воскресенье, 29 марта 2015 г.

Ընթերցանություն /նախագիծ/

Նախագծի մասնակիցներ՝   5-րդ դասարանի սովորողներ
Նախագծի տևողությունը՝     01.04- 10. 05.2015

Նախագծի նպատակն է զարգացնել լրացուցիչ ընթերցանությունը, սովորողների մոտ խթանել հետաքրքրությունը գրականության նկատմամբ, մղել ստեղծագործելու:  

Նախագիծն ընթանալու է երեք փուլով:

Առաջին փուլ
Այս փուլի ընթացքում սովորողները կարդամ են Մարկ Տվենի ,,Թոմ Սոյերի արկածները,,  գիրքը: Գիրքն ընթերցելու են ամբողջ նախագծի ընթացքում, մաս-մաս: Որոշ հատվածներ կքննարեկնք առցանց, մնացածը նախապես կազմված հարցերի միջոցով կքննարկվի դասերի ընթացքում:  Ընթերցանության ավարտից հետո նախագծի մասնակից յուրաքանչյուր սովորող ինքն է ընտրում ինչպես ներկայացնի գրքի ամփոփումը՝ բլոգային վերլուծական նյութ, տեսաֆիլմ, ձայնագրություն, այլ:

среда, 18 марта 2015 г.

Վայրի խնձորենին

Անտառում ապրում էր վայրի խնձորենին: Մի փոքրիկ տղա ամեն օր գալիս էր խնձորենու մոտ, թափված տերևներից պսակ հյուսում, դնում էր գլխին և իրեն պատկերացնումանտառի թագավոր: Տղան խնձոր էր ուտում, կախվում ծառի ճյուղերից և լավ ժամանակ անցկացնում: Անցավ ժամանակ, տղան մեծացավ և սկսեց ուշ-ուշ անտառ գնալ: Մի օր նա գալիս է խնձորենու մոտ:
-Արի՛, փոքրիկ, արի՛ կախվիր իմ ճյուղերից, խաղա ինձ հետ:
-Ես արդեն մեծ եմ, որ ծառ բարձրանամ: Ես ուզում եմ այլ զվարճանքներ, բայց դրանց համար գումար է պետք: Դու ինձ գումար կարո՞ղ ես տալ:
-Ուրախ կլինեի, բայց ես գումար չունեմ: Ես միայն տերև ու միրգ ունեմ: Վերցրու իմ խնձորները, վաճառիր դրանք քաղաքում և դրամ կունենաս:
Տղան այդպես էլ վարվում է: Անցավ ժամանակ, խնձորենին կրկին տխրեց: Եվ երբ մի օր տղան եկավ, նա ուրախությունից դողաց.

вторник, 17 марта 2015 г.

Լեզուները

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխարհի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:
-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:
Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:
-Ի՞նչ է սա,- հարցրեց Քսանթոսը զարմացած: 
-Լեզու, տեր իմ:
-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,- գոռաց Քսանթոսը:
-Ասացեք, տեր իմ,- պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակակն կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը: 
Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

понедельник, 16 марта 2015 г.

Ուժեղ կամք

Մեր ամբողջ դասարանում միայն Ստրադին կարող էր անել այն, ինչ արել է փոքրիկ ֆլորենտացին: Ո՜ւմ մտքով կանցներ նա կդառնա դասարանի ամենալավ աշակերտը: Երբ հայրն առաջին անգամ  նրան դպրոց բերեց այդ ժամանակ նա հագել էր մի ծիծաղելի կանաչ վերարկու, և նրա հայրն ամբողջ դասարանի առաջ ասաց ուսուցչին.
-Իմ տղայի հետ համբերություն է պետք, որովհետև դժվար է գլխի ընկնում: 
Սկզբում բոլորը ծաղրում էին Ստրադիին՝ փայտի գլուխ անվանելով, բայց նա ասաց.
-Կամ կպայթեմ, կամ կհասնեմ  ուզածիս:
Եվ սկսեց կատաղորեն անգիր անել, սովորել գիշեր ու ցերեկ, տանը, դպրոցում, փողոցում, ատամներն ու բռունցքները սեղմած: 
Սկզբում դժվար էր հասկանում, շատ սխալներ անում, իսկ այժm լուծում է խնդիրները, ճիշտ գրում և առանց կմկմալու պատասխանում դասերը: Նա կարդում էր աչքով ընկած ամեն ինչ: Արդեն մի փոքրիկ գրադարան է կազմել և մի անգամ, երբ տրամադրությունը լավ էր, ասաց, որ ինձ կտանի իրենց տուն ու ցույց կտա գրադարանը:
Խեղճ Ստրադի, ո՜վ գիտի՝ ինչքան շատ է աշխատել:

воскресенье, 15 марта 2015 г.

