воскресенье, 26 ноября 2023 г.
Մուտք կրթահամալիր․ օր չորրորդ
Քառօրյա վերապատրաստման չորրորդ օրը սկսեցինք Մարմարյա սրահում՝ Մեդիաուրբաթ համերգի մասնակցությամբ։ Մեդիաուրբաթն անցավ ջերմ մթնոլորտում, ամփոփվեց ,,Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն,, նախագիծը, շնորհվեցին անվանական մրցանակներ դասավանդողներին և սովորողներին։ Վերապատրաստվողների հետ մասնակցեցինք ընդհանուր պարերին և երգերին։
пятница, 24 ноября 2023 г.
Մուտք կրթահամալիր․ օր երրորդ
Քառօրյա վերապատրաստման երրորդ օրը սկսեցինք քայլքով․ այս անգամ քայլեցինք դեպի արևմուտք՝ կրթահամալիրի Արևմտյան դպրոց և Ուսումնական ագարակ։ Խոսեցինք և դիտարկեցինք
- կրտսեր դպրոց-պարտեզի մոդելը,
- բաց, անցանկապատ միջավայրը,
- տեխնոլոգիական գործունեությունը,
- շրջեցինք ագարակում, ներկայացրի ուսումնական կենտրոնի գործունեությունը, աշխատանքները,
- խոսեցինք կենտրոնի նախագծերի մասին։
Մուտք կրթահամալիր․ օր երկրորդ
Շարունակվում է ,,Մուտք կրթահամալիր,, բլոգային-նախագծային վերապատրաստումը։
- ուսումնական կենտրոնի գործունեությունը,
- նախագծերը ՝ տարատարիք խմբերում,
- գինու ստեղծման, հնեցման ընթացքը,
- աշխատանքում օգտագործվող , կիրառվող գործիքները,
- Դալմայից վերցված խաղողի կտրոնները, պատմությունը, պահպանման խնդիրը։
вторник, 21 ноября 2023 г.
Մուտք կրթահամալիր․ օր առաջին
Սկսվել է ,,Մուտք կրթահամալիր,, բլոգային-նախագծային ուսուցման քառօրյա վերապատրաստրաստումը։ Վերապատրաստումը ներառում է՝
- Ծաոթություն կրթահամալիրի ֆիզիական և մեդիա միջավայրերին, հեղինակային կրթական ծրագրերին,
- Բլոգավարություն, բլոգի ստեղծում,
- Նախագծային գործունեություն,
- Կրթահամալիրում գործող կարգեր։
воскресенье, 19 ноября 2023 г.
«Մխիթար Սեբաստացի» մրցանակի ինքնառաջադրում
Սեբաստացու օրեր
- Ինչն եմ կարևորում կրթահամալիրում․ գրում է Կարոլինա Եսայանը
- Ես և իմ դպրոցը․ գրում է Աշխեն Շեյթանյանը
- Ինչն եմ կարևորում ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում․ գրում է Եվա Միքայելյանը
- Ես սեբաստացի եմ․ գրում է Անահիտ Ստեփանյանը
- Ես սեբաստացի եմ․ գրում է Նարե Սուքիասյանը
- Ես սեբաստացի եմ․ գրում է Ալեքս Շատոյանը
- Ինչն եմ կարևորում ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում․ գրում է Ալեքսանդր Ավոյանը
- Ակումբային խոհանոցի պատմությունը․ գրում է Ռաֆայել Գրիգորյանը
- Իմ սիրելի անկյունը դպրոցում․ գրում է Դանիել Խալափյանը
- Իմ սիրելի անկյունը կրթահամալիրում․ գրում է Մանանա Ղազարյանը
- Ես սեբաստացի եմ․ գրում է Մարկ Մուսայելյանը
- Իմ կարդալու ոճը․ գրում է Անի Համբարձումյանը
- Իմ դպրոցը Մխիթար Սեբաստացին է․ գրում է Գագիկ Գևորգյանը
- Ես սովորում եմ Միջին դպրոցում․ գրում է Դավիթ Ղահրամանյանը
среда, 15 ноября 2023 г.
Խմիր մինչև վերջ /ինդոնեզական պոեզիա/
Արբեցնող շուրթերի համբույր,
Խմի՛ր գինի, թող բռնկվի հոգիդ:
Խմիր մինչև վերջ, խմիր մինչև վերջ, խմիր:
Ծիծաղի փխրուն ձայն,
Սրտի անհոգ թակոց,
Խմի՛ր գինի, թող լցվի հոգիդ:
Խմի՛ր մինչև վերջ, խմի՛ր մինչև վերջ, խմիր:
Քաղցր խնջույքի ակնթարթ,
Համբուրվելու օրվա ճիչ,
Խմի՛ր գինի, թող տոնի հոգիդ:
понедельник, 13 ноября 2023 г.
