Նախապատրաստվում ենք: Ովքեր կազմակերպել են ճամփորդություններ, գիտեն ճամփորդական անհաշիվ կազմակերպչկան աշխատանքների, պայմանավորվածությունների մասին: Ճամփորդությունը սկսվում է ոչ թե քաղաքից դուրս գալու օրը, այլ գոնե մեկ շաբաթ առաջ, երբ հավաքվում է ճամփորդների խումբը, ստեղծվում է նախագիծը:
пятница, 4 декабря 2020 г.
Երեք օր Արատեսում կամ աշնանից անցում ձմռան
Նախապատրաստվում ենք: Ովքեր կազմակերպել են ճամփորդություններ, գիտեն ճամփորդական անհաշիվ կազմակերպչկան աշխատանքների, պայմանավորվածությունների մասին: Ճամփորդությունը սկսվում է ոչ թե քաղաքից դուրս գալու օրը, այլ գոնե մեկ շաբաթ առաջ, երբ հավաքվում է ճամփորդների խումբը, ստեղծվում է նախագիծը:
понедельник, 30 ноября 2020 г.
Գրաբարյան բնագրեր
ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ
Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,
Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.
Եւ իբոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ունէր,
Բո՛ց ունէր մօրուս,
Եվ աչկունքն էին արեգակունք:
Էրեբունի թանգարան. Վանի թագավորության հետքերով
Վանի թագավորության ժամանակաշրջանից մեզ փոխանցված մշակույթին ծանոթանալու նպատակով 6-րդ դասարանի սովորողների հետ այցելեցինք ,,Էրեբունի,, պատմահնագիտական արգելոց-թանգարան: Այն կազմված է երկու մասից՝ ցուցասրահ-թանգարանից և հնավայրից:
Մի քանի տասնամյակ առաջ այստեղ հողով ծածկված բլուր էր, և ոչ ոք չէր պատկերացնում, թե ինչ է թաքցնում հողի շերտը:
Ցուցադրված են ինչպես այստեղ՝ Էրեբունի ամրոցում գտնված իրեր, այնպես էլ Կարմիր բլուրից՝ Թեյշեբանի ամրոցից տեղափոխված գտածոներ:
Ջութակ և սրինգ
среда, 25 ноября 2020 г.
Դեկտեմբերյան նախագծեր/լրացվող
Ուսումնական նախագծեր
- Ամանորյա ընթերցանություն
- Բարբառային նախագիծ
- Վարպետության դասի կազմակերպում. հյուրը՝ Ռուբեն Սարգսյան, թեման՝ վերակազմություններ
- Մարգարիտ. ստեղծագործական ամսագիր
- Պատուհան. թարգմանչական նախագիծ
- Մուսալեռ. Հերոսապատում նախագիծ
- Մատենադարան. ..Գրքի ստեղծում, գրաբարյան ընթերցումներ,, նախագիծ
вторник, 24 ноября 2020 г.
Ոստրեն և մուկը
Մի անգամ ոստրեն ցանցն ընկավ ու ձկան հարուստ որսի հետ միասին հայտնվեց ձկնորսական խրճիթում:
-Այստեղ բոլորիս
անխուսափելի կործանում է սպասվում,-տխուր
մտածեց նա՝ տեսնելով, թե հատակին դատարկված կույտի մեջ իր դժբախտ եղբայրակիցներն առանց
ջրի ինչպես են խեղդվում և ջղաձիգ թպրտում մահվան
տանջանքների մեջ:
Հանկարծ որտեղից
որտեղ հայտնվեց մուկը:
-Լսի՛ր ,
բարի՛ մկնիկ,-աղերսեց ոստրեն: Բարի գործ արա, ինձ տար դեպի ծովը:
Մուկը հասկացող հայացքով զննեց նրան. Ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր, համ էլ դրա միսը պետք է որ հյութալի ու համեղ լիներ:
понедельник, 23 ноября 2020 г.
Արատեսյան ճամբար. ճամփորդական նախագիծ
Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ նոյեմբերի 27-29-ը
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ
Պատասխանատու դասավանդողներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Լաերտ Գրիգորյան, Ռոբերտ Խաչատրյան
Մեկնում՝ նոյեմբերի 27-ին, Մայր դպրոցի կայանատեղիից՝ 12:00 :
Վերադարձ՝ նոյեմբերի 29-ին՝ 17:00, Մայր դպրոց
среда, 18 ноября 2020 г.
Եղնիկը
понедельник, 16 ноября 2020 г.
Երկրագործի ընթերցարան
Համո Սահյան
Իմ պապը
Իմ պապը տնկել է
Մեր
գյուղի
շիվերը,
Իմ
պապը
պայտել
է
Մեր
գյուղի
ձիերը:
Իմ
պապը
մեր
գյուղի
Պատերը
շարել
է
Եվ
բոլոր
կամերը
Մեն-մենակ
քարել
է:
Ջրել
է
իր
այգին,
Ու
մարգը
բահել
է,
Եվ
արդար
քրտինքով
Իր
տունը
պահել
է:
Իմ
պապը
վարել
է,
Իմ
պապը
ցանել
է,
Իսկ
հնձի
ժամանակ
Ձեռքի
մեջ
մանգաղի
Դաստակը
ցավել
է:
Իմ
պապը
հողի
հետ
Խորհել
ու
խոսել
է,
Ամպի
հետ
արտասվել,
Ջրի
հետ
հոսել
է…
Մի
օր
էլ,
երբ
հանկարծ
Ծալվել
են
ծնկները,
Զարմանքից
քարացել,
Ամոթից
շիկնել
է:
Թողել
է
նա
մաճը
Եվ
շունչը
պահել
է,
Եվ
հետո
քրտինքը
Ճակատին
պաղել
է:
Եվ
պապը
ակոսում
Պառկել
ու
քնել
է,
Խառնվել
այն
հողին,
Որ
իրեն
սնել
է:
воскресенье, 15 ноября 2020 г.
Առյուծի մահը
Մաս առաջին
Անապատի մեջ արշավող, անտառը թունդ հանող և ազատության մեջ մեծացած խրոխտ առյուծը թակարդի մեջ ընկավ։
Անտառից ելած՝ որս էր որոնում, շուրջն ահ սփռելուն համար մտովին հրճվում, երբ հանկարծ գլորվեց-ընկավ ու մի ցանցի մեջ իրեն բռնված գտավ։ Մի ցանց ահռելի, համրաբար շարժվող, կծկվող–գալարուն, որ մի րոպեի մեջ կաշկանդեց նրան, քաշեց, հավաքեց ու կծիկ դարձրեց։ Ոչ մի շարժում իսկ գործել չէր կարող. մի խումբ կոշտ կապեր, սարդի ճանկերով, պարզվեցին դեպ նա, և առյուծն ընկավ խճճված ու կապված…
Մռնչաց, կատաղեց, բուռն ճիգեր գործեց, ոստոստեց, կապերը կծոտեց, որչափ ուժ ուներ՝ գալարվեց, տանջվեց, բայց ո՛չ շղթան փշրեց, ո՛չ էլ ցանցը պատռեց…
воскресенье, 8 ноября 2020 г.
Կարդում ենք Կոմիտաս. արդյունքներ
Կոմիտաս են կարդում 6-7-րդ դասարանի սովորողները.
- Ես սիրեցի անփուշ վարդ. կարդում է Մարիամ Գևորգյանը
- Մենավոր. կարդում է Տաթև Մամիկոնյանը
- Ճերմակ սեր. կարդում է Մարի Սարգսյանը
- Հունձ. կարդում է Մարի Սարգսյանը
- Աշուն կյանք. կարդում է Գայանե Խաչատրյանը
- Իմ երազում. կարդում է Արեգ Պարսիլյանը
- Հունձ. կարդում է Կորյուն Գաբոյանը
- Աշուն օր. կարդում է Ալեն Աբովյանը
- Քո երազում. կարդում է Անի Մինասյան
- Հունձ. կարդում է Արեն Համբարձումյանը
- Հով ու ծով սեր. կարդում է Հովհաննես Գալիկյանը
- Աշուն. կարդում է Ռուսլան Հովսեփյանը
- Պատրանք. կարդում է Վահե Ղալեչյանը
- Աշուն օր. կարդում է Արեն Կարսեցյանը
- Անմար սեր. կարդում է Քնարիկ Ադամյանը
- Գարուն. կարդում է Իշխան Գևորգյանը
- Երազ. կարդում է Մանե Հովսեփյանը
- Ճանապարհ. կարդում է Մոնիկա Մարտիրոսյանը
- Անմար սեր. կարդում է Նարե Հովսեփյանը
- Աշուն օր. կարդում է Իվետտա Մեյթարջյանը
- Աշուն օր. կարդում է Աշոտ Զոզանյանը
- Մեր հայ գավառն է խավար. կարդում է Գայանե Կագանյանը
- Աշուն. կարդում է Լևոն Ավետիսյանը
- Ճանապարհ. կարդում է Տաթև Գրիգորյանը
суббота, 7 ноября 2020 г.
