Մայրենի լեզվի ծրագիր /4-րդ դասարան/
Ժամաքանակը՝ շաբաթական 6 ժամ, տարեկան 216 ժամ:
Ուսուցումը կազմակերպվում է թվային միջոցների կիրառմամբ,
ուսումնական նախագծերով:
Սովորողները դպրոց են գալիս անձնական նոթբուք-նեթբուքով:
4-րդ դասարանում մայրենի լեզվի ուսուցման
խնդիրներն են
- Սովորողի գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման հմտությունների մշակում:
- Ինքնարտահայտման կարողության պահպանում և զարգացում
- Ստեղծագործական, քննադատական, տրամաբանական, նկարագրական, վերլուծական մտածողության զարգացում:
- Իմացածը ամբողջացնելու, սովորածը կիրառելու հմտության զարգացում:
- Գրագիտության ուսուցում, անսխալ ու վարժ գրելու, կարդալու կարողությունների պահպանում, զարգացում:
- Բառապաշարի հասրտացում:
- Բառարաններից, հանրագիտարաններից, տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու հմտության ձևավորում, զարգացում:
- Բառապաշարի հարստացում:
Առարկայի նպատակները
- Հասկանալ և ըմբռնել գրավոր և բանավոր տեքստը:
- Վերլուծել և կարծիք արտահայտել:
- Ճիշտ և գեղեցիկ գրավոր և բանավոր խոսք կառուցել:
- Զարգացնել վերլուծական-ստեղծագործական մտածողություն:
- Ինտեգրված /համատեղ/ ուսումնասիրել գրականություն և մայրենի լեզու:
Ուսումնական միջավայր
- Հարմարավետ դասարան, որտեղ կա համակարգիչ՝ համապատասխան ուսումնական ծրագրերով, էլեկտրոնային գրատախտակ, համացանց:
- Թվային ֆոտոխցիկ և ձայնագրիչ:
- Տեսական և գեղարվեստական գրականություն /նաև էլեկտրոնային տարբերակով/
- Սովորողների անձնական բլոգները և սոցիալական ցանցերը:
- Կայքը և ենթակայքերը:
- ,,Տիգրան Հայրապետյան,, գրադարանի կայքը և այլ ուսումնական կայքեր:
Ուսումնական գործունեության ձևեր
- Ընթերցանություն:
- Խմբագրական աշխատանքներ:
- Համագործակցային /խմբային / աշխատանք
- Աշխատանք հանրագիտարանի և այլ ուսումնական գրականության հետ:
- Ֆիլմերի, գեղարվեստական գրքերի, կայքի նյութերի դիտում, ընթերցում, քննարկում:
- Կայքի համար նյութերի պատրաստում, բլոգի սպասարկում:
- Հարցազրույցներ տարբեր թեմաներով, ըստ նախագծերի:
- Թարգմանություններ:
- Ֆիլմերի պատրաստում:
- Բանավեճերի կազմակերպում:
- Որոնողական աշխատանք տարբեր թեմաներով:
- Առցանց դասեր և քննարկումներ:
4-րդ դասարանի սովորողը պետք է կարողանա
- Վարժ և հստակ կարդալ անծանոթ տեքստը, կարծիք արտահայտել տեքստի վերաբերյալ:
- Տեքստը համառոտել և ընդարձակել:
- Կարդալ տեքստը և վերարտադրել իր, հերոսների, հեղինակի և այլ անձանց անունների:
- Սեփական կարծիքը հիմնավորել տեքստի համապատասխան հատվածներով, մեկնաբանել և պատճառաբանել իր տեսակետը:
- Գնահատական տալ ստեղծագործության հերոսների գործողություններին, նկարագրել և բնութագրել:
- Օգտվել տեղեկատվական աղբյուրներից /համացանց, հանրագիտարան, բառարան/ և լրացուցիչ նյութեր ստեղծել /ֆիլմեր, պրեզենտացիաներ և այլն/:
- Հարցազրույց վարել, պատմել, վերլուծել, երկխոսություն գրել:
- Ինքնուրույն պատմություններ, հեքիաթներ, առակներ գրել:
- Կառուցել ճիշտ և գրագետ խոսք:
- Պատրաստել ֆիլմ, ռադիոլուր, տեղեկատվական այլ նյութ և անձնական էջից թողարկել ենթակայքում:
- Մասնակցել առցանց քննարկումներին, դասերին:
- Ծանոթ տեքստից դուրս գրել դարձվածքներ, առածներ և բացատրել, դրանք փոխարինել համանիշ արտահայտություններով:
Գրականություն
