понедельник, 8 июля 2013 г.

Գիտելիքների ստուգում մայրենի լեզվից

6-րդ դասարանն ավարտող սովորողը ուսումնառությունը   կրթահամալիրի Միջին դպրոցում շարունակելու համար մասնակցում է ուսումնական հմտությունների ուսումնասիրության:  Ուսումնասիրությունը արվում է և՛ մաթեմատիկա առարկայից, և՛ մայրենի լեզվից, և՛ օտար լեզուներից:  Ես կխոսեմ միայն մայրենի լեզվից արված ուսումնասիրություններից:
Հանձնարարությունները նախապես դրվել էին ենթակայքում, և յուրաքանչյուր սովորող կարող էր տեսնել: Առաջադրանքները բարդ չէին, մանրամասն բացատրված էր, թե ինչպես պիտի արվի, այնքան մանրամասն, որ նույնիսկ ուսուցչի միջամտության կարիք չկար:
Առաջադրանքներն այնպես էին տրված, որ սովորողը դրանք կատարելու համար ուներ երեք օր: Ընդ որում առաջին երեք առաջադրանքները երկու օրվա ընթացքում պետք է կատարվեր /նաև տանը/ , իսկ վերջինը՝ չորրորդը, դասարանում:

воскресенье, 7 июля 2013 г.

Սաղմ Իգոր: Մինչ ծնվելը՝ 1 ամիս

Ես ննջում եմ՝ թեթևակի փակելով աչքերս: Մայրիկը լալիս է: Նա խոսում է ինքն իրեն և շատ օղի է խմում: Նա հարբել է և ես էլ մի փոքր հարբած եմ: Ես մտածում եմ, նա ուզում է ինձ թունավորել: Բայց իմ մարմինը սովորում է դրան և դիմակայելու միջոցներ է գտնում: Ես դիմանում եմ արկոհոլին:
Մայրիկ, քեզ չի հաջողվի այդքան հեշտ իմ հարցերը լուծել: Ես ուզում եմ ծնվել: Իմ ծնվելը կլինի իմ վրեժխնդրությունը:
Հանկարծ ես զգում եմ սարսափլի հարված: Ես ընկնում եմ: Իմ դեմքը ջարդված է: Ինչ է կատարվում: Ես լսում եմ, ինչպե է նա զառանցում.<< Ես քեզ կհասնեմ, կհասնեմ…դու կսատկես, ես կհասնեմ դրան>>:
Նորից հարված:
Ես փորձում եմ հասկանալ ինչ է կատարվում դրսում, և երևում է, գլխի եմ ընկնում: Նա ընկնում է փորի վրա, որ ինձ ճզմի:

Սաղմ Վեներա: Մինչ ծնվելը՝ 1ամիս

Խորշի հեղուկը դառնում է դառը: Ի՞նչ է կատարվում:
-Էհե՜յ, երկվորյա՛կ, խնդիր կա, դու քնա՞ծ ես:
Երկվորյակը միանգամից չի պատասխանում:
-Ես ինձ հոգնած եմ զգում, շատ հոգնած…Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ես ներսից դատարկ եմ դառնում:
Ես փորձում եմ հասկանալ՝ ինչ է կատարվում, քանի որ ուտում եմ համեղ ուտելիք: Դա հեղուկ է լի ուղեղով, շաքարով և նրբությամբ:
Ես հուշում եմ:
-Ես ուտում եմ քո էներգիան:
-Երևի դա այդպես է,-շշնջում է նա,- այդ ֆենոմենը ինձ ծանոթ է:
Նա դժվարությամբ է խոսում:

Սաղմ Ժակ: Մինչ ծնվելը՝ 1ամիս

Ես նյարդայնանում եմ: Հենց սկսում եմ մայրիկի ներսում շարժվել, միանգամից խճճվում եմ պորտալարի մեջ: Նա իմ պարանոցի շուրջ է փաթաթվում և ես նորից վերապրում եմ այն սարսափը, երբ ինձ կախում էին: Ես խառնվում եմ իրար, հետո սառում եմ: Դադարելով շարժվել՝ մի կերպ կարողանում եմ դուրս գալ:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի

Ռաուլի գաղափարները

Ես հետևում եմ իմ <<ձվերին>>:
Ժակի ծնողները օգտագործում են ապտոնոմիա: Զարգացման հիանալի պայմաններ:
Իգորին ծեծում են: Զարգացաման շատ վատ պայմաններ:
Զարմանալի է, բայց Վեներան ունի եկվորյակ եղբայր: Ես չգիտեմ լավ է դա, թե՞ վատ:
-Մենք այստեղ ժամանակ ենք կորցնում: Լինենք այն , ինչ կանք:
Բացահայտենք մեզնից ծածուկ մնացածը: Ճանաչելիի սահմանը տեղաշարժենք,-ասում է ինձ Ռաուլը, որը վերդարձավ անմիջապես Էդմոն Ուելսի անհայատանալուց հետո:
Իմ ոլորտները  շարունակում են պտտվել իմ առջև: Ես ցույց եմ տալիս նրանց ծնոտի շարժումով:
-Ես չեմ կարող նրանց անընդհատ ինձ մոտ պահել: Ինչպե՞ս նրանցից ազատվեմ:
Ռուլը ցույց է տալիս, որ հերիք է ձեռքերի ափերը իջեցնել ներքև, և <<ձվերը>> թողնում են ինձ ու թռչում են: Նրանք նույն վայրկանին գնում են հյուսիս-արևելք, ինչպես փոքրիկ հեռակառավարվող ինքնաթիռներ:
-Ո՞ւր գնացին:

суббота, 6 июля 2013 г.

Հանրագիտարան

Ապտոնոմյա: Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում հոլանդացի բժիշկ Ֆրանց Վելդմանը, որին հաջողվել էր ողջ մնալ համակենտրոնացման ճամբարում, որոշեց, որ աշխարհում ամեն ինչ վատ է, քանի որ երեխաներին քիչ են սիրում վաղ տարիքից սկսած:
Նա նկատեց, որ հայրերը, զբաղված լինելով աշխատանքով կամ պատերազմով, քիչ են հետաքրքրվում իրենց ժառանգների մասին, մինչ նրանց երիտասարդ դառնալը: Նա սկսեց հնարներ փնտրե հորը հետաքրքրելու համար` սկսած երեխայի ամենավաղ տարիքից  և նույնիսկ հղիության ժամանակ: Ինչպե՞ս դա անել: Ապագոր մոր փորին ձեռքը դնելու միջոցով: Նա հայտանագործեց ապ-տոնոմիան, հունական hapto՝ հպվել և nomos՝ օրենք բառերից:
Դիպչելու օրենք:
 Մոր մաշկին նուրբ հպման միջոցով հայրը կարող է երեխային տեղեկացնել իր ներկայության մասին և առաջին հարաբերությունները ամրացնել նրա հետ: Փորձերը ցույց են տվել, որ իսկապես, սաղմը տարբեր հպումների մեջ հաճախ է  առանձնացնում այն հպումը, որը պատկանում է իր հորը: Ամենաընդունակ հայրերը նույնիսկ կարող են ստիպել, որ երեխան թավալի փորի մեջ՝ մի ձեռքից մյուսին անցնելով:

