Իրականացման ժմանակահատվածը՝ հունվար ամիս
Մասնակիցներ՝ նախագիծն ընտրած ճամբարային ջոկատ
Նպատակը՝ ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում։
Նախագծեր ՝
1. Ազգային խաղեր
Մուկն ու կատուն
Խաղում են 20-25 հոգով: Երեխաներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Երեխաները ձեռք ձեռքի բռնած՝ շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը` կատվից փախչելով: Երեխաներն օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:
Յոթ քար
Խաղում են 10-20 մասնակից բակում, դաշտերում: Համեմատաբար տափակ 7քարեր իրար մոտ են դնում: Բաժանվում են երկու խմբի և վիճակահանությամբ որոշում որ խումբն է քարերը հավաքում: Մյուս խումբը գնդակով հետապնդում է և աշխատում թույլ չտալ, որ քարերը դնեն իրար վրա: Եթե խաղի ընթացքումփախչող խմբի անդամներից մեկը կամ մի քանիսը չեն խփվում, այլ խույս տալով գնդակից շրջանցում են և կարողանում են ցրված յոթ քարը շարել միմյանց վրա ու հաշվել մինչև 7 թիվը, փախչողները շահում են մեկ փալան: Երբ հետապնդվողը նետած գնդակը բռնում է օդի մեջ նախքան դրա գետնին դիպչելը, ապա այս դեպքում գնդակ բռնող խումբը շահում է մեկ փալան:
- Ծանոթանալ խաղերին
- Խաղալ
- Ներկայացնել այլ խաղեր
- պատրաստել տեսանյութի խաղի մասին։
2. Ազգային պարեր
- Կարնո քոչարի
- Վանա ձկնորս
Ծանոթանլ պարերին, պարի ուսուցչի հետ սովորել, ուսումնասիրել պարի պատմությունը, պատրաստել տեսանյութ։
3. Բանահավաքչություն Գյումրիում
- կազմակերպել ճամփորդություն,
- հավաքել բանավոր պատմություններ՝ կենցաղի, ավանդույթների, խոհանոցի, մարդկանց մասին։
4. Ազգային խոհանոց
Քյալագոշ ուտեստի պատրաստում, ուտեստի մասին պատմող տեսանյութի ստեղծում։
Արդյունքը՝
- ազգային խաղերը ներկայացնող տեսանյութ
- ազգային որևէ պար ներկայացնող տեսանութ
- բանավաքչական աշխատանքի ներկայացում՝ տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով։
Комментариев нет:
Отправить комментарий