среда, 11 января 2023 г.

Բանգալդեշյան ազգագրություն


Օրը՝ հունվարի 12, 11:00- 13:00
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք ճամբարականներ 

Նախագիծը կազմակերպվում է Ազգագրական ստուգատեսի շրջանակներում՝ ըստ նշված ուղղությունների՝
  • Հայրենագիտական նախագծեր
  • Քաղաքային քայլքով բանաստեղծական, երաժշտական ֆլեշմոբներ։ 
Նպատակը՝

Խաղում ենք ազգային խաղեր


Օրը, ժամը, վայրը՝  հունվարի 12, 09:20, Մարմարյա սրահ։ 
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք ճամբարականներ։
Համագործակացություն Լաերտ Գրիգորյանի հետ ։ 

Նպատակը՝ 
  • ծանոթանալ ազգային խաղերին,
  • պատրաստել ուսումնական տեսանյութ ։ 
Ընթացքը՝
Ծանոթանում ենք ազգային խաղերին։ 
Խաղում ենք՝ 
  • Պարանքաշոցի
  • Գոմշակռիվ
  • Աքլորակռիվ։ 

Բանգլադեշյան ազգագրություն


Հունվարյան ճամբարը հնարավորություն տվեց ավելի լավ ճանաչել մեր միջավայրը՝ Բանգլադեշը։ 
Քայլքը սկսեցինք Մայր դպրոցից՝ անցնելով Սարալանջ-Պերճի այգի-Սուրբ Երրորդություն եկեղեցի Րաֆֆու և Սեբաստիայի փողոցներով։ 
Իմ ջոկատի սովորողների մի մասը ապրում է այս փողոցենրում, շատ լավ գիտի Բանգլադեշը իր ծակուծուկով։ Իսկ մյուսները Երևանի տարբեր թաղամասերից են, շատերն առաջին անգամ էին քայլում այդ փողոցներում, ծանոթանում Բանգլադեշին։ 

вторник, 10 января 2023 г.

Քաղաքային թափառումներ․ նախագիծ


Ճամփորդության օրը՝ հունվարի 12
Մասնակիցներ՝ տարատարիք ճամբարականներ ,

Վայրը՝ Երևան քաղաք , Գաֆէսճեան արվեստի կենտրոն , Մաշտոց- Հանրապետության փողոցներ
Երթուղի՝ Բաբաջանյան  փողոց-Իսակովի պողոտա- Մաշտոցի պողոտա- Օպերա- Գաֆեսճյան արվեստի կենտրոն։ 

Նպատակը՝ 
  • ծանոթանալ Երևան քաղաքին, քաղաքի պատմությանը, փողոցներին
  • քայլենք մեր բնակավայրում 
  • ճանաչենք մեր բնակավայրը։

понедельник, 9 января 2023 г.

«Բառքամոցի» մրցույթ-առաջնություն

Հայտարարության տեքստ

 Միջին դպրոցի սիրելի՛ սովորողներ, Հունվարյան ճամբարի ընթացքում մենք

կազմակերպում ենք  «Բառքամոցի» խաղի մրցույթ-առաջնություն։ Մրցույթին կարող եք հայտագրվել անհատապես և խմբով։ 

Կարող են մասնակցել 6-8-րդ դասարանների բոլոր հետաքրքրասեր, խաղեր սիրող սովորողները։ 

Լավ հնարավորություն է ստուգելու ձեր բառապաշարը։ 

Մասնակցել ցանկանալու դեպքում լրացրե՛ք հայտը։  

Հարցերի դեպքում խնդրում ենք գրել անհատական նամակ՝ էլ. փոստը 

չծանրաբեռնելու համար։ 

Դե ինչ, շատ հետաքրքիր է անցնելու, կսպասենք ձեր հայտագրումներին։ 


Մրցույթ-առաջնության լոգոներ


Մասնակցության հայտ   


Հայտարարություն-տեսանյութ




Բառքամոցի մրցույթի լոգոները

Ճամբարային առաջին օրը սկսեցինք ,,Բառքամոցի,, մրցույթի նախապատրաստական աշխատանքներով։ Պատրաստեցինք հայտը, հայտարարությունը, գովազդային հոլովակը։
Մեր խմբի տղաները սիրով պատրաստեցին մրցույթի լոգոները։ 

воскресенье, 8 января 2023 г.

Անհատական աշխատաժամանակ․ երկրորդ ուսումնական շրջան


Երկրորդ ուսումնական շրջան 

Հունվարի 9
14:00-15:00` օրվա լուսաբանում, հաջորդ արվա անելիքների նախագծում
15:00-16:00` աշխատանք բլոգի վրա, նախագծերի արդյունքների հավաքում, նյութերի հրապարակում, էլ․ փոստ նամակների պատասխանում, այլ

Մատների թատրոն


Ժամանակահատվածը՝ հունվար ամիս 
Մասնակիցներ՝ նախագիծն ընտրած ճամբարականներ 

Նպատակը՝ 
  • զարգացնել ստեղծագործական մտածողությունը, երաևակայությունը,
  • ստեղծագործությունը սցենար դարձնելու հմտությունների զարգացում, 
  • համադրելու հմտությունների ձևավորում։ 

Բառքամոցի․ մրցույթ-առաջնություն


Կարծում եմ՝ բոլորդ էլ լսել եք ,,Բառքամոցի,, խաղի մասին։ Հավանաբար նաև խաղացել եք։ Այո, սա այն խաղն է, երբ որևէ բառից քամում, դուրս ենք բերում բոլորովին նոր բառեր։ Շատերի սիրելի խաղն է։ Ինչո՞ւ այս ճամբարի ընթացքում չվերականագնենք խաղը՝ մեծ մրցույթ-առաջնություն կազմակերպելով։ Իհարկե, կլինեն նաև մրցանակներ։ ԴԵ ինչ․․․

Նախագծի իրականացման ժմանակահավածը՝ հունվար ամիս
Մասնակիցներ՝ բոլոր-բոլոր ցանկացողները․․․․

Նպատակը՝ 
  • զարգացնել արագ կողմնորոշվելու հատկությունը,
  • զարգացնել լեզվական մտածողությունը, 
  • զարգացնել բառապաշարը։ 

пятница, 6 января 2023 г.

Ձմեռային ազգագրական փառատոն․ նախագծեր


Իրականացման ժմանակահատվածը՝ հունվար ամիս
Մասնակիցներ՝ նախագիծն ընտրած ճամբարային ջոկատ

Նպատակը՝ ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում։ 

Նախագծեր ՝

1. Ազգային խաղեր 
 Մուկն ու կատուն
Խաղում են 20-25 հոգով: Երեխաներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Երեխաները ձեռք ձեռքի բռնած՝ շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը` կատվից փախչելով: Երեխաներն օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:
Յոթ քար
Խաղում են 10-20 մասնակից բակում, դաշտերում: Համեմատաբար տափակ 7քարեր իրար մոտ են դնում: Բաժանվում են երկու խմբի և վիճակահանությամբ որոշում որ խումբն է քարերը հավաքում: Մյուս խումբը գնդակով հետապնդում է և աշխատում թույլ չտալ, որ քարերը դնեն իրար վրա: Եթե խաղի ընթացքումփախչող խմբի անդամներից մեկը կամ մի քանիսը չեն խփվում, այլ խույս տալով գնդակից շրջանցում են և կարողանում են ցրված յոթ քարը շարել միմյանց վրա ու հաշվել մինչև 7 թիվը, փախչողները շահում են մեկ փալան: Երբ հետապնդվողը նետած գնդակը բռնում է օդի մեջ նախքան դրա գետնին դիպչելը, ապա այս դեպքում գնդակ բռնող խումբը շահում է մեկ փալան:

понедельник, 26 декабря 2022 г.

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն


Յուրաքանրյուր ամիս ամփոփել և առանձին հաշվետվությամբ ներկայացրել եմ իրականացրած նախագծերի արդյունքները․ 

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Ուսումնական նախագծեր 
Այլ աշխատանք

воскресенье, 25 декабря 2022 г.

Անհատական աշխատաժամանակ.26-30.12.2022

26.12.2022
Ամենամյա բժշկական զննումներ։
13:00-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
13:40- մասնախմբով հավաք

27.12.2022
09:00-09:30- ընդհանուր պարապմունք
09:30-10:30- քննարկում մանկավարժական խմբով
10:30- 12:20- դասասենյակի մաքրություն, հունվարյան նախագծերի կոնկրետացում
12:30-13:00- ընդմիջում
13:00- 13:40- մանկավարժական ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
13:40-14:30- հավաք Մայրենիի լաբորատորիայով
14:30- 15: 30- գրական ակումբ

28.12. 2022

09:00-09:30- ընդհանուր պարապմունք
09:30-10:30- քննարկում մանկավարժական խմբով
10:30- 12:20- դասասենյակի մաքրություն, հունվարյան նախագծերի կոնկրետացում
12:30-13:00- ընդմիջում
13:00- 13:40- մանկավարժական ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
13:40-14:30- հավաք Մայրենիի լաբորատորիայով

воскресенье, 18 декабря 2022 г.

Երբ ստեղծագործում ենք անընդմեջ


Նորից հավաքվել ենք Տիգրան Հայրապետյան ընթերցասրահում։ Նպատակը նույնն է՝ հրապարակել ,,Լուսապսակ,, ամսագրում տպագրված ստեղծագործական աշխատանքները և հայտարարել հեղինակներին։ 
Արդեն երկար ժամանակ է կրթահամալիրի գրադարանը համագործակցում է ,,Լուսապսակ,, ամսագրի հետ, որտեղ տպագրվում են տարատարիք սեբաստացի սովորողների հաջողված ստեղծագործությունները։ 

четверг, 15 декабря 2022 г.

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Մի աղջիկ կար: Ամբողջ օրը սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:
Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ պատմեցին նրան, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց աղջիկը հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրի՛նգ, – հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, այլ դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:

воскресенье, 11 декабря 2022 г.

Հունվարյան ճամբար․ /Ուսումնական երկրորդ շրջան/


Ճամբարային նախագծեր 
Ճամփորդական նախագծեր 

Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք


Կնոջս մահից հետո ես մենակ եմ ապրում: Զբաղվում եմ տան գործերով, ինքս եմ խոհանոցում

պատրաստում: Ծանոթներս համարում են, որ ես արժանի եմ դասվել ֆրանսիացի մեծ
խոհարարներին շարքերը, ինչը բավական չափազանցեցված է: Խոհարարությունը միշտ էլ եղել է
իմ կիրքը, եթե հիշենք այն գազօջախը, որը ես նվիրեցի ինքս ինձ՝ թոշակի անցնելու
կապակցությամբ: Հաճախ ես հրավիրում եմ ընկերներիս, ավելի ճիշտ՝ նրանց, ովքեր մնացել են:
Տոնական օրերը միշտ էլ լավ առիթ են որևէ համեղ բան պատրաստելու համար:
Բայց այս տարի, բոլորը մեկնել են, ոմանք դեպի արևաշող կղզիներ, ոմանք էլ՝ ձյունառատ լանջեր՝
երիտասարդությունը հիշելու: Իսկ ես չեմ սիրում փոխել իրերի սովորական դրվածքը և
հրաժարվել իմ փոքրիկ խենթություններից, այդ պատճառով էլ որոշեցի մնալ տանը իմ շան և
մենակությանս հետ: Եվ այդ ժամանակ ես մտածեցի իմ տուն հրավիրել Սուրբ
Գրվածքի աստվածներին: Ի վերջո՝ ռիսկը ազնիվ գործ է: Վաղ Առավոտյան գնացի եկեղեցի:
«Այս տարի չեմ գնա կեսգիշերվա պատարագին, այլ կհրավիրեմ մեծարգո հյուրերին»՝ մտածեցի
ես: Ես աղոթեցի ոչ սովորականի պես, որպեսզի ոչ ոքի չնեղացնեմ՝ հիշատակելով Եհովային,
Հիսուսին (Աստծո որդուն քրիստոնյաների և հենց Աստծո համար) և Ալլահին: Ծնկաչոք խնդրում
էի բարձրյալներին բարեհաճ լինել իմ նկատմամբ այս յուրահատուկ օրը, երբ հոգնած տարին
պատրաստվում է իր պարտականությունները զիջել ավելի երիտասարդ, ավելի եռանդուն և
հույսերով լի տարվան:

четверг, 8 декабря 2022 г.

Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին


1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին: Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում այնտեղ, և հյուրանոցի տերն աշխատանքից ազատել էր աշխատակիցներից շատերին:

Եղևնին


Ի՜նչ անակնկալ... Երեկ նա կանգնած էր իր ամբողջ կանաչ հասակով, իսկ այսօր...
Իմ տան առջև տարածվում է քաղաքային մի փոքրիկ, շատ փոքրիկ պուրակ— այնպես որ, երբ էլ նայում եմ լուսամուտից` տեսնում եմ նրա ջահել, չորս-հինգ տարեկան ծառերը, ապա մյուս թփերը, կանաչներն ու ծաղիկները։ Պուրակը նոր է իր ավազաններով, ցայտաղբյուրներով և երկար նստարաններով։ Ամառն այդտեղ լինում են բազմատեսակ ծաղիկներ, թփեր... Բայց ինձ ավելի գրավում են ծառերը, որ շուտ բացվում են, ուշ տերևաթափվում— չինական ակացիաները, կովկասյան լայնատերևները և մյուս ստվերոտ ծառերը. ու մանավանդ եղևնիները, որ ձմեռն անգամ կենդանի են պահում պուրակը` իրենց մշտադալար կանաչով։