суббота, 18 июля 2015 г.

Հանրագիտարան. կնոջ պաշտամունքը

Կնոջ պաշտամունքը: Քաղաքակրթությունների մեծամասնության հիմքում ընկած է
կանանց կողմից մեծարվող մայր-աստվածուհու պաշտամունքը: Նրանց ծեսերը կապված են կնոջ կյանքում եղող երեք կարևոր իրադարձությունների հետ. 1. Ամսականներ, 2. Ծննդաբերություն, 3. Մահ: Արդյունքում տղամարդիկ փորձել են կրկնօրինակել այս պարզունակ կրոնները: Հոգևորականները սկսել են հագնել երկար կանացի հագուստներ:
Նաև սիբիրյան շամանները շարունակում են կանանց շորեր հագնել ընդունման ծեսի ժամանակ, և ընդհանրապես բոլոր կրոններում գոյություն ունի մայր-աստվածուհի-հիմնադիր:
 Որպեսզի ավելի շատ օգնեն հեթանոսների մեջ կաթոլիկության տարածմանը, քրիստոնյա միսիոներները առաջին պլան տարան սուրբ Մարիամին:
Այս նոր աստվածուհու յուրահատկությունն այն էր, որ նա կույս էր:

Բարենպաստ մաղթանքներ

Ես տեղավորվում եմ Բեղմնավորման լճի ափի մոտ՝ մեծ փիրուզագույն սոճու տակ: Ձեռքերիս ափերը վերև եմ շրջում և հայտնվում են երեք ոլորտները ու դանդաղ պտտվում են իմ դիմաց: Իմ հոգիների արտացոլանքը պղտորվում է: Տեսանելիության անկյունները մեծացնում եմ և գրանցում եմ նրանց տասնչորսամյակի արդյունքը: Ժակը վատ է սովորում, բայց նա գրում է պատմվածքներ: Պապի մասին շարադրությունը հաջողվեց, ես երազում նրան կուղարկեմ ավելի յուրահատուկ պատմություններ:

Վեներան թեևամիտ է, բայց նա արդեն ինքն է  իր կյանքի համար փող աշխատում: Նա ցանկանում է, որ ծնողները դադարեն կռվել… Հըմ… Ես նրանց կդրդեմ բաժանվել:
Իգորը խրվել է անչափահասների գաղութում, բայց նա հեշտ է ընկերներ գտնում և արդեն շատ հասուն է իր տարիքի համար: Ես ,,բիլիարդի գնդակի,, մեթոդը կփորձեմ, որպեսզի ազդեմ նրա շրջապատի վրա և դուրս բերեմ այդ  հաստատությունից: Ժամանակն է, որ նա այլ մարդկանց ճանաչի:

воскресенье, 12 июля 2015 г.

Վեներա: 14 տարեկան

,,Ծնունդդ շնորհավոր, Վեներա,,:
Մայրիկիս ընկերուհիների ամբողջ բանակը ներխուժեց սրահ: Ոչ մի դեպքում սենյակից դուրս չեմ գա: Երեկ առաջին անգամ սկսվեցին ամսականները: Ցանկանոլով ինձ հաճելի բան անել՝ մայրիկն ասաց, որ ես ,,վերջապես իսկական կին եմ,, և որ ես ,,կարող եմ ճանաչել տղամարդու սերը,,:
Ատում եմ այս մարմինը: Շատ օրեր փակվում եմ սենյակումս և չեմ ցանկանում դուրս գալ և չեմ փորձում ինձ հավաքել:
Բայց յուպիտերների կանչն ուժեղ է: Ես համոզում եմ ինձ, որ կյանքը շարունակվում է:

суббота, 11 июля 2015 г.

