вторник, 17 октября 2017 г.

Մշակութային Գյումրին . ճամփորդական նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի դասավանդողներ, այլ ցանկացողներ
Ճամփորդության օրը՝ 21.10.2017

Կրթամշակութային շրջայցի նպատակը՝ 
  • Ծանոթություն քաղաքի առօրյային, մշակութային կյանքին, ճարտարապետությանը
  • Քայլ-զբոսանք Գյումրիում. աշնանային Գյումրին
  • Նոր ուսումնական նախագծերի ձևավորում, կապերի հաստատում
  • Գյումրվա խոսքը, քաղաքի բնակիչները. ծանոթացում, տեսանյութերի պատրաստում

вторник, 10 октября 2017 г.

Մեր բերդերը.նախագիծ

Նախագծի տևողությունը՝ հոկտեմբերի 5-27
Նախագծի մասնակիցները՝ 5-րդ դասարանի սովորողներ, այլ հետաքրքրվողներ
  • Ուսումնասիրել, հետազոտել, ճանաչել հայրենիքի մի մասը՝ Հայաստանի բերդերը:
  • Որոնելու, գտնելու համադրելու կարողությունների զարգացում
  • Տեքստային աշխատանք կատարելու հմտությունների զարգացում
  • Բերդը որպես կառույց, նոր երևույթի ուսումնասիրություն 
Առաջին փուլ
Բերդ, բերդի կառուցվածքը, դիրքը, նշանակությունը: Ուսումնասիրություն, քննարկում:

Դասավանդողների սեպտեմբեր ամսվա հաշվետվություններ

воскресенье, 8 октября 2017 г.

Թերևս ոչ վերջին անգամ

Մայրավանքը՝ միջնադարյան յուրօրինակ եկեղեցին, գտնվում է Ծաղկունյաց լեռների գրկում: Ինչպես եկեղեցին է յուրօրինակ, այնպես էլ այնտեղ հասնելու ճանապարհը՝  յուրօրինակ և տարբերվող: Սկզբում պետք է հաղթահարես ,,քարե սանդուղքը,, հետո լեռնալանջը, քայլես այնքան, մինչև հասնես անտառի սահմանին: Արդեն անտառում նեղ արահետը ձգվում է դեպի զարմանահրաշ եկեղեցին:
Մենք ճամփա ընկանք առավոտյան: Եղանակը մռայլ էր, իսկ անձրևը չէր դադարում: Ինչ-որ ձայն ներսից ասում էր՝ պետք է գնալ, անպայման: Եվ մենք գնացինք... Քայլեցինք զվարթ, առույգ և անհամբեր: Քայլեցինք զմայլվելով բնությամբ, փնտրելով և բացահայտելով: 

понедельник, 18 сентября 2017 г.

Բարձունքի նվաճում. Մայրավանք

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 10-30
Նախագծի մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ
Հաղթահարվող բարձունքը՝   Սոլակի բարձունքը, որի վրա գտնվում է Մայրավանքը
Ճամփորդության երթուղին՝ Երևան-Բջնի-Հրազդանի կիրճ-Սոլակ-Մայրավանք-Երևան
Բարձունքի հաղթահարման օրը՝ 30.09.2017
Ճամփորդության մեկնարկ՝ 09:00-ին, Արևմտյան դպրոցի հայրենագիտական ակումբից, վերադարձ՝ 16:00-ին, Արևմտյան դպրոց:

воскресенье, 30 июля 2017 г.

Բացահայտման ճանապարհին. Փարվանան և Աբուլ լեռը

Ջավախքում առաջին անգամ էի: Ջավախքն ինձ համար միշտ եղել է թումանյանական լեգենդներից ծնված հեքիաթային մի աշխարհ՝ համեմված ջավախցի կուրսեցիների հետաքրքիր, յուրօրինակ պատումներով՝ իրական կամ անիրական: Ուրիշ աշխարհ էր, ոչնչի չնմանվող, հեքիաթային, անաղարտ պարզությամբ, անսահման բարությամբ լի...
Ճամփորդությունը սկսվեց և ավարտվեց մի զգացումով՝ հիացմունք. ահա թե ինչ էի զգում ամեն վայրկյան, ամեն քայլափոխի: Ինձ համար բացահայտեցի մի այլ աշխարհ, բացահայտեցի մարդկանց, չկրկնվող միջավայրը, էլ ավելի չկրկնվող չքնաղ բնությունը: 

вторник, 9 мая 2017 г.