Բարբառային ընթերցումներ
- Ծանոթանալ բարբառներին,
- Ուսումնասիրել բարբառային բառերը, կառույցները,
- Ընթերցել
- Դասարանը բաժանվում է խմբերի,
- Յուրքանչյուր խումբ աշխատում է իր նյութի վրա,
- Ընթերցում և քննարկում ենք փոքրիկ պատմությունները՝ ուշադրություն դարձնելով բառերի ճիշտ ընթերցմանը։ Բառերը համեմատում ենք գրական հայերենի հետ, դիտարկում արտաբերման տարբերությունները։
- Փոխադրում ենք գրական հայերեն՝ ուսումնասիրելով բառերի իմաստները։
- Մեկնաբանում ենք պատմությունները ։
- Յուրաքանչյուր խումբ ձայնագրում է իր ընթերցանության նյութը՝ ստեղծելով աուդիոպատում։
четверг, 9 ноября 2023 г.
Անդրեասների տունը /ինդոնեզական պոեզիա/
Լիովին վայելեցինք. որովհետև,
Արթնացանք, երբ մեծ արևը
Պատուհանի ապակու կենտրոնում է
Կանգնում: Տիկին Անդրեասը,
Մեզ հրավիրել են այգում նախաճաշելու:
Առանց շտապելու, մենք հավաքվել ենք տան մոտ,
Սեղանը բացված էր, և խոտի վրա
Շլացնում էին փայտյա աթոռները՝
Տասներկու ծառերի խիտ ստվերում:
Վարդագույն, ինչպես հնդկահավի միսը:
Սեղանին՝ սրճեփ նեղ շրջապատում,
Աղաման, հացաման, գավաթ և ափսե:
понедельник, 6 ноября 2023 г.
Անհատական նախագծերի ներկայացում
- Ներկայացնել կրթահամալիրի հեղինակային ծրագրում Մայրենիի ուսուցման առանձնահատկությունները,
- Սովորողները՝ իրենց հեղինակած նախագծերով։
четверг, 2 ноября 2023 г.
Պարտուսի գերին
Եթե Հենդոն երկու
տարի էլ նստի նույն դասարանում, համադասարանցիներին հորեղբայր կգա։ Հիմա էլ գալիս է,
բայց՝ կրտսեր հորեղբայր։ Այնպես որ, պարտուսը Հենդոյից սարքել է վեցերորդցու կենդանի
հուշարձան։
Երբ ժողկրթբաժնից
գալիս են դասալսման, Հենդոյին քշում են դպրոցի այգի՝ ծառ էտելու, ձյուն կուտակելու,
ոռոգելու… նայած քառորդին։ Հենդոյի գոյությունը գաղտնիք չէ շրջկենտրոնի համար, բայց
դպրոցի ղեկավարությունը տեսուչների հետ Հենդոյի հանդիպումը համարում է անցանկալի։ Մի
փոքրիկ դասասենյակում երկու անգործ մարդու գոյությունը չափից է ավելի։ Եվ, իսկապես,
դասարան մտած միամիտ մեկը առաջին պահ Հենդոյին դաս լսող կկարծի․ նստում է վերջին նստարանին,
պատուհանի մոտ, երեխաներից մի գլուխ բարձր ու ձանձրույթով լի։
воскресенье, 29 октября 2023 г.
Նոյեմբեր ամսվա նախագծեր
- ,,Պատուհան,, ամսագիր,
- Սովորողների նախաձեռնությամբ անհատական նախագծեր,
- TV նախագծեր։
Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն
- Ուսումնական աշուն
- Կարդում ենք Կոմիտաս
- Աշնանային հավաքի նախագծեր- անհատական նախագծերի ստեղծում
- ,,Պատուհան,, ամսագիր- 25 հրապարակում
- ,,Դպիր,, ամսագրում հին ամսագրից հոդվածների հրապարակում , 50 աշխատանք,
- ,,Ինտելեկտուալ թիմային խաղերի կազմակերպումը կրթահամալիրում,, հոդվածի խմբագրում և հրապարակում։
- Բակի հերթապահություն սովորողների հետ,
- Հետազոտական աշխատանքներ
пятница, 27 октября 2023 г.
Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիր․ 30.10- 03.10. 2023
Ընդհանուր պարապմունքի երաժիշտ-պարուսույց կազմակերպիչներ՝ Մելինե, Լուիզա Քեշիշյան, Կարինե, Մերի Գարեգինյան, Լաերտ Գրիգորյան
Հոկտեմբերի 30, երկուշաբթի, պատասխանատու՝ Արևիկ Մուրադյան
Վարում են ՝ Հայրապետյան Եվա, Ալլա Շարոյանց։
Օրվա իրադարձությունները՝
- Սեբաստացու օրեր, կրթահամալիրյան տոնի մեկնարկ։
- 1875 թվականի հոկտեմբերի 30-ին է ծնվել հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանը
воскресенье, 22 октября 2023 г.
Ուսումնական աշուն
- Վիլյամ Սարոյան ,,Մարդկային կատակերգություն,,
- Ջ․ Ռոդարի ,,Անտեսանելի Տոնինոյի արկածները,,
- Ռոնալդ Դալ ,,Մեծ բարի հսկան,,
- Ռոնալդ Դալ ,,Աշխարհի չեմպիոն Դանին,,
- Ջ․ Ռոդարի ,,Հեքիաթներ հեռախոսով,,
- Աստրիդ Լինդգրեն ,,Էմիլը Լյոնեբերգայից,,
- Այլ ստեղծագործություն ՝ ձեր ընտրությամբ։
Անհատական աշխատաժամանակ․ 23-27.10.2023
вторник, 17 октября 2023 г.
Խիղճը
четверг, 12 октября 2023 г.
Կանաչ առավոտը
Երբ արևը մայր
մտավ, նա նստեց արահետի մոտ և պարզ ընթրիք պատրաստեց, հետո պատառ-պատառ բերանը տանելով
և մտածկոտ ծամելով՝ լսում էր, թե ինչպես է ճտճտում կրակը։ Մի օր էլ անցավ, հար և նման
մյուս երեսունին՝ առավոտից կոկիկ ու համաչափ փոսեր փորել, հետո սերմեր ցանել, ջրել
թափանցիկ ջրանցքների ջրով։ Հիմա հոգնատանջ, կապարի պես ծանրացած մարմնով նա պառկել,
նայում էր երկնքին, որտեղ մութի մի երանգին հաջորդում էր երկրորդը։
Նրա անունը Բենջըմին
Դրիսքըլ էր։ Նա երեսունմեկ տարեկան էր։ Մի ցանկություն ուներ, որ Մարսը կանաչի, ծածկվի
սաղարթախիտ բարձր ծառերով, որոնք օդ, շատ օդ կստեղծեն։ Թող նրանք աճեն տարվա բոլոր
եղանակներին, զովացնեն քաղաքը ամառվա տապին, պատսպարեն ձմեռային քամիներից։ Ինչ ասես,
որ չեն կարող անել ծառերը… Նրանք բնությանը գույներ են հաղորդում, ստվեր տալիս, հողից
բերք ստանում կամ դառնում են մանկական խաղերի թագավորություն, ուր կարելի է մագլցել,
խաղալ, կախվել ճյուղերից… Հրաշք, որ սնունդ և ուրախություն է պարգևում, ահա թե ինչ
է ծառը; Բայց ամենից առաջ ծառը կենաց աղբյուր է և մեղմ խշշոցի աղբյուր, որը շոյում
է ականջներդ, գիշերը օրոր շրշում, երբ պառկած ես լինում ձյունաճերմակ անկողնում…
вторник, 3 октября 2023 г.
Կոմիտասի գերազանց լսողությունը
1912 թվին Համազգային օրիորդաց վարժարանի դաշնամուրի դասատուն էի: Մի օր Կոմիտասը մեր դպրոց եկավ՝ իր «Գուսան» երգչախմբի համալրման համար, աղջիկների ձայները փորձելու: Մեր զարմանքը մեծ էր, երբ տեսանք, որ հազիվ մի քանի խոսքը փոխանակելուց հետո՝ կարողացավ որոշել նրանց ձայնի տեսակները՝ առանց երգել տալու:
Հանկարծ ներս մտավ դպրոցի երիտասարդ ուսուցչուհիներից մեկը՝ Կոմիտասին ներկայացնելով իր դասարանի ձայնեղ աշակերտուհուն: Կոմիտասը աշակերտուհու հետ մի քանի բառ փոխանակելուց հետո՝ սրամտորեն ուսուցչուհուն ասաց. «Ուսուցչուհի և աշակերտուհի, նույն տեսակի ձայն ունենալու համար, երկուսիդ էլ գրանցում եմ սոպրանոների խմբի մեջ»:






