Իթաքայում երեկո էր, երբ Հոմերը վերջապես հասավ հեռագրատուն։
Լուսամուտին դրված ժամացույցը յոթ անց երկու րոպե էր ցույց տալիս։ Գրասենյակում Հոմերը տեսավ հեռագրատուն վարիչ միստր Սփանգլերին, որը զբաղված էր հեռագրի բառերը հաշվելով։ Այդ հեռագիրը հենց նոր նրան էր հանձնել հոգնած տեսքով, քսան տարեկանի մոտ մի հուզված երիտասարդ։ Գրասենյակ մտնելիս, Հոմերը լսեց միստր Սփանգլերի և երիտասարդի զրույցը։
— Տասնութ բառ՝ գանձել հասցեատիրոջից,— ասաց Սփանգլերը։ Նա մի պահ լռեց, նայեց պատանուն։— Ինչ է, փող չունե՞ս։
Պատանին անմիջապես չկարողացավ պատասխանել, բայց շուտով ասաց.
— Մի քիչ ունեմ, բայց մայրս տուն հասնելու համար փող կուղարկի։
— Անշուշտ,— ասաց Սփանգլերը։— Ո՞ւր էիր, չէիր երևում։















