пятница, 17 июня 2022 г.

Ուսումնական ամառ


Ժամանակահատվածը՝ հունիս-օգոստոս ամիսներ
Մասնակիցներ՝ ըստ ցանկության, 8-9-րդ դասարանի սովորողներ, այլ ցանկացողներ։ 

Նախագծեր 

Ընթերցանություն․ ընտրել և կարդալ տրված ցանկից. կրթահամալիրի գրադարանն աշխատում է բոլոր աշխատանքային օրերին։ 
  • Օ Հենրի, հեքիաթներ
  • Չ․ Դիքենս ,,Մեծ հույսեր,,
  • Սելինջեր ,,Փրկիչը տարեկանի արտում,,
  • Բրոնտե ,,Ջեյն Էյր,,
  • Արթուր Կոնան Դոյլ ,,Նոթեր Շերլոկ Հոմսի մասին,,
  • Բրեդբերի ,,Մարսյան քրոնիկոն,,
  • Ռ․ Բախ ,,Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը,,
  • Աննա Ֆրանկի օրագիրը
  • Ջեկ Լոնդոն ,,Նախնիների կանչը,, ,,Սպիտակ ժանիք,,
  • Դյումա ,,Կոմս Մոնտե Քրիստո,, ,,Երեք հրացանակիրներ,,
  • Ջերոմ ,,Երեքը նավակում, չահաշված շունը,,
  • Գրին ,,Աստղերն են մեղավոր,,
  • Գոլդինգ ,,Ճանճերի տերը,,
  • Բոյն ,,Զոլավոր գիշերազգեստով տղան,,
  • Թոլկին,, Հոբիթը,,
  • Ժյուլ Վեռն ,,Խորհրդավոր կղզին,,
  • Հագարդ ,,Մոնթեսումայի դուստրը,,

Սիրելի՛ սովորող,  կարող ես կարդալ քո ընտրած գիրքը/ ոչ այս ցանկից/ ։ 
Կարդացած գրքի վերաբերյալ ներկայացնել վերլուծություն՝
  • Տպավորություններ գրքից,
  • Դուր եկած հատվածներ,
  • Սիրելի՛ կերպարներ,
  • Գրքի գաղափարը, ասելիքը, խորհուրդը,
  • այլ։ 
Ներկայացրե՛ք ամառային ընթերցանության համար ձեր առաջարկը, գրքերի ցանկը՝ կարճ բնութագրումներով։ 

Ամառային հետաքրքիր տեսանյութեր ․
  • Տարբեր թեմաներով՝ հանգիստ, սպորտ, նոր ձեռք բերած հմտություններ, գիտելիքներ, նոր  կամ հին ընկերներ, իրեր, ծիծաղելի պահեր, այլ։ 
  • Պատրաստել մեկ կամ երեք րոպեանոց փոքրիկ տեսանյութի սցենար,  նկարահանել, տեղադրել  բլոգում։ 
  • Կարևոր է, որ տեսանյութում լինի խոսք։ 
,,Պատուհան,, ամսագրի համար պատրաստել թարգմանություն կամ ստեղծագործական աշխատանք։ Թեման ընտրել ինքնուրույն։ 

Պատրաստի աշխատանքներն ուղարկել tatev.abrahamyan@mskh.am էլ․ փոստին, հարցերի դեպքում նույնպես գրել։ 

Բարի և հաճելի հանգիստ, սիրելիներ։ 

Արդյունքների ամփոփումը՝ սեպտեմբերի 1-5: 

Արդյունքներ 

Комментариев нет:

Отправить комментарий