Գլուխը լիովին բարձրացնելը ցույց է տալիս ինքնավստահություն, գերագնահատում, նաև մեծամտության,ինքնագիտակցության առկայության նշան է :
Գլուխը կողքի թեքելը ցույց է տալիս սեփական ակտիվության մերժում, այդպիսին մարդիկ զրուցելիս ամբողջովին բաց են:
Ամբողջովին բացված աչքերը ցույց են տալիս բարձր զգայունություն:
Լայն բացված ,,դուրս ցցված,, աչքերը մատնանշում են օպտիկական կապվածություն շրջակա աշխարհին:
Կիսափակ, կկոցած աչքերը նշան են անգործության, անտարբերության, գոռոզության կամ չափազանց հոգնածության:
Խոսակցի դեմքին նայող ուղիղ հայացքը ցույց է տալիս հետաքրքրություն:
Աչքերի անկյունների կողքից հայացքն անվստահության, թերահավատության, նվիրվածության լիարժեք բացակայության նշան է:
Գլուխը կռացրած ժամանակ ներքևից հայացքը ցույց է տալիս կամ գործելու ագրեսիվ պատրաստակամություն, կամ /թեքված մեջքի դեպքում/ հնազանդություն:
Վերևից ներքև հայացքը /գլուխը հետ գցած ժամանակ/ ցույց է տալիս գերակայության զգացում, գոռոզություն, արհամարհանք;
Խոնարհվող հայացքը ցույց է տալիս անվստահություն, համեստություն, հնարավոր է նաև մեղքի զգացում:
Բերանի անկյունների ներքև ձգվածությունը խորհրդանշում է ընդհանուր առմամբ բացասական վերաբերմունք կյանքի նկատմամբ:
Բերանի բարձացված անկյունները արտացոլում են դրական վերաբերմունք կյանքի նկատմամբ:
Եթե շրթունքները հաստ են, ապա դա ցույց է տալիս կենսունակություն:
Մարդու ամենաբնութագրական գիծը նրա ձայնն է:
Խոսքի ժիր, աշխույժ, արագ տեմպը իմպուլսիվության, ինքնավստահության նշան է:
Հանգիստ, դանդաղ տոնը հավասարակշռվածության, հանգստություն, հանդուրժողականության նշան է:
Խոսքի նկատելի արագության տատանումները արտահայտում են հավասարակշռության պակաս, անվստահություն:
Բարձր ձայնը, որպես կանոն, կենսունակության նշան է:
Ցածր, թույլ ձայնը համեստության, ինչպես նաև կենսունակության պակասի, մարդկային թուլության նշան է:
Ձայնի բարձրության կտրուկ փոփոխությունները զգացմունքայնության և հուզվածության արտահայտություն են:
Ռուսերենից հայերեն թարգմանեց Արթուր Սայպեդենովը, խմբագրեց՝ Տաթև Աբրահամյանը:
Комментариев нет:
Отправить комментарий