вторник, 28 июня 2022 г.

Տարեկան հաշվետվություն ․ 2021-2022 ուստարի

Ընթացիկ հաշվետվություններ 
Ինչպես յուրաքանչյուր ուսումնական տարի, այնպես էլ այս տարին լի էր հետաքրքիր նախագծերով։ Եվ՛ ուսումնական օրացույցով նախատեսված, և՛ իմ կամ սովորողների նախաձեռնությամբ արված նախագծերը ավելի են մտերմացրել ինձ և սովորողներին՝ ստեղծելով հավես նախաձեռնությունների հարթակ։ 
Առանձին-առանձին անդրադառնամ հաջողված նախագծերին՝ մեկնաբանելով։ 


Սիրադեղյան 75:  Սիրադեղյան առաջին անգամ էինք կարդում։  Իր տեսակով այս նախագիծը նորություն էր նաև ինձ համար։ Իհարկե կար անհանգստություն, ի վերջո Սիրադեղյանը շատ հակասական ազդեցություն ունի մեր հասարակության վրա։ Սակայն, երբ քննարկում էինք ,,Պարտուսը,,  պատմվածքը, սովորողներից մեկն ասաց, որ այնքան է իրեն դուր եկել, որ առաջարկել է նաև կարալ ծնողներին, հասակացա, որ Սիրադեղյան իսկապես պետք է կարդալ, և հենց այդ տարիքում, և որ շատ մտածելու հարցեր են առաջանում։ Համարում եմ ստացված նախագիծ, քանի որ իսկապես ոգևորել է սովորողներին, սիրով են կարդացել։ 


Комментариев нет:

Отправить комментарий