Մարգարիտ Հարությունյան , Ընթերցարան, 4-րդ դասարան, Երևան
1995:
Մարիետ Սիմոնյան , Հայոց լեզու 4, Երևան 1996:
Լրացուցիչ ընթերցանություն
Շարլ Պերո <<Կոշկավոր կատուն>>
Գրիմ եղբայրներ <<Մոխրոտը>>, այլ հեքիաթներ
Ջ. Ռոդարի <<Ջելսոմինոն Խաբեբաների աշխարհում>>, <<Չիպոլինոյի արկածները>>:
Օսկար Ուայլդ , հեքիաթներ:
Ռ. Քիփլինգ, հեքիաթներ
Մեթոդական
գրականություն
Ռոդարի <<Ստեղծագործական երևակայության զարգացում>>
<<Դպիր>> ամսագիր
Առարկայի բովանդակությունը
Առարկայի բովանդակությունը
Առցանց դասեր, քննարկումներ
Ընթերցանության
նյութը ընտրում եմ հաշվի առնելով կրթահամալիրի ուսումնական տոնացույցը և սովորողների հետաքրքրությունները:
1.,,Վիկտոր Համբարձումյան,,
նախագիծ
,,Իմ կտակը,, ստեղծագործության ընթերցում, քննարկում: Սովորողները
Վ. Համբարձումյանի մասին պրեզենտացիաներ են պատրաստել:
2. ,,Կոմիտաս,, նախագիծ
Կոմիտասի ստեղծագործությունների ընթերցում, քննարկում, ֆիլմերի պատրաստում:
Մենավոր
Ճանապարհ
Աշուն օր
3. ,, Խնկոյան ,, նախագիծ
Խնկոյանի ստեղծագործությունների ընթերցում
և քննարկում:
,,Ագռավն ու աղվեսը,, ,,Տերտերն ու իր Բալդի ծառան,, ,,Գայլն ու գառը,,
4. ,,Սասնա ծռեր,, նախագիծ
Ընթերցել ենք ,,Սասունցի Դավիթ,, պոեմը /Թումանյանի
մշակմամբ/, քննարկել ենք, անգիր հատվածներ ենք սովորել: Ի՞նչ է էպոսը, համացանցից
փնտրել ենք այլ էպոսներ, փորձել ենք հասկանալ, թե ինչ է էպոսը:
5. ,,Հովհաննես Թումանյան,,
նախագիծ
Կարդացել ենք Թումանյանի ստեղծագործությունները,
քննարկել, պատրաստել նյութեր:
,,Չախչախ թագավորը,, ,,Քեֆ
անողին, քեֆ չի պակսիլ>>, <<Մոծակն ու մրջյունը>>, <<Ծղրիդը>>,
<<Համերգ>>, <<Շունը>>: Անգիր են սովորել Թումանյանի
բանաստեղծություններից:
6.Չարենցյան օրեր:
Կարդացել և քննարկել ենք Չարենցի բանաստեղծությունները, պատրաստել
ենք ֆիլմեր:
Ըստ հաջորդականության, ընթերցարանից
անցել ենք հետևյալ նյութերը
Ստեփան Զորյան <<Փիլոսը>>, <<Մահակը>>, <<Վախը>>,
<<Թռչնորսը>>, <<Չալանկը>>
Ավետիք Իսահակյան <<Նուկիմ քաղաքի խելոքները>>,
<<Երջանիկ խրճիթը>>
Վախթանգ Անանյան <<Գիտնականը>>,
<<Թուխիկը>>, <<Ընտանի օձեր>>
Ա. Պուշկին <<Ոսկի ձկնիկը>>
Է. Ռասպե <<Բարոն Մյունխհաուզենի զարմանալի արկածները>>
Վ. Սարոյան <<Առաջին օրը դպրոցում>>, <<Վիրավոր
առյուծն ու կրիան>>, <<Ծիրանի ծառ>>
Մարկ Տվեն <<Թոմ Սոյերի արկածները>>
Ա. Բակունց <<Բրուտի
տղան>>
Գրիմ եղբայրներ <<Սագարած աղջիկը>>
Մայրենի լեզվի դասավանդումը կազմակերպել եմ թվային միջոցների լիարժեք
օգտագործմամբ, սովորողները բոլոր հանձնարարությունները կատարում են նոթբուք-նեթբուքով:
Սովորողի ուսումնական աշխատանքը կազմակերպվում է համացանցի, էլ. հասցեի, մեդիագրադարանի,
իմ և սովորողների բլոգների, ենթակայքի միջոցով:
Կարևոր տեղ եմ հատկացնում ստեղծագործական մտքի զարգացմանը: Սովորողներին ամեն օր տնային
հանձնարարություն է տրվում ինչ-որ բան հորինել՝ հեքիաթ, առակ, պատմություն, երկխոսություն,
նամակ և այլն: Դասարանում կարդում ենք արված աշխատանքները և քննարկում: Կարևոր տեղ
է զբաղեցնում նաև բառապաշարի հարստացումը, որի համար հաճախակի քննարկում ենք առած-ասացվածքներ
/գրավոր, բանավոր/, կարդում և մեկնաբանում ենք դարձվածքներ: Սովորողները ազատ օգտվում
են էլ. բառարաններից, և անծանոթ բառերը ինքնուրույն բացատրում են դրանց օգնությամբ:
Տաթևիկ Աբրահամյան
Комментариев нет:
Отправить комментарий