Շուրջտարյա ճամփորդական նախագծեր
Եռօրյա ճամփորդություններ
Մեկօրյա ճամփորդություններ
Քաղաքային այցելություններ
Ինչո՞ւ հաջողված
Հաջողված եմ համարում այն ճամփորդական նախագծերը, որոնք ուսումնական-հետազոտական աշխատանք են դարձել և՛ սովորողի համար, և՛ ուսուցչի։
Շատ կարևոր է նաև սովորողի դրական արձագանքը։
Որպես հաջողված նախագիծ՝ կարևորում եմ Արատեսյան ճամփորդությունները, որոնք առանձնացել են ամեն անգամ նոր բաղադրիչով կամ հայրենագիտական կանգառով՝ Շատինավանք, Հորս, Սևաժայռ, ծես և այլն։
Ի՞նչն եմ կարևորում ճամփորդություն կազմակերպելիս
- Իսկական հայրենագիտությունը, երբ սովորողը հետազոտող-ուսումնասիրող է, նաև իր ուսումնասիրածը կարողանում է փոխանցել մյուսներին։
- Քայլքի առկայությունը, արշավային հմտությունների փոխանցումը։
Առաջիկա անելիքներ
- Ճամփորդական նախագծերի հաշվետվությունների հանրայնացում։
Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Комментариев нет:
Отправить комментарий