Նոյեմբեր ամսվա նախագծեր
Ուսումնական նախագծեր
- Եռօրյա հայրենագիտական ճամբար Արատեսում
- Էրեբունի թանգարան. Վանի թագավորության հետքերով
Երկրագործի օրեր. նախագիծ
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ նոյեմբերի 9-30
- Ծանոթանալ նոյեմբեր ամսվա ընթացքում իրականացվող երկրագործական աշխատանքներին, լուսաբանել
- Երկրագործությունը պոեզիայում:
- Սարալանջ-Սասնալանջի հետքերով. տեղեկատվական տեսանյութի պատրաստում
- Աշնանային երկրագործական աշխատանքներ, լուսաբանում
- Երկրագործական բառապաշար. բառերի մեկնաբանություն
- Երկրագործի ընթերցարան. ընթերցում ենք, վերլուծում, քննարկում, ստեղծաում տեսագրություններ, մեկնաբանություններ:
Սեբաստացու օրեր
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ նոյեմբերի 9-20
- որոնողական, հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում,
- ստեղծագործական կարողությունների զարգացում,
- գրավոր խոսքի զարգացում,
- ուսումնական նյութերի ստեղծում :
среда, 4 ноября 2020 г.
Արցախ-Հայաստան համակեցության ճամբարում
Միջին դպրոցում շարունակվում է Արցախ-Հայաստան համակեցության ճամբարը: Հերթական չորեքշաբթին սկսեցինք բակային աշխատանքներով. հավաքեցինք բակի տերևները, մաքրեցինք Փառատոնային պուրակի տարածքը: Արդեն հավաքված տերևները տեղափոխեցինք ընդհանուր կույտի մոտ, որտեղ համապատասխան տեխնիկայի միջոցով պետք է աղանք, որն էլ կօգտագործվի ըստ անհրաժեշտության:
понедельник, 2 ноября 2020 г.
Աշնանային պոեզիա
Վահան Տերյան
Աշնան
Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…
Քո մշուշը, քո ոսկի
Տերևները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար…
Հարազատ են իմ հոգուն,
Վհատությանն իմ խոնարհ,
Ե՛վ թփերը դողդոջուն,
Ե՛վ խոտերը գետնահար…
Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է կարծես,
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…
воскресенье, 1 ноября 2020 г.
Անհատական աշխատաժամանակ. 02-06.11.2020
- Դասասենյակի մաքրման աշխատանքներ
- Բակային աշխատանքներ, միջավայրի խնամք ճամբարականների հետ
- Կամավորական աշխատանքներ դպրոցում
- ,,Ուսումնական աշուն,, նախագծով աշխատանք սովորողների հետ
- Հոկտեմբեր ամսվա ամփոփում, հաշվետվության հրապարակում
- Առաջիկա նախագծերի պատրաստում, կազմում
- Սովորողների և գործընկերների էլ. նամակների պատասխանում
- Աշխատանք ,,Պատուհան,, և ,,Մարգարիտ,, ամսագրերի հետ
- Մասնակցության Գրական ակումբի քննարկումներին
- Մասնակցություն մասնախմբի պարապմունքներին
- Գրառումներ մանկավարժական օրագրում
- Դպիր ամսագրի, կայքի ընթերցում
- Ինքնակրթություն
- Ճամփորդական նախագծերի կազմում, համագործակցություն գործընկերների հետ
- Մատենավարություն, գնահատաման, ինքնագնահատման աշխատանքների ամփոփում
- Այլ ընթացիկ աշխատանքներ
Ուսումնական աշուն. նախագիծ
Նախագիծն իրականացվելու է աշնանային ուսումնական արձակուրդի ընթացքում՝ նոյեմբերի 2-7 :
- Վիլյամ Սարոյան ,,Մարդկային կատակերգություն,,
- Ջեկ Լոնդոն ,,Սպիտակ ժանիքը,,
- Այլ ստեղծագործություն՝ ձեր ընտրությամբ...


















