суббота, 6 июля 2013 г.

Սաղմ Ժակ: Մինչ ծնվելը՝ 2 ամիս

Նայի՛ր, ինչ տարօրինակ է…Ես լողում եմ: Ես պարկի մեջ եմ, որը լցված է բաց գույնի հեղուկով: Իմ մա՞յրը: Անկասկած:
Ես հիշում եմ իմ նախկին գոյությունը: Ես ամերիկյան հնդկացի էի: Երեկոները ես պատմում էի պատմություններ: Հետո եկան սպիտակ մարդիկ, նրանք ինձ սպնեցին, կախեցին:
Հիմա ես նորից աշխարհ եմ վերադառնում, բայց ո՞րտեղ, ո՞ր երկիր, ո՞ր ժամանակաշրջան, ո՞վքեր են իմ ծնողները: Տխուր է:
Վերևում ինչ –որ բան են ասում: Դա երևի իմ նոր մայրն է: Նա ի՞նչ է ասում: Ես զարմանում եմ, որ այդքան լավ եմ նրան հասկանում: Մայրիկը խոսում է իմ մասին:  Ասում է, որ ինձ Ժակ է անվանելու, ասում է, որ գիշերները ես ոտքի մատներով խփում եմ նրա փորին: Ահաա, դա նրան դուր է գալիս: Ի՜նչ լավ է, դե ինչ, չթռվռամ:
Նա ասում է, որ ցանկանում է փորձել ապտոնոմյա:
-Ի՞նչ է ապտոնոմյան,-հարցնում է նրա ընկերուհին:
Տեխնիկա է, որ թույլ է տալիս հորը զգալ հղիությունը: Նա երկու ձեռքերը դնում է կնոջ փորի վրա և այդ կապի միջոցով տեղեկացնում է սաղմին իր հանդեպ ուշադիր  այլ մարդու ներկայության մասին
Դա ճիշտ է: Դեռ երեկ ես զգացի այդ ձեռքերը: Այսինքն կա ոչ միայն մայրիկ, այլ նաև հայրիկ:
Մայրիկը բացատրում է, որ ես՝ փոքրիկ Ժակս, հիանալի ճանաչում եմ այդ ձեռքերը և միանգամից տեղավորվում եմ նրա ձեռքերի տակ, հենց նա դրանք դնում է մայրիկի փորին:
Ես քաշում եմ պորտալարը, այստեղ ձանձրալի է: Ես ինքս ինձ հարցնում եմ, ինչպես է այնտեղ՝ վերևում:
 Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:

Комментариев нет:

Отправить комментарий