Մայիսյան հավաք 2017

Մայիսյան հավաքի նախագիծ
Մասնակիցներ՝ 5.2 դասարան
Ժամանակահատվածը ՝ մայիսի 10-13

Մայիսի 13, 09:20-10:05
Նպատակը՝
  • Լեզվամտածողության զարգացում
  • Երևակայության զարգացում
  • Տեքստային աշխատանքի հմտությունների փոխանցում
  • Վերլուծելու, բանավիճելու, սեփական կարծիքը հայտնելու կարողությունների ձևավորում 
  • Խմբային աշխատանքի հմտությունների փոխանցում
Ռոդարի . Սև քթերի կղզին

Կանաչ ֆլեշմոբ

Մայիսի 10, ժամը՝ 11:00-11:30
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի սովորողներ, դասավանդողներ, այլ ցանկացողներ
Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ , ներքին և արտաքին բակեր, Յուրի Բախշյանի այգի

Նպատակը՝ 
  • մաքրել, խնամել ծաղիկները
  • ավելացնել թփերը
  • խնամված այգի ունենալ
  • ներգրավել այլ մարդկանց, անցորդների, բակի բնակիչների 
  • սովորողների մոտ խթանել սեր բնության նկատմաբ

понедельник, 24 апреля 2017 г.

Ընդունելության ծրագիր

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» 2017թ. ծրագրով նախատեսված «Էկոտուր 2017» նախագծով ապրիլի 25-29-ը կրթահամալիրում հյուրընկալված Թբիլիսի թիվ 98 դպրոցի սովորողների ընդունելության ծրագիր:

Արևմտյան դպրոց -պարտեզ

Ապրիլի 26
09:00-09:15  ընդհանուր պարապմունք. պատասխանատու՝ Աշխեն Թադևոսյան 
11:10-12:30 աշխատանք այգում. հողի հարթեցում, ցայտաղբյուրի մոտ գտնվող փոքրիկ պուրակի բարեկարգման աշխատանքներ. պատասխանատու՝ Էդմոն Փաշինյան և սովորողներ
12:30-13:00 ընդմիջում
13:00- 15:00 քայլարշավ Հրազդանի հունով, էկոակցիա (Արգավանդ-Կարմիր բլուրի հատված). պատասխանատու՝ Քրիստինա Հարությունյան և սովորողներ

Զանգու. տուտից տուտ

Նախագիծ  
Աբովյանը ոչ միայն իմ հերոսն է, ես նրա Զանգի՝ գեղեցիկդ իմ Զանգի գործի, իմ հայրենիի գործի շարունակողը… Ես ուզում եմ Զանգի, Հրազդան, Երասխ, Արազ ճամփեն բացեմ-անցնեմ-մաքրեմ, գեղեցիկդ իմ Զանգի, շողշողացնեմ-խաղացնեմ, չլմփացնեմ․․․ ձեզ հետ, այ խլշտան գառնուկներ…
Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի՛… ով  քեզ առաջ՝ ուրախ ձայնիվ, բարձրադիր ճակատով, երկնանման պատկերով, արծվահայաց աչոք, հսկայական դիմոք, քաղցրամոք ժպտիվ ողջույն տվեց, քո համն առավ…

среда, 12 апреля 2017 г.

