Գյուղում երկու եղբայր էին ապրում: Ավագ եղբայրն ամուսնացավ և գնաց ծնողների հետ ապրելու, իսկ փոքրը սկսեց ապրել գյուղի ծայրում: Երկուսի կյանքն էլ հեշտ չէր, ամբողջ օրը աշխատում էին, բայց հարուստ չէին:
Պարզվեց, որ տարին հեշտ չի լինելու: Փոքր եղբայրը մտածեց.<<Իմ եղբոր համար շատ դժվար է, կին, երեխաներ, ծնողները, բոլորը նրա հույսին են: Լավ կլինի իմ պահեստից խրձեր տանեմ նրա համար>>: Ասաց ու գնաց: Մութ ճանապարհին հանդիպեց մարդու, ով նույնպես խրձեր էր բերում: Մտածածն իրագործելուց հետո վերադարձավ տուն և զարմացավ. իր քսան խրձերը տեղում էին:
Նա նորից ուսերին դրեց չորս խուրձ և գնաց եղբոր մոտ: Ու նորից ճանապարհին հանդիպեց խրձեր բերող անծանոթին և վերջապես ճանաչեց իր եղբորը: Ավագը, պարզվում է, նույնպես մտածել էր , որ իր փոքր եղբայրը կարիքի մեջ է ու որոշել էր նրան օգնել:
Ռուսերենից թարգմանեց Հարությունյան Ազատը:
Ղեկավար՝ Տաթև Աբրահամյան
Комментариев нет:
Отправить комментарий