Մի ժամանակ ապրում էր մի թագավոր: Ապրում էր նա անհոգ,
չէր ծանրաբեռնում իրեն գործերով, ամեն օր խնջույք էր անում և ուրախանում: Թագավորն ուներ խելացի ծառա:
Զարմանում էր նա թագավորի անհոգության վրա:
Չհամբերեց և
մի անգամ նախատեց արքային.
- Քո ձեռքերում է ժողովրդի կյանքը, թագավո՛ր, բայց դու չես մտածում պետության գործերի մասին, չես հոգում հպատակներիդ կարիքները: Միայն խնջույք ես անում և զվարճանում:
Թագավորը բարկացավ և ցանկացավ մահապատժի ենթարկել հանդուգն ծառային, բայց մտափոխվեց:
- Եթե դու այնքան խելացի ես, որ փորձում ես ինձ խրատել, պատասխանի՛ր երեք հարցի: Կպատասխանես, կներեմ քո հանդգնությունը, իսկ եթե ոչ` կթռնի քո խելացի գլուխը: Ասա՛, կարելի է արդյոք խմել ծովը, ինչքա՞ն ժամանակում պետք է գնալ արևելքից արևմուտք, և ինչքա՞ն ես կարժենամ:

Խելացի ծառան այսպես պատասխանեց թագավորին.
- Կարելի է խմել ծովը եթե կանգնեցնենք բոլոր գետերը, որոնք այնտեղ են լցվում: Արևելքից արևմուտք ո՛չ դու, ո՛չ ես, ո՛չ էլ ուրիշը ոտքով չի անցել, իսկ արևը անցնում է մեկ օրում: Եվ ինչ կարևոր է, թե ինչքան արժես դու, ասածս թող քեզ չվիրավորի, ոչ ոք քեզ չի գնի, ոչինչ քեզ համար չեն տա:
Թագավորը բարկացավ չարությունից, բայց ճար չկար, պետք է ներեր խելացի ծառային:
Ռուսերենից թարգմանեց Մանե Բարսեղյանը:
Ղեկավար՝ Տաթև Աբրահամյան
Комментариев нет:
Отправить комментарий