понедельник, 29 января 2018 г.

Հունվարյան ճամբար

Ճամբարի էջը ենթակայքում
Հունվարյան ճամբարի նախագծերը 
Դասավանդողների հաշվետվությունները

Ճամբարի կազմակերպում ըստ նախագծային խմբերի, սովորողի ընտրությամբ, տարատարիք ջոկատներով:

Ջոկատներ և նախագծեր

  • Բնագետների ջոկատ՝ Շուշան Ալեքսանյան
  • Հայրենագետ հետախույզների ջոկատ՝ Սոնա Փափազյան
  • Ստեղծագործողների ջոկատ՝ Արմինե Աբրահամյան
  • Թարգմանիչների ջոկատ՝ Էլինա Սիմոնյան, Լիլիթ Հայկազունի
  • Տեխնոլոգների ջոկատ՝ Զառա Ոսկանյան 
  • Աշխեն Թադևոսյանի ջոկատ
  • Լուսինե Փաշայանի ջոկատ
  • Արմինե Գյոնջյանի ջոկատ
  • Լուսինե Պետրոսյանի ջոկատ
  • Տաթև Ավետիսյանի ջոկատ
  • Սրբուհի Ներսիսյանի ջոկատ
Նախագծային ջոկատներով ճամբարի կազմակերպման առավելությունները: 
  • Սովորողների զբաղվում են իրենց նախընտրած գործունեությամբ:
  • Տարատարիք խմբեր են ձևավորովում, որի ժամանակ ջնջվում է դասարան-դասարան սահմանափակումը, նոր ընկերներ են ձեռք բերում, շփվում են:
  • Ջոկատային գործունեությունը իրականացվում է ավելի փոքր խմբերով, ինչն ավելի արդյունավետ է:
  • Առօրյայում փոփոխություն է լինում, նոր նախագծեր, նոր տարաբնույթ գործունեություն:
  • Ջոկատներով աշխատանքը չի սհամանափակում, ճամբարականները միայն մեկ նախագծով չի, որ զբաղվում են, համատեղ նախագծեր են անում, անհատական նախագծեր են առաջարկում-իրականացնում: 
  • Նախագծերի բովանդակությունը բխում է կրթահամալիրի տնօրենի սուրհանդակից
Նախագծեր


  • Երևան 2800
  • Տեխնոլոգիական նախագծեր
  • Թարգմանչական նախագծեր
  • Հասարակաական նախագծեր 
  • Խոհարարական նախագծեր
  • Ռադիո, tv
  • Ճամփորդական նախագծեր
  • Բնագիտական նախագծեր
  • Մասնակցություն ստուգատեսերին, հայտերի լրացում 
  • Մարզական նախագծեր
  • Չմշկասահք 
  • Անհատական նախագծեր


Նախագծերի, արդյունքների վերլուծություն

Երևան 2800. Նախագծային աշխատանքները շատ ընդգրկուն էին, որի արդյունքը բլոգային պատումներն էին, ռադիո-տեսանյութերը, քաղաքային թափառումները: Որպես քաղաքի բնակիչ, սովորողները ոգևոված էին, նախագիծն ընթացավ լայն թափով, ընդգրկեց բոլոր սովորողներին, բոլոր դասարանները:
Արմինե Գյոնջյան. 1, , 2, 3

Մարզական նախագծեր ՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7
Մարզական նախագծերի բաղադրիչն էր ,,Սովորող-սովորեցնող,,-ը, որի ընթացքում հինգերորդ դասարանի սովորողները կրտսեր ընկերներին սովորեցնում էին հեծանիվ վարելու հմտություններ, տարբեր մարզախաղեր կազմակերպում: Ավագ ընկերոջ հոգատարությունը կրտսերի նկատմամբ:
Բոլոր ջոկատները մասնակցել են մարզական ստուգատեսին:  

Բնագիտական փորձեր. 1, 2, 3, 4 : Ներկայացված է ընդամենը չորսը, բայց փորձերը բազմաբնույթ էին: Սա ճամբարի համար նորություն չէր, բայց սովորողներին գրավող գործունեություններից է:
Բնագիտական աշխատանքներն ամփոփվել են և ներկայացվել Բնագիտատեխնիկական ստուգատեսին: Իրականացվել է նաև

  • այցելություններ աստղացուցարան
  • աշխատանքներ քարափ-բարձունքին
  • լեգո-կառուցողական խաղեր

Խոհարարություն՝ 1, 2, 3
Շատ հեշտ եղավ մաթեմատիկան միացնել խոհարարությանը: Համեղ ուտեստներ պատրաստելը ճամբարականների ամենասիրելի զբաղմունքն է: 


Նոր հասարակական նախագիծ՝ 1: Այն դեպքն է, երբ սովորողները հանդես են գալիս որպես հետազոտող: 

Դասարան Tv-ին շարունակվում է ՝ 1,    2

Բազմաբնույթ և բազմաբովանդակ տեխնոլոգիա՝ 1, 2, 3

Արևմտյան ռադիո 1,  2, 3

Նոր բաղադրիչ՝ հնագիտություն ՝ 1,  2 :  Առանձնացավ և ձևավորվեց սովորողների խումբ, ովքեր հնագիտությունն ընտրեցին իրենց համար որպես հետազոտման և ուսումնասիրման նոր հարթակ

Միջավայրի խնամք ՝ 1, , ամենօրյա աշխատանք՝ հերթապահ խմբերով:

Ճամփորդություններ՝ Աշտարակ, քաղաքային թափառումներ, սահադաշտ :

Կլոր սեղան-վարպետության դասեր


Առաջարկներ հունիսյան ճամբարին

  • Կրթահամալիրի տնօրենի սուրհանդակը որպես ճամբարի բովանդակություն
  • Փոխանակման նախագծեր
  • Արտագնա նախագծեր
  • Գիշերակացով ճամփորդություններ
  • Ընդունելության ուղղված ,,Մուտք,, ճամբարներ

Комментариев нет:

Отправить комментарий