Հնում հայերը հարսանիքների համար հարմար ժամանակ էին համարում աշունն ու ձմեռը, քանի որ գարնանն ու ամռանը մարդիկ հիմնականում զբաղված էին գյուղատնտեսական աշխատանքներով: Եթե մեզ համար
անչափ
կարևոր
էր
հարսանյաց
օրվա
ընտրությունը,
իսկ
դա
մասնավորապես
լինում
էր
շաբաթ
օրը,
ապա
այժմ
հարսանյաց
հանդիսությունը
կարելի
է
նշանակել
յուրաքանչյուր
օր`
անկախ
ամսից
ու
տարվա
եղանակից:
Նախ տեղի է ունենում խնամախոսություն, որի ընթացքում տղայի ազգականները աղջկա ծնողներից
պետք
է
ստանան
տղայի
հետ
ամուսնացնելու
համաձայնությունը:
Սրան
հաջորդում
է
“Խոսքկապը”-ը`նշանադրությանը
հաջորդող
արարողություն,
որի
հիմնական
նպատակը
ապագա
հարսնացուի
ու
փեսացուի
ծնողների
պաշտոնական
ծանոթությունն
է:
Այս
ամենից
հետո
հարաբերությունները
մտնում
են
այլ
փուլ,
որի
գիտական
անվանումն
է
“Նշանադրություն”,
որի
ընթացքում
հարսն
ընդունում
է
որևէ
զարդ`
ի
նշան
տվյալ
երիտասարդի
հետ
ամուսնանալու
համաձայնության:
“Հղե
կտրել”,
այսպես
է
կոչվում
այն
արարողությունը,
որի
ընթացքում
ամուսնացող
կողմերը
պայմանավորվում
են
հարսանիքի
ժամկետի
շուրջ:
Մինչև
պսակի
արարողությունը
հնում
գոյություն
է
ունեցել
հալավօրհներքի
արարողություն,
որի
ժամանակ
օրհնվում
էին
հարսի
ու
փեսայի
մատանիները:
Հնում
հայերը
ունեին
նաև
մի
ավանդույթ,
որը
ներկայումս
արդիական
չէ.
Խոսքը
“շորձևքի”-ի մասին
է`
հարսի
շորը
ձևելու
արարողություն,
երբ
կանայք
հարսանեկան
զգեստը
ձևելիս
կտորից
մի
փոքր
հատված
կտրում
էին
և
աղջիկներից
յուրաքանչյուրին
տալիս
ինչ-որ մաս կարելու
առաջադրանք:
հարսանիքին նախորդող օրը փեսայի ամուրի ընկերների միջև աճուրդով որոշվում է ազապբաշին` մակարապետը: Այժմ փեսան պարզապես պարզապես պարզապես ընտրում է հարսանիքի մակարապետին: Հայկական լեռնային
գյուղերում
պահպանվել
է
մի
ավանդույթ,
որը
թերևս
սակավ
է
հանդիպում
քաղաքներում
կամ
ընդհանրապես
չկա:
Խոսքը
“Եզնմորթեք”-ի մասին
է
, երբ
հրապարակային
մորթում
են
խոշոր
եղջրավոր
կենդանուն`
հարսանեկան
հանդիսության
համար
մսացու
ապահովելու
համար:
հարսնառ (հարսի հետևից ուղևորվող փեսայի կողմի պատվիրակության ծիսական երթ) գնալուց
առաջ
քավորի
հետևից
երաժիշտների
ուղեկցությամբ
պատվիրակություն
է
ուղարկվում:
Հնում հարսանեկան մեքենաների թափորը չեր կարող բաղկացած չլինել “աղվեսից”, որը պետք է նախապես լուր հասցներ հարսի ընտանիքին հարսնաքավորների գալու մասին:
“Աղվեսին”
թշնաբար
էին
դիմավորում,
քանի
որ
նրա
առաջադրանքներից
մեկը
հավանոցից
հավ
գողանալն
էր:
Հետագայում
հավն
ուղղակի
նրան
պարգևատրում
էին`
լուրը
հասցնելու
համար:
Ճիշտ
է
ներկայումս
հաչսանեկան
ոչ
բոլոր
ծեսերն
են
պահպանվել,
բայց
նրանցից
շատերն
այսօր
էլ
արդիական
են:
Օրինակ`
հարսի
շորը
հագցնելու
ժամանակ
կոշիկի
մի
զույգի`
հարսի
ազգականներից
մեկի
կողմից
կատարվող
գողությունն
է,
որը,
իհարկե,
վերադարձվում
է
երկար
բանակցությունների
արդյունքում
մի
կլորիկ
գումար
ստանալուց
հետո:
Կամ
“դուռ
բռնելը”,
երբ
հարսի
տան
դռան
մոտ
հարսի
եղբայրը
սրով
պահում
է
դուռը`
խոչընդոտելով
քրոջ`տնից դուրս
հանելը:
Կոխ
բռնելու
ավանդույթը
ևս
կարելի
է
հանդիպել
շատ
գյուղերում,
որը
ենթադրում
է
փեսայի
ծնողների
կամ
ընտանիքի
տարեցների
միջև
մենամարտ
փեսայի
տան
բակում
նորապսակներին
դիմավորելու
ժամանակ,
որտեղ,
որպես
կանոն,
հաղթում
է
կինը:
Շեմի ծեսերի մասն են կազմում նաև նորապսակների ուսերին լավաշ գցելը, մեղր հյուրասիրելը, նրանց գլխին
ցորեն,
քաղցրավենիք
շաղ
տալն
ու
ափսե
կոտրելը:
Հայակակն
ավանդական
հարսանիքներում
կարևորագույն
մաս
են
կազմում
հարսի
և
փեսայի
երջանկության
և
բարեկեցության
համար
կենացները,
որտեղ
շատ
հաճախ
լսվում
են
“մի
բարձի
ծերանաք”
արտահայտությունը:
Կենացներ
առաջարկելու
և
ըմպելու
պատվավոր
կոչումը
ստանձնում
է
նախապես
ընտրված
“Թամադան”:
Հարսանիքից
հետո
կատարվող
կարևորագոււյն
հանդիսությունը
հարսի
ծնողների
կողմից
տրվող
օժիտի
արարողությունն
է:
Հնում
այն
ամենը
կատարվում
է
հրապարակային,
իսկ
օժիտը
բաղկացած
էր
անկողնուց
, զգեստների
մեծ
հավաքածուից,
ինչպես
նաև
կենցաղային
այլ
իրերից
ու
կահույքից:
Комментариев нет:
Отправить комментарий