Սաղմ Իգոր: Մինչ ծնվելը՝ 2 ամիս

Նշանակում է ես գոյություն ունեմ:
Ես ոչինչ չեմ տեսնում: Շուրջն ամեն ինչ նարնջակարմրավուն է: Եվ ես լսում եմ ձայներ, սրտի բաբախ, մարսողություն, մայրիկի ձայնը: Նա այնպիսի բաներ է ասում, որ ես չեմ հասկանում:
-Ես չեմ ուզում թողնել այս երեխային:
Աբրակադաբրա:
Ես շատ անգամ կրկնում եմ այս ձայները, մինչև ինձ չի հասնում նրանց տարօրինակ նշանակությունը, որը թույլ է տալիս հասկանալ դրանց իմաստը:
Տղամարդու ձայն, դա պետք է, որ հայրիկը լինի:
-Դու ուղղակի հիմար ես: Դու արդեն տվել ես նրան անուն՝ Իգոր: Այն պահից սկսած, երբ իրերին անուն են տալիս, նրանք սկսում են գոյություն ունենալ:
-Սկզբում ես նրան ցանկանում էի, բայց հիմա էլ չեմ ուզում:
-Իսկ ես քեզ ասում եմ, որ հիմա չափազանց ուշ է: Առաջ էր պետք մտածել: Հիմա այլևս ոչ մի բժիշկ նրանից չի ազատի:
-Երբեք էլ ուշ չէ: Մենք հիմա փող չունենք, որ երեխա մեծացնենք, պետք է անհապաղ նրանից ազատվել:
Ծիծաղ:
-Դու ուղղակի անասուն ես,-գոռում է մայրը:
-Իսկ ես քեզ հավաստիացնում եմ, որ դու նրան կսիրես,- պնդում է հայրիկը:
-Ես զգում եմ, որ կարծես փորիս մեջ ուռուցք լինի, որը մեծանում է և կրծում ինձ ներսից: Տհաճ է:
Հազ:
-Արա ինչ ուզում ես,-գոռում է հայրը,- զզվացրել են ինձ քո տնքոցները, ես գնում եմ, հեռանում եմ քեզնից: Տակից դուրս արի ոնց ուզում ես:
Շրխկացնում է դուռը: Մայրիկը լացում է:
Անցնում է որոշակի ժամանակ: Հետո ես ստանում եմ բռունցքների մի ամբողջ շարք: Հայրիկը գնացել է : Նշանակում է մայրիկն ինքն է խփում իր փորին:
Օգնեցե՜ք:
Նա ինձ չի սպանի: Ես փորձում եմ վրեժխնդիր լինել քացիներով: Հեշտ է հարձակվել փոքրիկի վրա, հատկապես, երբ նա ծուղակում է և չի կարող փախչել:

 Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:

Սաղմ Վեներա: Մինչ ծնվելը՝ 2 ամիս

Ուրեմն ես գոյություն ունեմ:
Դա տարօրինակ է: Ես գիտեմ, որ ընդամենը սաղմ եմ, բայց ես ինչ-որ բան եմ զգում: Ոչ թե ներսից, այլ դրսից:
Այստեղ նեղ է , իսկ ես դա տանել չեմ կարողանում: Ինձ նյարդայնացնում է, որ իմ մարմինը չի կարող շարժվել: Ես ամբողջ ուժով փորձում եմ պարզել, թե ինչն է ինձ խանգարում և հանկարծ նկատում եմ, որ իմ կողքին գտնվում է իմ երկվորյակ եղբայրը:
Ես երկվորյակ եղբայր ունե՞մ:
Ես գլխի եմ ընկնում , որ մենք կապված ենք մայրիկի հետ պորտալարով, և բացի դրանից, հրաշք, մենք իրար հետ էլ ենք կապված: Նշանակում է մենք կարող ենք զրուցել:
-Դու ո՞վ ես:
-Իսկ դու ո՞վ ես:
-Ես փոքրիկ աղջիկ եմ մայրիկի փորիկի մեջ:
-Իսկ ես փոքրիկ տղա եմ:
-Ես շատ ուրախ եմ, որ միայնակ չեմ: Ես միշտ մտածել եմ, որ սաղմնային կյանքը միայնակություն է:
-Ուզում ես քեզ պատմեմ իմ մասին:
-Իհարկե:
-Իմ նախկին կյանքում ես ինքնասպան եմ եղել: Ես, իհարկե, պետք է դեռ նստեի, բայց ինձ ուղարկեցին այստեղ, որ ավարտին հասցնեմ իմ կարման: Իսկ դո՞ւ:
-Ես առաջ եղել եմ ծեր չինացի՝ հարուստ և հզոր: Ես ունեի լիքը կանայք և ծառաներ:
Ես շարժվում եմ: Այդ հիշողություններից ուզում եմ շրջվել և դուրս գալ:
-Ես քեզ խանգարում եմ:
-Իսկապես, մի փոքր նեղ է: Երևի ես էլ քեզ եմ խանգարում:
-Ինձ համար միևնույնն է քույրիկ: Ես նախընտրում եմ լինել նեղվածքի մեջ, բայց լավ ընկերակցությամբ, քան միայնակ այս խավարում:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:

