին դառնալու և հակառակը:
10. Ձեր մասին ուրիշի արտահայտած կարծիքից վերցրեք միայն այն, ինչ օգնելու է ձեզ զարգանալ, մնացածը, հատկապես գովեստները, թափեք աղբարկղ:
Աղբյուրը՝ Սամվել Խուդոյանի ֆեյսբուքյան էջ:
Комментариев нет:
Отправить комментарий