среда, 1 января 2014 г.

Գարեգին Նժդեհ

Այսօր ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է: Հատկապես մեծ է նրա դերը հայոց պատմության մեջ: Մեծ հայն իր ամբողջ կյանքը նվիրել է հայրենիքին: Նժդեհը հանդիասանում է նաև Ցեղակրոն շարժման հիմնադիրը: Շնորհիվ Նժդեհի կազմակերպական ու քարոզչական անզուգական տաղանդի, Ցեղակրոն շարժումը միանգամից լայն թափ ստացավ: 

Նժդեհն իր ուսմունքը խարսխեց այն աստվածային ուժ-էության վրա, որ կոչվում է «Հայ ցեղ»: Եվ Ցեղակրոնությունը, առաջին հերթին, այդ ուժ-էությունից սերված լինելու, ասել է՝ Հայ ծնված լինելու գիտակցումն ու հպարտությունն է, այդ ծնունդին անմնացորդ նվիրվելու եւ ցմահ հավատարիմ մնալու ուխտը: Նժդեհի համար՝ «ցեղ» հասկացության՝ մարդաբանության տված սահմանումներից ոչ մեկն էլ ընդունելի չէ: Առհասարակ, ըստ նրա, դժվար է դա սահմանել գիտական լեզվով : Նժդեհին «բավական չեն հին եզրերը (տերմինները)», քանզի «նրանցով չի կարելի սպառել ցեղի ողջ տարողությունը»: Ըստ նրա ընդհանրացումների՝ «ցեղն ավելի՛ հոգի է, քան՝ կավ»: Ցեղակրոնությունը կրոն չէ՛: Այն գերազանցապես աշխարհիկ ուսմունք է, «իսկ եթե կրոն է դա, ապա դա կրո՛նն է ցեղային հպարտության, ուժի եւ արիության: Նժդեհը հին հավատքին վերադառնալու կոչ չի անում , քանզի հասկանում է դրա միամտությունն ու հնարավոր վտանգավոր հետեւանքները: Այնուհանդերձ, նա չի՛ թաքցնում իր համակրանքը դեպի Հայոց հին կրոնը եւ մեր հեթանոս անցյալը:
Ցավոք, այսօր շատ քչերն են հիշում նրա ծննդյան օրը և քչերն են, որ հասկանում են նրա ուսմունքն ու գաղափարները:


Նյութը վերցրել եմ իմ ֆեյսբուքյան էջից, աղբյուրը չեմ կարող նշել, քանի որ չի պահպանվել:

Комментариев нет:

Отправить комментарий