суббота, 9 октября 2021 г.

Ուսումնական ճամփորդություն. թեմա 6


1. Կարդալ, բլոգում գրավոր գրախոսել նյութը:
Ուսումնական ճամփորդությունը սովորելու լավագույն տարբերակն է: Կարգում մանրակրկիտ ներկայացված էր կազմակերպամ ամբողջ ընթացքը, մասնակիցների, ղեկավարի պարտականությունները, գործառույթները: 
Քանի որ ինքս էլ  հաճախ եմ կազմակերպում ուսումնական ճամփորդություններ, ներկայացնեմ, թե որ կետերն եմ առավել կարևորում, ինչու: 
  • Կարևոր է ուսումնական ճամփորդության ուսումնական լինելը,  հայրենագիտություն ներառելը, ոչ թե շրջայցի վերածելը: Ուսումնական ճամփորդությունն ամենից առաջ հետազոտական աշխատանք է և՛ ուսուցչի, և՛ սովորողի համար: Առավել հաջողված է , երբ ճամփորդությունը կապվում է արդեն իսկ իրականացվող նախագծի հետ, նախագծի մի մասն է կազմում: 
  • Նախապտրաստական աշխատանք. չգիտես ինչու հաճախ այս աշխատանքը թերի է լինում, սակայն շատ կարևոր է, որ յուրաքանչյուր սովորող ճիշտ նախապատրաստվի ճամփորդությանը  և՛ իր անհրաժեշտ իրերի, նույնիսկ սննդի պարագայում, և՛ այցելվող վայրերի, կոնկրետ նախագծային աշխատանքի պարագայում: Իմ ճամփորդությունների ժամանակ միշտ բոլոր հայրենագիտական կանգառները ներկայացնում են սովորողները, երբեմն լավ, երբեմն՝ այդքան էլ չէ, բայց դա նաև ներկայանալու, խոսելու, ներկայացնելու, ինչ-որ բան նկատելու ձև է: 
  • Հաճախ են իրար ետևից ճամփորդություններ կազմակերպվում նույն ուղղությամբ, նույնի կրկնությունը  հայտնի copy past-ն է, որից անպայման պետք է խուսափել: Յուրաքանչյուր նախագծում պետք է տեսանելի լինի զարգացումը: 
  • Արդյունքներ: Խոսքը ոչ միայն նախագծի ամփոփիչ հաշվետվությունների մասին է, այլ նաև ճամփորդությունների ընթացքում ստեղծած կապերի փոխանցման, հավաքման մասին, երթուղիների, ուղղությունների  մասին է: Եվ սա շատ կարևոր աշխատանք է: 
  • Կարծում եմ, որ ճիշտ կլիներ, եթե կարգը պարտադրեր յուրաքանչյուր սովորողի մասնակցությունը  ճամփորդություններին տարվա մեջ գոնե մեկ անգամ, քանի որ  ուսումնասիրությունները ցույց կտան, որ ամբողջ ուսումնական տարվա ընթացքում սովորողների մի թիրախային խումբ բացարձակ չի մասնակցում ճամփորդությունների: Ընդհանրապես ուսումնական տարվա ավարտին նման ուսումնասիրությունը հետաքրքիր կլիներ: 
2. Կարդալ նյութը,  գրավոր քննարկել:
Հոդվածը ամբողջական ուսումնական նախագծի մանրակրկիտ փուլային նկարագրություն էր, որի մեջ տարրալուծված էր ճամփորդությունը: Որպես ամբողջական նախագիծ ՝ լավ էր և հաջողված, սակայն կարծում եմ՝ վերնագիրն ամբողջությամբ չէր կապվում բովանդակության հետ:  Հետաքրքիր կլիներ հոդվածում ներկայացված որոշ նկարագրությունների բացատրությունը կամ մանրամասնումը: Ո՞վ ներկայացրեց այցելվող վայրը, ինչպե՞ս ներկայացրեց, ինչո՞ւ հենց ,,Ջրվեժ,, անտառպարկն ընտրվեց: 
Կարևոր է, որ ճամփորդությունից առաջ սովորողներին կոնկրետ հանձնարարություններ են տրվել, այսինքն յուրաքանչյուր սովորող գիտի, թե ճամփորդության ժամանակ իր գործառույթը որն է:
Կարծում եմ՝ հոդվածը ցույց էր տալիս, թե ինչպես է ուսումնական ճամփորդություը կապվում նախագծի հետ, դառնում նախագծի շարունակություն, նախագիծն ամբողջացնելու կարևոր բաղադրիչ: 