Սաղմ Ժակ: Մինչ ծնվելը՝ 2 ամիս

Նայի՛ր, ինչ տարօրինակ է…Ես լողում եմ: Ես պարկի մեջ եմ, որը լցված է բաց գույնի հեղուկով: Իմ մա՞յրը: Անկասկած:
Ես հիշում եմ իմ նախկին գոյությունը: Ես ամերիկյան հնդկացի էի: Երեկոները ես պատմում էի պատմություններ: Հետո եկան սպիտակ մարդիկ, նրանք ինձ սպնեցին, կախեցին:
Հիմա ես նորից աշխարհ եմ վերադառնում, բայց ո՞րտեղ, ո՞ր երկիր, ո՞ր ժամանակաշրջան, ո՞վքեր են իմ ծնողները: Տխուր է:
Վերևում ինչ –որ բան են ասում: Դա երևի իմ նոր մայրն է: Նա ի՞նչ է ասում: Ես զարմանում եմ, որ այդքան լավ եմ նրան հասկանում: Մայրիկը խոսում է իմ մասին:  Ասում է, որ ինձ Ժակ է անվանելու, ասում է, որ գիշերները ես ոտքի մատներով խփում եմ նրա փորին: Ահաա, դա նրան դուր է գալիս: Ի՜նչ լավ է, դե ինչ, չթռվռամ:
Նա ասում է, որ ցանկանում է փորձել ապտոնոմյա:
-Ի՞նչ է ապտոնոմյան,-հարցնում է նրա ընկերուհին:
Տեխնիկա է, որ թույլ է տալիս հորը զգալ հղիությունը: Նա երկու ձեռքերը դնում է կնոջ փորի վրա և այդ կապի միջոցով տեղեկացնում է սաղմին իր հանդեպ ուշադիր  այլ մարդու ներկայության մասին
Դա ճիշտ է: Դեռ երեկ ես զգացի այդ ձեռքերը: Այսինքն կա ոչ միայն մայրիկ, այլ նաև հայրիկ:
Մայրիկը բացատրում է, որ ես՝ փոքրիկ Ժակս, հիանալի ճանաչում եմ այդ ձեռքերը և միանգամից տեղավորվում եմ նրա ձեռքերի տակ, հենց նա դրանք դնում է մայրիկի փորին:
Ես քաշում եմ պորտալարը, այստեղ ձանձրալի է: Ես ինքս ինձ հարցնում եմ, ինչպես է այնտեղ՝ վերևում:
 Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:

Հանրագիտարան


1974թվականին Տորոնտոյի համլսարանից  փիլիսոփան և հոգեբան Անատոլի Ռապապորտը ձևակերպել է մի գաղափար, ըստ որի այլ մարդու նկատմամբ վարքի ավելի  էֆեկտիվ միջոց է հանդիսանում համագործակցությունը, փոխադարձ հարգանքը, ներումը: Այլ կեր ասած, երբ մարդը, կամ կառույցը, կամ խումբը հանդիպում է այլ մարդու, կառույցի կամ խմբի, նրանք շահագռգռված են նրանում, որ առաջարկեն միություն/դաշինք/ , այնուհետև փախադարձ հարգանքի օրենքի համաձայն տան ուրշին այն, ինչ նրանից ստացել են: Եթե ուրիշը օգնում է, նրան էլ են օգնում, եթե ուրիշը ագրեսիվ է , ապա  ի պատասխան ստանում է ագրեսիա: Այնուհետև անհրաժեշտ է ներել և նորից շարունակել համագործակցությունը:
1979թվականին մաթեմատիկ Ռոբերտ Ակսելրոդը մրցույթ կազմակերպեց ինքնավար համակարգչային երկու ծրագրերի միջև, որոնք ընդունակ էին իրենց պահել կենդանի մարդկանց պես: Միակ պահանջը այն էր, որ յուրաքանչյուր ծրագիր պետք է  հագեցած լիներ ստանդարտ հեռահաղորդակցությամբ, ունենար ենթածրագիր, որը թույլ կտար շփվել հարևանների հետ:

