Յուրաքանրյուր ամիս ամփոփել և առանձին հաշվետվությամբ ներկայացրել եմ իրականացրած նախագծերի արդյունքները․
- Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն
- Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն
- Նոյեմբեր ամսվա հաշվետվություն
- Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն :
Ուսումնական նախագծեր
- Աշնանային ընթերցումներ
- Սիրադեղյանական ընթերցումներ
- Կոմիտասյան ընթերցումներ
Ուսումնական շրջանի ընթացքում աշխատել ենք տարբեր նախագծերով՝ և՛ օրացուցային, և՛ մեր նախաձեռնությամբ։
Ամսագիր
Շարունակել ենք ամսագրային աշխատանքը՝ զարգացնելով նախագիծը։ Յուրաքանչյուր ամիս հրապարակվել է 40-80 աշխատանք՝ թարգմանչական-ստեղծագործական բովանդակությամբ։ Ամսագրում նյութեր տեղադրելու, խմբագրելու աշխատանքով զբաղվել են սովորողները։
TV նախագծեր
Ուսումնական շրջանը նորարար էր նաև TV նախագծերի ստեղծմամբ և զարգացմամբ։ Նախաձեռնող եղել են սովորողները, աշխատանքների բովանդակությունը բխել է մեր նախագծերից, և յուրաքանչյուր թողարկում առանձին քննարկվել և դիտարկվել է։ Այսպիսով՝ TV նախագծերը երեքն են՝
Ռադիո
Անի Մինասյանի նախաձեռնությամբ սկսեցինք ,,Հեքիաթասեր ռադիո,, թողարկել․ յուրաքանչյուր անգամ սովորողը ներկայացնում է որևէ հեքիաթ և առաջարկում ունկնդրել ամենափոքրերին։
Վերապատրաստումներ
Կազմել եմ ծրագիր և վարել եմ կրթահամալիր դիմած մասնագետների Բլոգային-նախագծային վերապատրաստումը դեկտեմբերի 20-23-ին։
Կազմել եմ երկօրյա սեմինարի ծրագիր՝ ,,Ուսումնական ճամփորդությունների կազմակերպման ուղեցույց,, , և վարել եմ հոկտեմբերյան մանկավարժական ճամբարի ընթացքում։
Ճամփորդություններ
Ճամփորդությունները շատ չեն եղել, բայց նպատակաուղղված են եղել և ծրագրային։
Այլ աշխատանքներ
,,Դպիր,, ամսագիր- հոդվածների խմբագրում
- Օտար լեզու դասավանդելիս գործածե՞լ մայրենի լեզու, թե՞ոչ․ այս է խնդիրը․ Յուրա Գանջալյան
- Մարտակերտի շրջանի հոգևոր և մշակութային արժեքները․ Կարինե Պետրոսյան
- Պարը նախակրթարանում հենց խաղն է, թռիչքը, հաշիվը, ծափը․ Նելի Արղության
- Մեր մանկության տունտունիկները․ Անուշ Բոյնարգյան
- Մանկավարժությունն իմ պատկերացմամբ․ Լիանա Հակոբյան
Լուսաբանումներ և կլոր սեղաններ
Ուսումնական առաջին շրջանը համարում եմ բեղուն և բազմաթիվ, բազմաբովանդակ նախագծերով լի։ Սիրով եմ աշխատել սովորողներիս հետ, կարծում եմ հետաքրքիր հասունության ենք հասել։
Комментариев нет:
Отправить комментарий