3. Կարդալ, բլոգում գրավոր գրախոսել նյութերից մեկը. 
Հոդվածը վերաբերում է ,,Հայոց եկեղեցու պատմություն,, առարակայի պարտադիր ուսուցմանը դպրոցներում և կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրի այլընտրանքին: 
Այո, բոլորս էլ հիշում ենք, որ տարիներ առաջ ,,Հայոց եկեղեցու պատմություն,, առարկայի պարտադիր դառնալը մեծ աղմուկ բարձրացրեց , եղան և՛ կողմնակիցներ, և՛ ընդդիմացողներ: Հիմա էլ շատ բան չի փոխվել, միևնույնն է առարկան դասավանդվում է պետական հանրակրթական դպրոցներում, դասավանդվում է պարտադիր համարվող դասագրքով:  
Կրթությունը չի կարող և չպիտի լինի պարտադրաբար, թեման էլ ՝ շատ նուրբ է : 
Եվ այս ամենի համատեքստում կրթահամալիրն է՝ իր այլընտրանքային հեղինակային ուսուցմամբ: Դեռ դասագիրքն էլ չկար, բայց կրթահամալիրում ընդհանուր պարապմունքներին շարականներ էին երգվում, իսկ երբ սովորողների հետ ճամփորդում էինք Հայաստնով, խոնարհված կամ գործող եկեղեցիներում պարտադիր հնչում էին սովորած շարականները, հնչում էին հենց սովորողների ցանկությամբ: 
Ուսումնական ճամփորդությունը իր նախապատրաստական աշխատանքով հենց այլընտրանքային տարբերակն է: Ընդհանրապես ճամփորդությունը բազամշերտ, բազմաբնույթ ուսուցման ձև է: Հայոց աշխարհում ամեն գյուղում, ամեն բնակավայրում մեզ հանդիպող պատմամշակութային հուշարձանները եկեղեցիներն են, և ցանկացած ուղղվածության ճամփորդություն ընդգրկում է գոնե մեկ եկեղցու այցելություն, իսկ ճիշտ իրականացվող ճամփորդական նախագիծը նախատեսում է նախապատրաստական աշխատանք և հենց այցելած վայրում՝ ուսումնասիրություն, նախապատրաստական աշխատանքի համադրում տեսածի հետ: Եվ ահա կենդանի հայրենագիտություն, եկեղեցու իրական պատմություն: 
Հոդվածը շատ հետաքրքիր էր.  կոնկրետ ճամփորդությունների օրինակով, սովորողների տպավորությունների մեջբերումներով ներկայացված էր ասելիքը՝ դիպուկ և տեղին: 

4. Ընտրել նախագծերից մեկը, կարդալ , դիտարկել նախագծի համապատասխանությունը ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգին: 
Ընտրել եմ Արևիկ Ներսիսյանի ,,Ճամփորդություն դեպի Արմաղան,, նախագիծը : 
Նախագծի նպատակը բարձունքի հաղթահարումն է, նշեմ, որ Արմաղանը տպավորիչ բարձունք է, ճիշտ ընտրություն, քանի որ գարնանը ամենագեղեցիկ շրջանն է այն բրձրանալու, վայելելու:
Ճամփորդությունը մեկօրյա է: 
Համապատասխանում է ճամփորդության կազմակերպամ կարգին, նշված են՝
  • ճամփորդության օրը
  • մեկնելու և վերադառնալու ժամերը
  • պատասխանատուները
  • երթուղին
  • նախապատրաստական աշխատանքը
  • նպատակը
  • անհրաժեշտ պարագաները
  • կցված է երթուղու քարտեզը: 
Կարծում եմ՝ կարելի էր ավելացնել նաև մասնակից սովորողների անունները: Ակնկալվող արդյունքը շարադրված չէր: 

5.  Կազմել ուսումնական ճամփորդության նախագիծ, հրապարակել բլոգում: 



Комментариев нет:

Отправить комментарий