пятница, 5 июля 2013 г.

Հոգու ընտրություն: Մինչ ծնվելը՝ 2ամիս


Էդմոն Ուելսը թփթփացնում   է ուսիս:
-Քո հաճախորդների մարմնում ուր որ է պիտի հոգի հայտնվի: Չի կարելի կորցնել անգամ վայրկյան: Արի՛ իմ ետևից:
Ես թողնում եմ Ռաուլին: Իմ ուսուցիչը տանում է ինձ հարավ՝ մի հանգիստ տեղ և խնդրում է, որ նստեմ թուրքական ձևով: Այստեղից երևում է հրեշտակների ամբողջ երկիրը:
-Իրադարձություններին հետևելու համար սա հիանալի տեղ է:
Նա վերցնում է իմ ափերը և շրջում դրանք երկնքի կողմը: Տեղի է ունենում ինչ-որ անբնական բան: Երեք ոլորտներ թռչում են մեզ մոտ  և տեղավորվում են իմ ափերի արանքում: Մեկը ձախ ափի տակ, մյուսը՝ աջ ափի, իսկ երրորդը՝ նրանց տակ՝  ուղիղ մեջտեղում: Բոլորը միասին կազմում են ճախրող եռանկյունի:
-Այս ոլորտների միջոցով դու ոչ միայն կտեսնես քո հաճախորդների հոգիները, այլ նաև կարող ես լսել և ղեկավարել նրանց:
Նա հերթականությամբ շփում է երեք գնդերը, և նրանք լուսավորվում են: Նրանց մեջ ես տեսնում եմ իմ երեք հաճախորդներին, կարծես տեսախցիկ լինի, որ կարողանում է նկարել մոր փորի մեջ : Իմ ոլորտները նարնջագույն են, քանի որ հաճախորդները դեռ լողում են մայրերի փորերում:

Ֆենիքսի /փյունիկի/ առասպելը

Ֆենիքսի մասին լսել էի դեռ փոքր ժամանակ: Ասեմ միանգամից, առանց երկարացնելու, ֆենիքսին հաճախ անդրադառնում էին ամերիկյան արտադրության մուլտերում/երևի բոլորդ էլ հաճույքով նայել եք այդ մուլտերը/: Ճիշտ է, մուլտֆիլմում այնքան էլ շատ բան չէր պատմվում, բայց, չգիտես ինչու, այդ առասպելը ինձ շատ էր գրավում:  Բացի այդ, ֆենիքսի թեման չափից դուրս հոգեհարազատ է ինձ համար: Ինչևէ, գլուխ չցավեցնեմ, անցնեմ առաջ:
Մուլտֆիլմերից հետո այդ թեման շատ հաճախ հանդիպում էր ինձ գեղարվեստական ստեղծագործություններում: Բայց ամեն տեղ դա խորհրդանշական էր, որը ևս բխում է ֆենիքսի առասպելից; Այդ մասին կխոեմ մի քիչ ուշ: Բայց մինչ այդ, ո՞րն է ֆենիքսի առասպելը:
Ֆենիքսի մասին կան մի քանի պատմությունները/ դե դա նույնն է բոլոր առասպելների դեպքում/:

четверг, 4 июля 2013 г.

Անակնկալ հանդիպում

-Դե ինչ, մոլագար, հաճույք ես ստանում:
Ես վեր թռա տեղիցս: Այդ ձայնը…
Այդ բոլոր մահկանացուները, ուղղակի սիրտս խառնում է: Քրտնում են, հառաչում: Եվ հետո… ցավալի է, վեջիվերջո  տեսնել այդ բոլոր մարդկանց, ովքեր սիրով են զբաղված, երբ մենք երբեք էլ չեն զգա երկրային հաճույքները:
Ես շրջվում եմ:
-Ռաուլ Ռազորբա՞կ:
Թափթփված, նիհար, արտահատված ուղղանկյուն դեմքով, բարակ քթով և գիշատիչ արտաքինով: Չի դադարում խաղալ երկար և բարակ մատներով: Վերջին անգամ  նրան տեսա Պեր Լաշեզ գերեզմանատանը:  : Նա բոլորովին չի փոխվել այդ օրվանից:  Նա միշտ գրավում էր ինձ: Նրա ինքնավստահությունը, մեծամտությունը,  հետազոտողի վստահությունը իր և իր երազանքների հանդեպ, փոխեց իմ կյանքի իմաստը:
-Ռաուլ, դու այստեղ ի՞նչ գործ ունես:
Նա հանգիստ նստեց և  ձեռքերով գրկեց ծնկները :
-Ես խնդրեցի, որ ինձ վերամարմնավորեն բույսի տեսքով, ուզում էի մի քիչ հանգստանալ: Եվ այդ իրավունքը ինձ տրվեց բացառության կարգով: Այդպես ես դարձա խաղողի որթ, խաղող էի տալիս, իմ պտուղները հավաքեցին: Վերածվեցի գինու, այնուհետև ինձ խմեցին: Հետո ես վերադարձա այստեղ՝ պահպանելով կետերի ամբողջականությունը: Իմ պահապան հրեշտակն ամեն ինչ արեց, որ ես հրեշտակի աստիճան ստանամ:

Տարեկան հաշվետվություն

среда, 3 июля 2013 г.

Հանրագիտարան

Ձվաբջիջ: Երկար ժամանակ կարծում էին, որ ձվաբջջին  բեղմնավորում է ամենարագ սերմնահեղուկը: Հիմա մենք գիտենք, որ դա այդպես չէ:  Մոտավորապես հարյուրավոր սերմանհեղուկներ մոտենում են ձվաբջջին, որը ստիպում է նրանց սպասել իր մակերևույթին, ինչպես  սպասասենյակում:
Ինչի՞ն է նա սպասում:
Նա զբաղված է ընտրելով: Իսկ ի՞նչպիսին է ընտրության չափանիշը: Դա պարզվել է վերջերս:
Ձվաբջիջը  ընտրում է այն սերմանհեղուկը, որի գենետիկական ձևը ավելի մոտ է իր սեփական ձևին: Կարծես թե դեռևս այդ սկզբնական էտապում մեր բջիջները գիտեն, որ բնությունը հարստանում է տարբերություններով ոչ թե նմաններով: Ընտրելով ամենախորթ սերմնահեղուկը, ձվաբջիջը ենթարկվում է առաջին կենսաբանական իմաստությանը՝ խուսափել արյունակցականության խնդրից: Քանի որ ինչքան իրար մոտ են երկու գենետիկական ֆորմուլաներ, այնքան մեծ է արյունակցական հիվանդությամբ հիվանդանալու վտանգը:
Էդմոն Ուելս
<<Բացարձակ և հարաբերական գիտելիքների հանրագիտարան>>, հատոր 4:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:

