среда, 22 июня 2022 г.

Մանկավարժական ճամբարի երրորդ օրը

Բուռն գործունեությամբ շարունակվում է մանկավարժական ճամբարը։ 
Օրը սկսում ենք միջավայրի մաքրությամբ։  ,,Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է կարգի բերես նաև քո մոլորակը,,։ Մեծ հոգատարությամբ և սիրով խնամում ենք մեր Միջին դպրոցի սեբաստացիական մոլորակը՝ աշխատելով Փառատոնային պուրակում, Հյուսիսային կողմում և Սարալանջում։ 









Միջին դպրոցում ակտիվ գործունեություն է ծավալել Մուտքի ճամբարը, մի խումբ նոր սովորողներ, ովքեր ցանկանում են սովորել Միջին դպրոցում, ճամբարային հետաքրքիր առօրյայով ներառվում են՝ աշխատելով Սարալանջում, ծանոթանալով կրթահամալիրի ֆիզիկական միջավայրին, ուսումնական կենտրոններին, տարաբնույթ նախագծեր իրականացնելով Խաղողի և գինու դպրոցում, ՏՏ լաբորատորիայում։

 




11:00-ին կրթահամալիրի դպրոցներում սկսվեցին լավագույն համագործակցային նախագծերի ներկայացման կլոր սեղանները։ Մասնակցեցի Ավագ դպրոցի ներկայացմանը․ օտար լեզունների դասավանդողները ներկայացրին իրենց համագործակացային- թարգմանական նախագծերը, նախագծերի արդյունքները, զարգացումը։ Հետաքրքիր էր տեսնել գործընկերների արած մեծ աշխատանքը, լսել դիտարկումները։ Ոսկերչության լաբորատորիան նույնպես ներկայացրեց տարբերվող համագործակցային նախագիծ՝ հարսանեկան ծեսի համար լուսնի և արևի տեսքով արծաթյա նվեր զարդի նախագծումը և պատրաստումը։ 





Ընդմիջումից հետո Մարմարյա սրահում երգեցինք ծիսական հարսանեկան երգեր, պարեցինք, ընթերցեցինք, նաև ներկայացվեցին առաջիկա ճամբարների հետ կապված որոշ մանրամասներ։ 

Ընդհանուր պարապմունքից հետո մանկավարժական ճամբարը շարունակվեց մասնախմբային հավաքներով։ 
Մայրենիի լաբորատորիայում խոսեցինք մեր առաջիկա անելիքներից, բաժանվեցինք խմբերի՝ կրտեսր, միջին, ավագ։ Միջին դպրոցում դասավանդող ուսուցիչներով աշխատեցինք ուսումնական առարկայական օրացույցի լրամշակման ուղղությամբ, խոսեցինք նաև ծրագրում հեղինակային բաղադրիչի, բովանդակային նախագծերի լրամշակման մասին։ 

Օրը շարունակվեց մարզական պարապմունքներով։ 



Комментариев нет:

Отправить комментарий