Մանկավարժական աշխատողների դպրոց. ապրիլի 15

Աշխատանք դպրոցների մանկավարժական խորհուրդներով

Օրակարգում 

Դպրոցի ներսում, բակում ուսումնական տարածքների խնամքի աշխատանքներ
Միջավայրի բարեկարգման գարնանային նախագծեր
Մարտի 20-24-ի, ապրիլի 3-7-ի նախագծերով ուսուցման ստուգատեսի կազմակերպական հարցեր
Մանկավարժական աշխատողների գարնանային ճամբար. խնդիրներ, առաջարկություններ
Մանկավարժական աշխատողի` մարտի 20-27-ի անհատական պլան

Սրբուհի Ներսիսյան
Քրիստինե Հովսեփյան 
Հռիփսիմե Գալստյան 
Աննա Գանջալյան 1, 2  




воскресенье, 9 апреля 2017 г.

Լրացուցիչ նախագծեր

Ընտրել նախագծերից մեկը և հիմնավորել ընտրությունը : 

Նախագիծ 1
Թարգմանչական բլոգ 


Նախագիծ 2 
Ռադիոթատրոնների ստեղծում 


Նախագիծ 3
Ռադիոպոեզիա 


Նախագիծ 4 
Ստեղծագորում ենք. շարադրությունների, վերլուծությունների հավաքում, հրապարակում 


Նախագիծ 5 
Ուսումնական նյութերի, տեսադասերի ստեղծում 


Առաջարկել այլ նախագիծ 

Սուրբ Հարության տոն. նախագիծ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ ապրիլի 10-16
Նախագծի մասնակիցները՝  Արևմտյան դպրոց-պարտեզի 5.2 դասարան 
Նախագծի նպատակը 
  • գիտելիքների համալրում, տոնի բազմակողմանի ուսումնասիրություն,
  • որոնելու, գտնելու, համադրելու կարողությունների զարգացում
Ընթերցանության և ուսումնասիրության նյութեր

Ապրիլ ամսվա նախագծեր

Ապրիլի 3-7

Ապրիլի 10-16

Ապրիլի 17-22
Աղայանական օրեր

Ապրիլի 24-30 
Ռոդարիական օրեր

воскресенье, 2 апреля 2017 г.

Նախագծերով ուսուցման ստուգատես. ապրիլի 3-7


Ժամանակահատվածը՝ապրիլի 3-7 
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5.2 դասարան: 
Նախագծի նպատակը՝ 
  • զարգացնել վերլուծական-տրամաբանական մտածողությունը
  • խրախուսել սովորողների անհատական նախաձեռնությունները
  • տեսքտային աշխատանք կատարելու հմտություններ փոխանցել 
  • որոնողական աշխատանք կատարելու, համադրելու-հակադրելու, մշակելու կարողությունների զարգացում 
  • ուսումնական նյութերի, տեսաֆիլմերի ստեղծում : 

воскресенье, 26 марта 2017 г.

Ուսումնական գարուն

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ մարտի 27-ապրիլի 2 :
Նախագծի մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5.2 դասարանի սովորողներ: 
Նախագծի նպատակը՝ 
  • ամփոփել ,,Անանյանի հետքերով,, նախագիծը,
  • զարգացնել վերլուծելու կարողությունները,
  • դատողական միտք ձևավորել,
  • զարգացնել մեդիահմտությունները, երևակայությունը: 

воскресенье, 19 марта 2017 г.

Նախագծերով ուսուցման ստուգատես

Ժամանակահատվածը՝ մարտի 20-24 /չավարտելու դեպքում կարող է շարունակվել մինչև ապրիլի 7-ը: 
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5.2 դասարան: 
Նախագծի նպատակը՝ 
  • զարգացնել վերլուծական-տրամաբանական մտածողությունը
  • խրախուսել սովորողների անհատական նախաձեռնությունները
  • տեսքտային աշխատանք կատարելու հմտություններ փոխանցել 
  • որոնողական աշխատանք կատարելու, համադրելու-հակադրելու, մշակելու կարողությունների զարգացում 
  • ուսումնական նյութերի, տեսաֆիլմերի ստեղծում : 

Մանկավարժական աշխատողների գարնանային ճամբար