Իգոր: 14 տարեկան

Ես սկսեցի խմել: Ինչքան շատ եմ խմում, այնքան շատ եմ ատում Արևմուտքը: Մի օր պատերազմ կսկսվի մեր և հարուստ արևմտյան պետությունների միջև: Ես չեմ համբերում, ուզում եմ դա տեսնել: Երբ ինձ համբերությունից հանում են, երբ ես տրորում եմ փայտոջիլ, երբ ինձ անընդհատ փաթաթում են նոր սահմանափակումներ,  ինքս ինձ ասում եմ, որ դրանում մեղավոր են Ֆրանսիան, Անգլիան և ԱՄՆ-ն:
Մի թերթում կարդացի հոդված Վեներա Շերիդն անունով մի աղջկա մասին: Նա իմ տարիքին է , մոդել է և միլոնատիրուհի Ամերիկայում: Ես ինքս ինձ ասում եմ, որ երբ մենք բռնազավթենք այդ նեխած երկրները, ես նրան ցույց կտամ, թե ինչի է ընդունակ ամուր և աշխատասեր սլավոն տղան: Ոչ թե այն այծերը, որոնք նրան երևի թե այնտեղ շրջապատել են:
Գիշերը լուսամուտից նայում եմ աստղերին: Այնտեղ երևի թե կա Վեներա մոլորակ: Մտքումս ես սիրով եմ զբաղվում ամերիկացի աստղի հետ: Ես գիտեմ, որ մի օր նրան կհանդիպեմ իրականում: Եվ այդ ժամանակ…
Վերբեր ,,Հրեշտակների կայսրությունը,, 
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի: 

Ժակ: 14 տարեկան

Դպրոցական կյանքն իմ բանտն է: Միակ ապաստանը զուգարանն է: Երբ այնտեղ եմ, հանգստանում եմ: Դպրոցում իմ գնահատականներն ավելի լավ են դարձել, բայց առանց լավ հիշողության ես երբեք չեմ կարողանա գերազանցիկ դառնալ:
Մարտինը լքեց լիցեյը: Կրկեսը, որտեղ աշխատում էին նրա ծնողները, գնացել է: Նրա հայրը Սիբելիուս հիպնոսողն է: Կարծես նրան տեսել եմ հեռուստացույցով: Հյուրախաղերից հետո նարնք թռան Պերու: Բաժանվելուց առաջ Մարտինը ևս մեկ անգամ կրկնեց.
-Թույլ կողմերդ լավացնելու փոխարեն զարգացրո՛ւ քո ուժեղ կողմերը:
Եվ ահա Մարտինը գնաց և ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նրա հետ ես կորցրեցի իմ ուժերի մի մասը: Այս տարի ֆրանսերեն է դասավանդում մի երիտասարդ կին՝ երկար շեկ մազերով, նեղ բլուզներ է հագնում, մադմազել Վան Լիզբետն է: Բոլորը սիրահարված են այդ հրաշք ստեղծագործությանը: Որպեսզի ավելի լավ կարողանանք նրան ճանաչել, առաջարկում է գրել շարադրություն ազատ թեմայով:

среда, 8 июля 2015 г.

Հառիճավանքը, մենք և ,,Ֆրեսկոն,,

,,Ֆրեսկո,, միջազգային կինոփառատոնի մասին համարյա ոչինչ չգիտեի, բայց որոշեցի անպայման մասնակցել նրանց կազմակերպած վրանային ճամբարին: Ցանկությունս առավել մեծ էր, որովհետև ճամբարն անցկացվելու էր Հառիճավանքում, որտեղ դեռ չէի եղել: Տարիներ առաջ , երբ նոր էի ընդունվել կրթահամալիր, դպրոցից ուսուցիչների մի մեծ խումբ գնում էր Հառիճ, բայց ինձ չհաջողվեց գնալ, պատճառներին չեմ անդրադառնում: Ամեն դեպքում միշտ հիշում էի, որ Հառիճում չեմ եղել և պետք է բացը լրացնել: Օրը այնքան էլ հարմար չէր. չեմ պատմի ճամփորդությունից առաջ հանձնածս դիպլոմային աշխատանքի մասին:

вторник, 7 июля 2015 г.

Աքրայում գտնված ձեռագիրը

Այս գիրքը համարում եմ Կոելյոյի լավագույն ստեղծագործությունը: Առաջին անգամ Կոելյոյի գրքերից կարդացի համալսարանական տարիներին, երբ նրա համբավը նոր էր տարածվում, շուրջբոլորը հիացած խոսքեր էին այս հեղինակի հասցեին: Առաջին գործը, որ կարդացի ,,Ալքիմիկոսն,, էր: Գիրքը դժվար էր գտնել , գտա միայն գրադարանում, որտեղից դուրս չէին թողնում և ստիպված էի կարդալ ձանձրալի ընթերցասրահում: Չեմ կարող ասել, որ գիրքն ինձ հիացրեց, ինչպես բոլորին, բայց յուօրինակ և տարբերվող մի բան կար:

воскресенье, 28 июня 2015 г.

Հանրագիտարան. Վանուտաու

Վանուտաու:  Արշիպելագ Վանուատաուն հայտնաբերվել է 17-րդ դարի սկզբին պորտուագալացիների կողմից Խաղաղ օվկիանոսի չհետազոտված տարածքներից մեկում: Բնակիչները մի քանի տասնյակ մարդիկ են, ովքեր ապրում են իրենց օրենքներով:
Օրինակ՝ այնտեղ մեծամասնությունը իր ընտրությունը չի պարտադրում փոքրամասնությանը: Եթե բնակիչների միջև համաձայնություն չկա, նրանք խնդիրը քննարկում են այնքան, մինչև մի որշման են հանգում: Բնականաբար, նման ցանկացած քննարկում ժամանակ է պահանջում: Դրա համար Վանուտաուի բնակիչները իրենց կյանքի մեկ երրորդ մասը անցկացնում են տարաձայնությունների մեջ, որպեսզի համոզեն միմյանց իրենց կարծիքի իրավացիությունը: Երբ բանավեճերը վերաբերում են հողին, ապա կարող են շարունակվել տարիներով, երբեմն նույնիսկ դարերով, այնքան ժամանակ, մինչև համաձայնության չգան: Մինչ համաձայնության գալը, այդ հարցը մնում է անորոշ:

Հին ընկերը

Ռաուլ Ռազորբակը շարունակում է մտածել, որ Նատալի Կիմը մյուսների պես սովորական հաճախորդ է: Մեր գործերն առաջ տանելու համար նա ուրիշ գաղափար ունի:
Մենք միասին թռչում ենք հարավ-արևելք: Բլրի վրայով անցնում է հրեշտակների համույթը, որոնք երկրպագուների պես հավաքվել են սիրելի երգչի շուրջը: Վարպետը կոլորիտային է և խոսում է ձեռքերը թափահարելով:  Ես նրան միանգամից ճանաչում եմ՝ Ֆրեդդի Մեյեր:
Հին կույր ռաբբին չի փոխվել` փոքրիկ, գեր, ճաղատ, կարտոֆիլի քթով,  մեծ սև ակնոցներով: Այստեղ նրա կուրությունը չի ամաչեցնում: Կույր հրեշտակը մյուսների պես է տեսնում:
Ռաուլը հրում է ինձ: Անպետք հուշում է, ես այսպես, թե այնպես, ամեն ինչ հիշում եմ: Ֆրեդդիի շնորհիվ  հայտնաբերման, բացահայտման և հետազոտման մեր կազմակերպությունն ընդունեց տարաբնույթ տեսք: Նա թանատոսյանների ժամանակաշրջանի հերոսներից ամենաիսկանանն էր, ամենաոգևորվածը, ամենապահանջկոտը: Նա մտածեց միացնել արծաթե թելերը, որպեսզի ապահովի խմբային թռիչքների  հուսալիությունը: Նա է հնարել ֆանտոմների մեջ եղող կռիվների առաջին ռազմավարությունը: Ի՞նչ կարող է ավելի հրապուրիչ լինել, քան նրա հետ արկածներ փնտրելու գնալը:

воскресенье, 21 июня 2015 г.

Հունիսի 22-30-ի անհատական աշխատաժամանակ

Հունիսի 22,  երկուշաբթի
09:00-09:15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
09:15-10:00-աշխատողների հունիսյան  ժողով Մարմարյա սրահում
10:00-11:00-քննարկում. ավագ դպրոցի ուսումնական պլանը
11:00-12:00-աշխատանք առարկայական խմբով
12:00-12:40-ընդմիջում
12:40-14:00- ուսմնական տարվա ամփոփում, սովորողների առաջադիմության , ցուցանիշների էլ. գրանցում
14:00-15:00- միջավայրի խնամք

среда, 17 июня 2015 г.

Ամառային ընթերցանություն

Ամառվա ընթացքում առաջարկում եմ կարդալ հետևյալ գրքերը.

4-րդ դասարան
,,Ռոբին Հուդ,, անգլիական ժողովրդական հեքիաթ
Ջեյմ Մեթյու Բարրի ,,Փիթեր Փենը և Վենդին,,
Մարկ Տվեն ,,Արքայազնը և աղքատը,,
Էքզյուպերի ,,Փոքրիկ Իշխանը,,
Աստրիդ Լինդգրեն ,,Կառլսոնը, որն ապրում է տանիքում,,
Ջաննի Ռոդարիի ,,Անտեսանելի Տոնինոյի արկածները,,

понедельник, 15 июня 2015 г.

Ամենահյուընկալ քաղաքում

Այնպես ստացվեց, որ հունիս ամսին հնարավորություն եղավ մասնկացել եռաօրյա ճամփորդության Ալավերդիում: Ընդհանրապես ճամփորդությունները կյանքը գունավորող երևույթ են, նորը տեսնելու, գնահատելու, սովորելու և սովորեցնելու միջոց: Ճամփորդությունները հետաքրքիր են, իսկ նախապատրաստական աշխատանքներն՝ անտանելի: Ճամփա ընկանք հունիսի 9-ին՝ առավոտ ծեգին: Օրը պարզ էր և խոստումնալից:
Առաջին կանգառը Սպիտակի եկեղեցին էր, որտեղ երրորդ, թե չորրորդ անգամ էի լինում, և ամեն անգամ այս կամ այն ճամփորդության առաջին կանգառն է: Մի տեսակ արդեն կարծես անգիր եմ արել եկեղեցու ամեն անկյունը, հարազատության զգացում եմ ունենում:
Ճանապարհը երկար է, ընթացքում հոգնում ես: Հերթական կանգառը Կիրովական քաղաքի ճանապարհներից մեկն էր /թե կոնկրետ որը, չեմ կարող ասել/՝ բնութայն գրկում: Ճիշտ է, մայրուղուն մոտ էր գտնվում, բայց բնությունը գեղեցիկ էր, բարալիկ, բայց հզոր հոսանքով գետ էր հոսում, խոտերը գրեթե իմ հասակին էին հասնում, խանգարում էր միայն մոտակա մայրուղու մեքենաների ձայնը:

воскресенье, 14 июня 2015 г.

Հունիսի 15-19-ի անհատական աշխատաժամանակ

Հունիսի 15, երկուշաբթի
9:00-9:15 ստուգատեսային ճամբարական օրվա մուտք , պատասխանատու` Իրինա Ապոյան
9:15-9:30
օրը ներկայացնում է կրթահամալիրի տնօրենը
9:40-10:20
թարգմանական ստուգատեսի նյութերի ներկայացում-քննարկում. Միջին դպրոցի ակումբ
11:00-11:45
թատերական ստուգատեսի նյութերի դիտում. Մեդիադահլիճ
12:00
հանդիպում դերասան և հաղորդավար Սամվել Թոփալյանի հետ. Մեդիադահլիճ
13:00-13:45  Երաժշտական կենտրոնի համերգ-հաշվետվություն ,,Սեբաստիա,, համերգասրահում
15:00-
ից «Թևանիկ» ֆիլմի դիտում, հանդիպում ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ, Մարմարյա սրահ


Ուսումնական ճամբարի հաշվետվություն

Հունիսի 1-ից 12-ը Միջին դպրոցում եղել եմ 5.2 ջոկատի ջոկատավարը: Բացակայողներ շատ չեն եղել,  ըստ կարգի ծնողները գրավոր կերպով տեղեկացրել են:
Իմ բլոգում նախապես հրապարակված է եղել մեր ջոկատի ճամբարային գործունեությունը: 
Հունիսի 1-ին մասնակցել ենք ,,Անտիվիրուս Կոմիտաս,, նախագծին, երգել ենք Կոմիտասի երգերը: 
Հունիսի 2-ին այցելեցինք Ազատության հրապարակ, քայլեցինք , անվաչմուշկներ և հեծանիվ քշեցինք, հետաքրքիր և հագեցած օր անցկացրինք: Ֆիլմը կարող եք տեսնել այստեղ: 

понедельник, 8 июня 2015 г.

Մայրենիի ստուգման արդյունքներ

Գեղարվեստի կրտսեր դպրոցի 4-րդ դասարանի ստուգման արդյունքներ

1. Այդինյան Էմիլյա 17
2. Ասատրյան Վարդան 17, 5
3. Գրիգորյան Մարիամ 17, 25
4. Դալալյան Մարիետա 10, 5
5. Դավիդյան Արման 12
6. Եիսսաղոլի Ագապե 15, 5
7. Թանգյան Դիանա 14
8. Խաչատրյան Ռոզա 15
9. Խաչատրյան Վլադիմիր 11
10. Հակոբյան Վահե 14, 5
11. Հովսեփյան Արման 10, 5
12. Մարտիրոսյան Դավիթ 15, 75
13. Մինասյան Արեն 14
14. Չրաղյան Անահիտ 14, 5 
15. Քերոբյան Նարինե 13
16. Զաքարյան Անդրեյ 9, 5 

Հիմնականում գերակշռում են միջին գնահատականները՝ 14, 15: Արդյունքներից դժգոհ չեմ, չնայած մի քանի սովորողից ավելի բարձր գնահատական էի ակնկալում:  Ոչ մի սովորող անբավարար չի ստացել:

пятница, 5 июня 2015 г.

Ես կարող եմ, իսկ դու կարո՞ղ ես...

 
Հունիսի 5-ը շրջակա միջավայրի միջազգային օրն է: Ամեն տարի յուրահատուկ պատասխանատվությամբ ենք պատրաստվում և իրականացնում որևէ նախագիծ: Այս տարի իրականացրինք «Ես կարող եմ, իսկ դու կարո՞ղ ես» ֆլեշմոբը: Առավոտյան մեր ջոկատով Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում էինք: Մաքրեցին հարակից տարածքը և փորձեցինք ընդգրկել այգում զբոսնող մարդկանց: Առաջին հերթին մեզ միացան կրտսեր սեբաստացիները՝ Գեղարվեստի կրտսեր դպրոցի սաները, ովքեր այգում մարզական խաղեր էին խաղում: Այնուհետև դիմեցինք երիտասարդները, ովքեր սիրով համաձայնեցին օգնել: Ճիշտ է, մի փոքր հատված մաքրեցին, բայց, կարծում եմ, այդքանն էլ է արդյունք: Մնում է միայն չթափեն...
5-2 ջոկատ
Ջոկատավար՝ Տաթև Աբրահամյան

среда, 3 июня 2015 г.

Անիվների վրա Միջին դպրոցի սովորողներն են


Այցելեցինք Ազատության հրապարակ, քայլեցինք, հեծանիվ և անվաչմուշկներ քշեցինք...մեր օրը դարձավ ավելի գունեղ և հետաքրքիր: Զարմացած եմ սովորողների՝ անիվներին տիրապետելու հմտությամբ: 

четверг, 28 мая 2015 г.

Ճամբարային նախագծեր

Կրթահամալիրում հունիսի 1-ից սկսվում է գունեղ և յուրօրինակ մի շրջան՝ ամառային ուսումնահետազոտական ճամբար:
Սովորողների առօրյան ավելի հետաքրքիր ու տարբերվող դարձնելու համար իրականացնելու ենք հետևյալ նախագծերը






  1. Ընթերցանության ֆլեշմոբ: Ֆլեշմոբը կրթահամալիր մտավ և իր ազդեցությունը թողեց ցանկացած ոլորտի վրա: Իսկ կրթահամալիրում շատ են ընթերցել սիրող սովորողները: Մայր դպրոցի ընթերցասրահը՝ իր նոր և գունեղ գրքերով, ուղղակի խրախուսում է նման նախաձեռնությունը:
  2. Ֆիլմերի դիտում և քննարկում: Այսօրվա սովորողների մեջ շատ են նաև ֆիլմերի սիրահարները: Միահամուռ ուժերով կընտրենք հետաքրքիր ֆիլմեր, կդիտեք , կքննարկենք: Ընդ որում՝ այս նախաձեռնության մեջ ես ավելի կարևորում եմ քննարկման փուլը: