Մի երկրում հայտնվեց իմաստուն մի մարդ և սկսեց բոլորին խելք սովորեցնել: Շատերը սկսեցին փնփնթալ.
-Հայտնվեց չհրավիրված հյուրի պես, բոլորին խելք է սովորեցնում, իսկ մենք ինքներս էլ հիմար չենք:
Եվ պայմանավորվեցին ազատվել իմաստունից: Քաղաքի մարդկանցից մեկը վերցրեց մի գառնուկ և տարավ շուկա, որ վաճառի: Ինչպես պայմանավորվել էին, երկրորդը մոտենում է որպես գնորդ և ասում.
-Ի՞նչ ոչխար, սա սովորական շուն է:
-Մի՞թե դու չես տեսնում, որ սա ոչխար է,- ասում է իմաստունը:
Իսկ մյուսը պնդում է, որ շուն է: Այդ ժամանակ իմաստունն ասաց.
-Հարցնենք մարդկանց, ինչ կասի ժողովրուդն, այն էլ ճիշտն է:
Իմաստունի հետ գնացին շուկա: Այնտեղ բոլորը պայմավորվել էին և միաձայն ասացին շուն է:
Եվ այդ ժամանակ իմաստունը բացականչեց.
-Ի՞նչ ասեմ, երևի իրոք շուն է:
Ռուսերենից թարգմանեց Մարիա Պախուցկայան:
Ղեկավար՝ Տաթև Աբրահամյան
Комментариев нет:
Отправить комментарий