Երեք բեղմնավորում: Մինչև ծնվելը՝ 9 ամիս

Ես նայում եմ այդ գրգռվածությունից  այրվող մարդկությանը: Եթե ես ճիշտ հասկացա, զույգերի ընտրությունը կատարելով ես որոշում եմ իմ խնամակալության ներքո գտնվողների 25% ժառանգականությունը:
Ես ճախրում եմ Բեղմնավորման լճի վրայով: Նայում եմ էկրանները: Այստեղ կան զույգեր բոլոր մայրցամաքմերից, բոլոր երկրներից, բոլոր ազգություններից: Ոմանք պառկել են մահճակալներին, մյուսները տեղավորվել են խոհանոցային սեղաններին, վերելակներում, լողափներում, թփուտներում…
Մարդկանց գաղտնի և ինտիմ համարվող պահերի տարօրինակ պատկերներ: Ինչպե՞ս ընտրել: Սովոր լինելով հենվել ինտուիցայի վրա , ես կանգ եմ առնում այն զույգի վրա, որի շարժումները ինձ ներդաշնակ է թվում: Տղամարդը թխահեր է, գունատ և ծանր դեմքով: Կինը ևս թխահեր է, երկար մազերով, գրավիչ:
-Ահա սա,- ասում եմ ես:
Էդմոն Ուելսը տեղեկացնում է, որ սա ֆրանսիական ընտանիք է Պերպինյայից: Ազգանունը՝ Նեմրո: Նրանք գրախանութի տերեր են, միջին խավի մարդիկ: Բազմանդամ ընտանիք է՝ չորս աղջիկ, կատու: Իմ ուսուցիչը կամացուկ խփում է էկրանին, որ  ցույց տա, թե այս բեղմնավորումը պաշտպանված է:

вторник, 2 июля 2013 г.

Հանրագիտարան

Հոգու բաղադրատոմս: Սկզբում մարդկային հոգին որոշվում է երեք գործոններով՝ ժառանգականություն, հմայք, ազատ ընտրություն: Որպես կանոն, դրանք հետևյալ հերթականությամբ են՝  25% ժառանգականություն, 25% հմայք, 50% ազատ ընտրություն:
Ժառանգականություն: Ճանապարհի սկզբում հոգին  քառորդ չափով որոշվում  է գեների որակով, կրթությամբ, բնակության վայրով և շրջապատով`  կախված ծնողներից:
Հմայք: Ճանապարհի սկզբում հոգին  քառորդ չափով սահմանվում է նախորդ կյանքից մնացած էլեմենտներով, չգիտակցված ցանկություններով, սխալներով և այլն, որոնք դեռևս անհանգստացնում են նրա ենթագիտակցությունը:
Ազատ ընտրություն: Ճանապարհի սկզբում հոգին կիսով չափ  ազատ ընտրում է այն,  ինչ նա անում է, առանց որևէ ազդեցության:
      25%, 25%, 50% ..այսպիսին է հարաբերակցությունը սկզբում: 50% ազատ ընտրություն ունենալով՝ մարդը կարող է ի վերջո  փոփոխել այս բաղադրատոմսը: Նա կարող է ազատվել ժառանգականության ազդեցությունից՝ երիտասարդ տարիքում ծնողների իշախանությունից ազատվելով:

Հրեշտակների երկիրը

Ես հիանում եմ  այն մեծ համայնապատկերով, որ փռվել է իմ հայացքի ներքո:
-Դու պարտավոր չես մակերևույթի վրայով քայլել,- բացատրում է Էդմոն Ուելսը,- այստեղ չկա ձգողության ուժ, իսկ մենք նյութական չենք: Դու տարածության մեջ կարող ես տեղափոխվել ինչպես ցանկանաս և ուր ուզես:
Եթե մակերեսը կիսաթափանց ու կաթնային գույնով չլիներ, կարելի էր կարծել, որ գտնվում ես սովորական մարդկային տարածքում:
Էդմոն Ուելսը ինձ ցույց է տալիս մի քանի ուղենիշներ:
Արևմուտքում փռվել է դաշտը, որտեղ զբոսնում են հրեշտակները, երբ ցանկանում են շփվել միմյանց հետ:
Հյուսիսում ուղղաձիգ սարեր են՝ հսկայական քարանձավներով, որտեղ հրեշտակները կարող են մնալ մենության մեջ, երբ չեն ցանկանում, որ իրենց անհանգստացնեն: Գնանք բարձրանանք: