Տաթև Աբրահամյան
Միքայել Ղազարյան-մարզիկ
Տաթև Համբարյան -մարզիկ
Վարդուհի Օսիպովնա- դաստիարակ
Անահիտ Ամիրխանյան-դաստիարակ
Արևիկ Բալջյան-տեխնոլոգ
Պայմանավորվածության համաձայն Գլդանի շրջանում հանդիպեցինք Վիկտորյա Բալավաձեին և վրաց ուսուցիչներին: Բակուրիանի տանող ճանապարհը երեք ժամ տևեց: Տեղ հասանք երեկոյան վեցին:
Բակուրիանիում իսկական ձմեռ էր, գտնվում է բարձրադիր վայրում, փոքրիկ հարմարավետ փայտե տներով, ամեն տեղ պադոնային լուծումներով, արդեն ամանորյա միջավայրով:
Հաջորդ օրը հյուրանոցի նախասրահում հանդիպում ունեցանք Գլդանի շրջանի տարբեր դպրոցների դասավանդողների հետ: Ներկայացրեցինք կրթահամալիրում իրականացվող ծրագիրը, կայքը (նաև վրացերեն) : Նախապես հավաքած-պատրաստած նյութերով, տեսաֆիլմերով, բլոգներով ներկայացրեցինք
- Տրիաթլոնի կազմակերպումը կրտսեր դպրոցում
- Ճամփորդությամբ ուսուցում
Վրացի դասավանդողներից շատերը եղել էին կրթահամալիրում, հյուրընկելվել Արևմտյան դպրոցի կացարանում, ծանոթ էին ծրագրերին, պատմեցին իրենց տպավորությունների մասին:
Դեկտեմբերի 24-ին վերադառնալուց առաջ հանդիպում ենք ունեցել Բակուրիանիի մանկապարտեզի տնօրենի և դաստիարակների հետ: Ներկայացրել ենք ,,Նախադպրոցական հաստատությունների մանկավարաժական աշխատողների վերապատրաստում,, ծրագիրը : Նախապես ընտրել էինք տեսանյութեր մարզական, երաժշտական գործունեության, քնի ծեսի, տեխնոլոգիական գործունեության վերաբերյալ: Ծրագիրն իրենց այնքան հետաքրքրեց, որ մի քանի այլ ծրագրային ֆիլմեր էլ ցույց տվեցինք դաստիարակների բլոգներից. հետաքրքրեցին կավով աշխատանքների մասին պատմող նյութերը: Վրացի գործընկերները տպավորված էին, ասացին, որ մարտ ամսին անպայման կմասնակցեն վերապատրաստմանը:
Համատեղ պարատուն ենք կազմակերպել, որի ժամանակ սովորեցրել և պարել ենք մի քանի ազգային պարեր՝ Թամզարա, Կարնո քոչարի,Խամ-խամա:
Նշեմ նաև, որ երկու օրն էլ քաղաքային թափառումների ընթացքում մեզ ուղեկցել է 7-րդ դասարանի սովորող Գիյոն:
Բակուրիանի մանկապարտեզի տնօերեն՝ Օլգա Օգանեզովա, էլ. փոստ՝ olgaoganezovi@gmail.com :
Բլոգներում թողարկված նյութեր
Սեբաստացիները Բակուրիանիում. Անահիտ Ամիրխանյան
Հրաշք Բակուրիանի. Վարդուհի Օսիպովնա
Բակուրիանի ձմեռային ճամբարում. Արև Բալջյան
Դեպի ձյունառատ Բակուրիանի. Տաթև Աբրահամյան
Комментариев нет:
Отправить комментарий