Հենց գալիս է անտանելի ցավը, հայտնվում է իմ վիշապը: Նա անուն ունի, բայց չի կարելի բացահայտ ասել: Նա բոլորովին նման չէ սովորական նկարների վիշապներին, բոլորովին այլ է: Նա աննման է: Իմաստուն է և բարի: Նա խիստ է, որովհետև երբեք չի գա, եթե ես փորձեմ խորամանկել: Նա գիտի` երբ են սպառվում ուժերս և երբ այլևս չեմ դիմանում ցավին:
Այսօր նա եկավ և երկար նայեց ինձ քնքուշ հայացքով: Հետո հոգոց հանեց և կամաց ասաց.
Այսօր նա եկավ և երկար նայեց ինձ քնքուշ հայացքով: Հետո հոգոց հանեց և կամաց ասաց.
-Ազատությունը գալիս է միայն ցավի միջոցով: Հաղթահաիր դա և դու ազատ կդառնաս:
Ձայնի տխուր ելևէջ:
-Ցավոք, ոչ: Այլապես բոլորն էլ ազատ կլինեին: Իսկ ազատությունը միայն ընտրյալներին է պատկանում: Մարդիկ չեն ուզում անցնել ցավի միջով և դրա համար էլ նախընտրում են հրաժարվել ազատությունից:
-Այդ դեպքում գոնե մի քնքուշ բան ասա: Մխիթարի՛ր ինձ…
-Ի՞նչ ես ուզում լսել:
-Չգիտեմ: Օրինակ՝ որ դու ինձ մի քիչ սիրում ես: Ինձ համար հեշտ կլինի:
Զայրացած քրթմնջոց.
-Հիմարություններ: Դուք այդ խեղճ բառը մաշեցիք քրքրելու աստիճան: Եվ դրա հետ՝ դուք դրանից ոչինչ չեք հասկանում: Ձեր սերը հիմարություն է:
-Ուրեմն էլ ի՞նչ կա, եթե սերը հիմարություն է:
-Ուրեմն էլ ի՞նչ կա, եթե սերը հիմարություն է:
-Միայն մի բան կա: Դու հասկանում ես այլ արարածի, ընդունում ես նրան քո աշխարհ և նրան լույս ես տալիս: Դու նրան ես տալիս քո լույսի էներգիան: Եվ վերջ:
-Այդքան հե՞շտ:
-Դա հեշտ չէ: Բոլորովին հեշտ չէ հասկանալ ուրիշ արարածի: Նա ՈՒՐԻՇ է: Տարբերվում է քեզնից, քո տեսանկյունից՝ սխալ: Որպեսզի նրան հասկանաս, պետք է հրաժարվես քո մի մասից, տեղ ազատես նրա աշխարհի համար: Դա կարող է ցավոտ լինել: Այնուհետև անհրաժեշտ է նրան քո աշխարհ թողնել: Դա դժվար է և երբեմն էլ ցավոտ: Նա տարրալուծում է քո աշխարհը, բայց չի ճանաչում դա: Եվ չճանաչելու պատճառով հաճախ քեզ ցավ է պատճառում: Պետք է դիմանալ ցավին: Իսկ հետո գալիս է այն, հանուն ինչի անհրաժեշտ էր այդ ցավը: Դու կարող ես նվիրել քո լույսը, և ընդունել այլ արարածի լույսը: Միայն այդ ժամանակ է գալիս ազատությունը: Բայց դուք՝ մարդիկդ, ցավին դիմանալ չեք կարողանում: Դուք վարանում եք և սեր եք անվանում ձեր սեփական վախերն ու բարդույթները: Հիմարներ: Չեք հասկանում, որ ցավ միևնույն է, կլինի: Միայն այդ դեպքում դա հետո է գալիս: Քանի վախերը չեն անհետացել, հավակնությունները չեն բավարարվել, բարդույթները կմնան: Այդ ժամանակ էլ գալիս է ցավը: Բայց չի լինի փրկող լույսը: Այդ ժամանակ էլ դուք սկսում եք հեռանալ և նույնսիկ ատում եք իրար: Եվ սկսում եք նոր սեր փնտրել: Իսկ նա չկա: Միայն՝ ցնորք ու պատրանք։
-Ես համարյա չեմ հասկանում քեզ:
-Որովհետև դու կապվել ես քո ցավին: Գնա իմ լույսի հետևից: Գնա արագ, վստահիր նրան և ուղղակի քայլ արա այդ լույսի մեջ: Տեսնո՞ւմ ես լույսը:
-Հա, տեսնում եմ, նա չափազանց վառ է… Կուրացնում է…
Եվ քնքուշ մի ձայն.
-Քայլիր համարձակ, հիմարի՛կ: Դա իմ լույսն է, և այնտեղ լավ կլինի: Այնտեղ ցավ չկա…. միայն իմ լույսն է, որը ես քեզ եմ տալիս…
Այնտեղ ցավ չկա, միայն լույս է:
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий