- Աշուն կյանք․ կարդում է Դավիթ Հովհաննիսյանը
- Աշուն կյանք․ կարդում է Ալեքսանդր Ավոյանը
- Ճանապարհ․ կարդում է Մարկ Մուսայելյանը
- Անուշ գիշեր․ կարդում է Նարե Սուքիասյանը
- Պատրանք․ կարդում է Լիլի Սիմոնյանը
- Իմ երազում․ կարդում է Մանանա Ղազարյանը
- Հոսուն-խոսուն․ կարդում է Էմանուել Ավագյանը
- Իմ երազում․ կարդում է Արամ Բադալյանը
- Եռ ու սեր․ կարդում է Մհեր Կարապետյանը
- Հով ու ծով սեր․ կարդում է Անահիտ Ստեփանյանը
- Եռ ու սեր․ կարդում է Մհեր Կարապետյանը
- Ճանապարհ․ կարդում է Ալեքս Շատոյանը
- Ճանապարհ․ կարդում է Շուշան Մանվելյանը
- Աշուն օր․ կարդում է Նատալի Գալստյանը
- Հով սեր․ կարդում է Դանիել Խալափյանը
- Աշուն գիշեր․ կարդում է Հայկ Մամյանը
воскресенье, 1 октября 2023 г.
Կարդում ենք Կոմիտաս
суббота, 30 сентября 2023 г.
Հեղինակային մանկավարժության ստեղծագործական 18-րդ հավաք
Հավաքի նախագծեր, ներկայացումներ՝
- Գրաբարյան տեքստերի ընթերցումներ, լեզվական աշխատանք, ուսումնասիրություններ,
- Գրաբարով առակների ձայնագրություն , փաթեթի ստեղծում, հրապարակում,
- Գրաբարյան ընթերցումներ ,,Ուսումնական ժամերգություն,, նախագծով,
- Թարգմանչաց տոն- ծանոթանում ենք տոնին,
- Թարգմանությունների պատրաստում ,,Պատուհան,, ամսագրի համար։
четверг, 21 сентября 2023 г.
Պատերազմը
Պատերազմը մեզ էլ հասավ։ Ասացին, որ չափից ավելի չուտենք, ոչինչ չշռայլենք` ամեն ինչ արժեքավոր էր։ Ասացին, որ պատերազմի նամականիշներ գնենք։ Մենք Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմը հազարավոր զինվորներ էինք ուղարկում, իսկ դրա համար փող էր հարկավոր։ Մեզ կոչ էին անում դրամ վաստակել ու պատերազմի նամականիշներ գնել` հատը քսանհինգ սենթ։ Միսս Գամման ասաց, որ մենք` երեխաներս, նույնպիսի զինվորներ ենք, ինչպես և համազգեստ հագած տղամարդիկ։ Շքերթներ էին լինում։ Մենք տեսնում էինք երթաքայլող զինվորներին։ Մենք նրանց տեսնում էինք Սաուդրրն Փըսիֆիք կայարանում գնացքների մեջ լցվելիս։ Մենք լսում էինք նրանց մայրերի ու քույրերի լացը։ Գերմանացիները հանցագործ ազգ էին։ Գերմանացիներն ամբողջ ժողովուրդներ էին սրբում քարտեզի վրայից։ Անտառներ, դաշտեր, քաղաքներ` ամեն ինչ ոչնչացվում էր մեծ ռումբերով։ Գերմանիան նույնիսկ Ատլանտյան օվկիանոսում էր հանցագործություններ կատարում` խորտակվել էր Լուսիթանիան։ Մի սուզանավ նրան ծովի հատակն ուղարկեց։ Լուսիթանիան մի նավ էր, որի մասին երազում էր ամեն մի տղա։ Նրա մասին մտածելիս վշտանում էի: Ես սկսեցի ատել։ Այո, գերմանացիները հանցագործներ են։ Նրանք մեզ նման չեն։ Մենք նրանց տեսանք «Ուսին առ» ֆիլմում, որտեղ Չարլի Չապլինն էր խաղում։ «Կինեմա» կինոթատրոնում, նստատեղերի եզրերին թառած, ցնծությամբ ողջունում էինք Չարլիին` պատերազմի հերոսին։ Կինոնկարում մենք տեսանք կայզերին ու սուլեցինք։ Նա Գերմանիան էր։ Չարլին ձեռ էր առնում նրան։ Մենք մի գլուխ ծիծաղում էինք, բայց միևնույն է, ամեն ինչ տխուր էր, մենք զգում էինք, և մեզ չէիր խաբի, եթե դա նույնիսկ կատակերգություն էր։
четверг, 14 сентября 2023 г.
Նռնենիները
Առաջին մաս
Մելիք
հորեղբայրս երևի աշխարհի ամենաձախողակ ագարակատերն էր։ Սեփական երևակայության ձեռքը
կրակն էր ընկել։ Սիրտը գեղեցկություն էր ուզում. ուզում էր, որ ծառ տնկի ու աճելը տեսնի։
Ես իմ ձեռքով հարյուրից ավելի նռնենի եմ տնկել։ Ես էլ հորեղբորս պես «Ջոն Դիրի» տրակտոր
եմ քշել։ Սա հողագործություն չէր՝ զուտ արվեստ էր։ Հորեղբորս դուր էր գալիս ծառեր տնկել
ու նայել, թե ոնց են աճում։
Հակառակի պես չէին աճում։ Պատճառը հողն էր։ Չոր էր։ Ոնց որ անապատ։ Հորեղբայրս, ձեռքը
իր գնած վեց հարյուր քառասուն ակր տափաստանի կողմն անելով, երբևէ արտաբերած ամենահուզական
հայերենով ասել էր. էստեղ, էս ահավոր անապատում ծաղկանոց կբացվի, հողի տակից սառն աղբյուրներ
կբխեն, ու մի սքանչելի հեքիաթային գեղեցկություն կսարքենք։
Հա, հորեղբա՛յր, ասացի։
вторник, 12 сентября 2023 г.
Հայրենագիտական եռօրյա ճամբար Արատեսում
среда, 6 сентября 2023 г.
Դեղձենին
Մի այգում պնդուկենու կողքին աճում էր մի դեղձենի: Նա շարունակ նախանձով նայում էր իր հարևանի ճյուղերին, որոնք շռայլորեն լի էին բերքով:
- Այդ ինչի՞ց է, որ նա այդքան շատ պտուղներ ունի, իսկ ես՝ այդքան քիչ, - չէր դադարում փնթփնթալ անխոհեմ ծառը: - Մի՞թե դա արդարացի է: Թող էս նույնպես նույնքան դեղձ ունենամ: Ինչո՞վ եմ նրանից վատը:
- Աչք մի՛ տնկիր ուրիշինի վրա, - մի անգամ ասաց նրան մոտակայքում բնակվող մի ծեր սալորենի: - Մի՞թե չես նկատում, թե ինչ ամուր բուն և ճկուն ճյուղեր ունի պնդուկենին: Փոխանակ անիմաստ փնթփնթաս ու նախանձես, ավելի լավ է ջանաս, որ բարձրորակ և հյութեղ դեղձեր աճեցնես:
вторник, 5 сентября 2023 г.
Բարձունքի հաղթահարում․ Մայրավանք
Սեպտեմբերի 1-ին մենք սպիտակ վերնաշապիկ հագած և ծաղկեփունջ բռնած դպրոց չենք գնում, մենք ձևական ճառեր և արհեստական պաթոսախառն խոսքեր չենք ասում։ Մենք գնում ենք քայլելու, մեզ համար սեպտեմբերի մեկը վաղուց հայրենիքը ճանաչելու, մի բուռ հողը սիրելու, ինքդ քեզև հերթական բարձունքը հաղթահարելու մեծ տոն է։
понедельник, 4 сентября 2023 г.
Ջակարտայի լուսինը
Խամրել է լուսինը
Իսկ մարդիկ նրան չեն ափսոսում:
Որ թուլացնում ես անուժ լուսնին:
Դու տեսնում ես , նա հիվանդ է,
Նա չդիմացավ Ջակարտայի
Նեոնային մեղուների խայթոցին:
Տանն անարյուն երեխաները
Մորից երես թեքեցին:
ցնցուղի տակ եղող սնկի գլխարկի:
Նման է խաղալիք չունեցող աղջկա:
Նման է զարդարանքներ չունեցող տոնի:
воскресенье, 3 сентября 2023 г.
Անհատական աշխատաժամանակ
воскресенье, 27 августа 2023 г.
Գիտելիքի օրը բարձունքին․ Մայրավանք
Ճամփորդության ուղղությունը՝ Կոտայքի մարզ, Ծաղկունյաց լեռներ, Մայրավանք
среда, 23 августа 2023 г.
