вторник, 23 января 2018 г.

Թատրոն-լաբորատորիայի ստեղծում. նախագիծ

2017 թվականի լավագույն նախագծերից է երաժշտության-թատրոնի սրահ-լաբորատորիայի ստեղծումը: Մեծ նախագիծ է, որի վրա աշխատել են մի խումբ սովորողներ և ուսուցիչներ: 
Ուսուցիչների աշխատանքային կազմը՝
  • Զառա Ոսկանյան՝ տեխնոլոգ, դիզայներ
  • Արմինե Աբրահամյան՝ բանասեր, մայրենիի դասավանդող
  • Սոֆյա Գրիգորյան՝ երաժիշտ
  • Տաթև Մանվելյան՝ երաժշիտ, ֆլեյտահար
  • Տաթև Աբրահամյան՝ կազմակերպիչ
Համապատասխան տարածք ընտրվեց երաժշտության դասասենյակը, որը շատ հարմար է լայն գործունեություն իրականացնելու համար, ընդարձակ և լուսավոր: Երկար քննարկելուց հետո որոշեցինք տարածքն օգտագործել բազմաֆունկցիոնալ: Սրահը կազմված է մի քանի առանձին հատվածներից, որոնցից յուրաքանչյուրը լաբորատորիայի մաս է կազմում: 
  • հատված երաժշտության դասերն անցկացնելու համար
  • համերգասրահ՝ հաշվետու համերգներ կազմակերպելու համար
  • թատերական հատված՝ թատրոն ցույց տալու համար
  • կինոդիտման անկյուն
Առաջին հերթին կազմվեց նախագիծը՝ Զառա Ոսկանյանի բլոգում: Տարածքը համապատասխան դարձնելու, նախանական էսքիզները կազմելու համար դիմեցինք Կարինե Մացակյանին: Երբ արդեն հստակ էր անելիքը, պատրաստ էին բոլոր էքսիզները, անցանք գործի: Տիար Բլեյանի օգնությունը չուշացավ, մենք ունեինք բոլոր անհրաժեշտ պարագաները: Արհեստների դպրոցում կարվեցին վարագույրները, շինարարների օգնությամբ կպցրեցինք քիվերը, պատրաստվեցին պադոններից համապատասխան նստարաններ: 
Աշխատանքը հեշտ չէր, օգտագործեցինք ձեռքի տակ եղած բոլոր նյութերը, սովորողների հետ մեկ շաբաթ ամեն օր ներկում էինք պադոններից նստարանները, հին դինամիկները համապատասխան ակուստիկ դասավորություն ստացան պատին, օգտագործեցինք անգամ հին սկավառակները հենակներ, ծաղկամաններ պատրաստելու համար: 
Տեխնելոգիական հատվածի ավարտը՝ Զառա Ոսկանյանի բլոգում
Տեխնոլոգիական, դիզայնի և ձևավորման աշխատանքներին զուգահեռ արվում էին նաև թատերական փորձեր: 
Լաբորատորիայի բացումը համընկավ Թումանյանական օրերին: Նախապես հրապարակվեց հրավերը
Համապատասխան օրը բոլորը սրահում էին՝ իր նոր միջավայրով, ամբողջությամբ թարմ ու գրավիչ: Բեմադրվում էր ,,Շունն ու կատուն,, բոլորովին նոր և հետաքրքիր մոտեցում: 

Այն եզակի նախագծերից է, որին մասնակցել է գրեթե ողջ դպրոցը, որը փոխեց միջավայրը և ամբողջությամբ արվեց սովորողների հետ՝ որպես ուսումնական աշխատանք: 



Комментариев нет:

Отправить комментарий