Աղքատը հարուստ հարևանից
պարտք վերցրեց, իսկ վերադարձնել պարտքը ոչ մի կերպ չէր կարողանում: Հարուստ հարևանը գնում
է աղքատի մոտ, պահանջում է իր փողերը: Դա ձանձրացրեց աղքատի կնոջը, և նա ասաց ամուսնուն.
-Դու թաքնվիր, ես ինքս կդիմավորեմ հարևանին:
Հարուստ նորից գալիս
է իր փողերի հետևից:
-Տանտերը տանը չէ, քեզ ի՞նչ է հարկավոր, բարի՛ մարդ,-ասում
է կինը:
-Ո՞ւր է նա: Ե՞րբ կվերադարձնի իմ պարտքը:
-Նա հենց դրա համար
էլ գնացել է: Կգնի սերմեր, կբերի, կցանի մամուխ, կաճեն փշոտ թփեր, կողքից կանցնի բամբակով բարձված քարավան, փշերին կկպչեն բամբակի կտորներ, իմ ամուսինը կհավաքի բամբակը, կվաճառի ու
կվերադարձնի քո պարտքը:
Հարուստը ծիծաղեց,
իսկ կինը վիրավորվեց և ասաց.
-Քեզ համար լավ է, քո
փողերը չեն կորել:
Ռուսերենից թարգմանեց Ալեքս Մանուկյանը
Ղեկավար՝ Տաթև Աբրահամյան
Комментариев нет:
Отправить комментарий