Դու եկար /ինդոնեզական պոեզիա/
Նախագծային շաբաթ․ սեպտեմբերի 1-8
- Լեզվական գլուխկոտրուկների լուծում,
- ,,Ուսումնական ամառ,, նախագիծ ․ ամառային նախագծերի ամփոփում,
- Մայրենի լեզվի ֆլեշմոբ՝ հուլիս և օգոստոս ամիսներ
- Ընթերցանություն, քննարկում․ 6-րդ դասարան, 7-րդ դասարան
- 7-րդ դասարաններում ՝ անհատական նախագծերի կազմում, նախապատրաստական աշխատանք։
- Ընթերցողական պատումներ,
- Ձևակերպված անհատական նախագծեր։
вторник, 22 августа 2023 г.
Մայրենի․ 6-րդ դասարան․ 2023-24 ուստարի
- Գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակմանը,
- Վերլուծելու, համադրելու, սեփական կարծիքն ազատ արտահյտելու կարողությունների զարգացմանը,
- Հաղորդակցական հմտությունների փոխանցմանը,
- Ինքնաարտահայտման կարողության պահպանմանը և զարգացմանը,
- Սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեք ընկալմանը, այն կրելու, տարածելու անհրաժեշտության գիտակցմանը,
- Սեփական ստեղծագործական ունակությունները, դրսևորելուն, ինքնակրթության, ինքնակատարելագործման մղելուն,
- Մայրենի լեզվի առաջնայնության և անաղարտության պահպանմանը։
понедельник, 21 августа 2023 г.
Սեպտեմբեր ամսվա նախագծեր
Ուսումնական նախագծեր
- Նախագծային շաբաթ
- Կարդում ենք Սարոյան
- Կարդում ենք Կոմիտաս
- ,,Ուսումնական ամառ,, նախագծի ամփոփում
- Անհատական նախագծերի ստեղծում
- Ուսումնական-ընթերցողական TV նախագծերի ստեղծում
- ,,Պատուհան,, թարգմանչական-ստեղծագործական նախագիծ
- Լեզվաբանական խնդիրների թարգմանություն
воскресенье, 20 августа 2023 г.
Անհատական աշխատաժամանակ․ օգոստոսի 22-30
четверг, 17 августа 2023 г.
Անհատական աշխատաժամանակ
- Ծրագրի ղեկավարի հետ անելիքների ճշգրտում, աշխատանքի կոնկրետացում,
- Դասասենայկը աշխատելու համար առաջնային տեսքի բերում' օդափոխություն, ավլել, փոշիների հավաքում,
- Ուսումնական ամառ նախագծի աշխատանքների ստուգում, հրապարակում-10աշխատանք
- Ուսումնական ամառ նախագծի հետ կապված սովորեղների կողմից ուղարկված նամակների պատասխանում,
- Հուլիսյան և օգոստոսյան ֆլեշմոբների առաջադրանքների տարածում' սովորողների էլ.փոստերին ուղարկելու միջոցով։
- Օգոստոսյան ֆլեշմոբի պատասխանների դաշտի ստուգում,
- Հետաձգված Արատեսյան նախագծի աշխատանքներ' նոր օրերի ընտրություն, տեղեկացում պատասխանատուին, առատին անհրաժեշտ աշխատանքներ, ծրագրի պատրաստում
- Մանկավարժական մուտքի ճամբարի հետ կապված նամակագրություն Արմինե Թոփչյանի հետ։
- Այլ աշխատանքներ
вторник, 1 августа 2023 г.
Գրաբարյան օրեր
- Մասնակցություն կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված ,,Գրաբարյան օրեր,, նախագծին
- Հետաքրքիր տեքստերի միջոցով ծանոթացում գրաբարին
- Տեքստային աշխատանքներ կատարելու հմտությունների ամրապնդում
- Գրաբարով տեքստ ընթերցելու, հասկանալու կարողությունների զարգացում:
Կարդում ենք արևմտահայերեն․ Վահան Թեքեան
Ես այն հոգվույն սիրահար,
Ան իմ երկինքըս ըլլար։
Ես այդ հոգին պաշտեի
Ինչպես երկինքը ծավի,
Զայն հեռուե՜ն պաշտեի։
Ան ցոլանա՜ր սրտիս մեջ
Իր լույսերովը անշեջ,
Ես սուզվեի՜ անոր մեջ։
суббота, 1 июля 2023 г.
Ուսումնական ամառ
Ժամանակահատվածը՝ հունիս- օգոստոս ամիսներ
- Ցանկից ընտրե՛ք մեկ կամ մի քանի ստեղծագործություն /կարող եք կարդալ ձեր նախընտրած գիրքը, որը չկա ցանկում/,
- Կարդացե՛ք,
- Տեսանյութի կամ պատումի տեսքով ներկայացրե՛ք ձեր տպավորությունները։








