воскресенье, 6 апреля 2014 г.

Անտեսանելի Տոնինոյի արկածները /առցանց քննարկում/

Սիրելի՛ սովորողներ, քննարկում ենք Ջաննի Ռոդարիի «Անտեսանելի Տոնինոյի արկածները» հեքիաթ-վիպակը: Կարծիքների բաժնում գրեք ձեր կարծիքը հեքիաթի մասին, բնութագրեք և նկարագրեք հերոսներին: Հեքիաթը կարող եք կարդալ այստեղ:   Պատասխանեք նաև այս հարցերին:
Ա. Ստեղծագործության ո՞ր հատվածն է ամենահետաքրքիրը /համառոտ պատմի՛ր և հիմնավորիր քո ընտրությունը/:
Բ. Բնութագրի՛ր և նկարագրի՛ր Պաոլային:

6 комментариев:

  1. Ինձ թվում է ես ել եմ մի քիչ նման Տոնինոին: Ես ել եմ մեկ մեկ դժվարանում պատրաստվել դասերին,բայց ես չեմ ստում ու աշխատում եմ հետո կատարել բաց թողնված դասը:
    Ինձ դուր եկավ այն հատվածը ,որտեղ Տոնինոն անտեսանելի է դառնում:Դե հետաքրքիր կլինի մեկ մեկ անտեսանելի դառնալ:​
    Էդուարդ Ջահանգիրյան

    ОтветитьУдалить
  2. Ա. Ինձ համար ամենահետաքրքիր մասը դա առաջին գլուխներ ,որովհետև պատմում էր Տոնինոյի մասին և նև ինձ դու եկավ այն հատվածը որտեղ Տոնինոն դասարանում կռվ գցեց հետաքրիր էր:

    Բ.Պաուլան բարի աղջիկ էր:
    Մարիա Պախուցկայա

    ОтветитьУдалить
  3. Ա. Ինձ դուր եկավ այն հատվածը, որտեղ Տոնինոն հանդիպց Պաոլային որհովետև ես հետաքրքրվաց եյ այդ հեքիաթով և ուզում էյ իմանայ ինչ կլինի վերջում:

    Բ. Պաոլան Տոնինոյի հարևանուհին է , որը անտեսանելի է , որովհետև նրա հետ ընկերություն չեն անում: Պաոլան շատ խելացի աղջիկ է, ունի սև մազեր , որոնք հյուսվա:ծ են երկու հյուսքերի տ​եսքով​
    Ani Nazaryan

    ОтветитьУдалить
  4. Ջանի Ռոդարիի «Անտեսանելի Տոնինոն» հեքիաթ-վիպակը ինձ շատ դուր եկավ: Այն ինձ
    սովորեցրեց գնահատել իմ հարազատներին,իմ ընկերներին:Ես հասկացա,որ մենակ մարդը այս աշխարհում չի կարող ուրախ ապրել:Ճիշտն ասաց ես երբեք այդպիսի ցանկություն `լինել անտեսանելի,չեմ ունեցել:
    1.Տոնինոն մի չարաճիճի տղա էր:Այդ օրը Տոնինոյի ծնունդն էր:Նա չէր ուզում գնար դպրոց,քանի ու չէր կատարել իր տնային աշխատանքը:Դասի ժամանակ նրա ցանկությունը լինել անեսանելի կատարվեց և Տոնինոն սկսեց անկարգություններ անել:
    Իմ սիրած տեսարան էր,երբ անտեսանելի Տոնինոն դարձավ տեսանելի:
    2.Պաուլոն Տոնինոյի շենքից,հինգերորդ հարկում ապրող մի աղջիկ էր;Նա ուներ կարմիր շարֆ և սև հյուսքեր:Պաուլոն միակն էր,որ տեսնում էր անտեսանելի Տոնինոյին,այն պատճառով ,որ նա չուներ ընկերներ,մենակ էր:
    Կիզոգյան Սերգեյ

    ОтветитьУдалить
  5. Ես մտածում եմ,այս հեքիաթը մյուսներից տարբերվում է այն բանով, որ այն շատ զվարճալի և հետաքրքիր է: Տոնինոն, քանի որ անտեսանելի էր, նա օգտվելով առիթից, կամ գրատախտակն էր շարժում, կամ էլ երեխաների մազերը քաշում, առավել ևս սպիտակ նեգրի: Նրան այդպես էին ասում, որովհետև նրա մազերը գանգուր էին: Կային ծիծաղելի հատվածներ, բայց ինձ ամենից շատ դուր եկավ այն մասը, երբ մի չաղ մարդ ուզում էր նստել Տոնինոյի վրա: Ավտոբուսի մեջ նա նստած էր մի անկյունում և քանի որ ոչ ոք նրան չէր տեսնում, մի աղջիկ ցանկացավ նստել այդտեղ: Սակայն նա զգում էր, որ ինչ որ բան այն չէ, կարծես մեկ ուրիշը նստած լիեր: Քանի որ ոչ ոք նրան չէր հավատում, փորձարկելու համար մի չաղ մարդ փորձեց նստել Տոնինոյի վրա, բայց նա հասցրեց փախչել:
    Պաոլան շատ խորամանկն էր, ով համոզեց մայրիկին բուլկի տալ և Տոնինոյին պահել իրենց տանը:
    Հարություն Ասատրյան

    ОтветитьУдалить
  6. Ինձ դուր եկավ այն հատվածը,որտեղ Տոնինոն մտնում է տուն և սկսում բաժակը չխկչխկացնել,իսկ նրա ծնողները մտածում են,թե դա Տոնինոյի եղբայրն է:

    Պաոլան մի փոքրիկ աղջիկ է,որը սև հյուսքեր ունի և կարմիր շարֆ:Նա շատ բարի է,խելացի,բայց միայնակ է,որովհետև նրան ոչ մեկը չի նկատում և նրա հետ ընկերություն չեն անում: ​
    Աննա Հովհաննիսյան

    ОтветитьУдалить