Առաջադրանք 1

1. Կարդա՛ և պատասխանիր՛ հարցերին:
                    Ամենալավ վկայականը

Մի վաճառական հայտարարել էր, թե իր խանութի համար աշակերտ է հարկավոր:
Շատերը եկան, և վաճառականն ընտրեց մեկին:
-
Ինչո՞ւ ընտրեցիր հենց դրան,-հարցրեց ընկերը,- չէ՞ որ ուրիշները հրաշալի վկայականներ ունեին, իսկ դու նրանց չընտրեցիր: Իսկ հենց դա ոչ մի վկայական չուներ:
-Սխալվում ես,-ասաց վաճառականը,-այս տղան շատ վկայականներ ուներ: Սենյակ մտնելուց առաջ ոտքերը սրբեց և դուռը ծածկեց անաղմուկ: Ուրեմն մաքրասեր է ու կարգապահ: Աթոռից վեր կացավ ու տեղը տվեց տարեց մարդուն: Ուրեմն բարեսիրտ է և հարգում է հասակավորին: Դեռ շեմքին` գլխարկը հանեց և կտրուկ պատասխաններ էր տալիս իմ հարցերին, ուրեմն քաղաքավարի է ու աչքաբաց: Կռացավ, վերցրեց հատակի գիրքը, որ ես դիտմամբ էի դրել հատակին, մինչդեռ ուրիշները շրջանցում էին: Հանգիստ սպասում էր իր հերթին՝ չաշխատելով ուրիշներից առաջ ընկնել, ուրեմն` կրթված տղա է: Զգեստները, երեսն ու ձեռքերը մաքուր էին: Ի՞նչ ես կարծում, այս ամենը ամենալավ վկայականները չէի՞ն....

1. Քո կարծիքով ինչպիսի ստեղծագործություն է սա՝ առակ, պատմվածք, հեքիաթ, այլ: Պատասխանդ ներկայացրու գրավոր և հիմնավորիր:

вторник, 10 марта 2015 г.

Դասավանդողի շուրջտարյա դպրոց. աշխատանքի ամփոփում, առաջարկություններ

2014-2015 ուսումնական տարվա իմ աշխատանքային ծրագրի /4-րդ դասարան, 5-րդ դասարան/ վրա աշխատել եմ ամառվա ընթացքում: Հրապարակել եմ իմ բլոգում՝  մինչև ուսումնական պարապմունքների սկսվելը:  Ծրագրերը կազմելիս հիմնվել եմ կրթահամալիրի ուսումնական օրացույցի վրա, հաշվի եմ առել նաև հանրակրթական պարտադիր ծրագիրը, անցած տարիների դասավանդման փորձը: Մայրենի լեզվի ուսուցումն իրականացվում է ուսումնական նախագծերի միջոցով, որոնք տեղադրված են իմ բլոգում: Ահա նախագծերից մեկը՝ ,,Կարդում ենք...,,
Սովորողները ստացել են նախագծային առաջադրանքներ , կատարել են վերլուծություններ, պատրաստել ֆիլմեր, ռադիոնյութեր, արդյունքները հրապարակված են բլոգներում:  Իրականացրել ենք մի շարք հայրենագիտական նախագծեր, կատարել թարգմանություններ,  պատրաստել ռադիոհաղորդումներ:

воскресенье, 1 марта 2015 г.

Կարդում ենք Չարենց

                                                        Նախագծի տևողությունը՝ մարտի 2-13
Նախագծի մասնակիցներ 4-5-րդ դասարանի սովորողներ
Նախագծի նպատակը
  • Չարենցի ստեղծագործությունների քննարկման, վերլուծման միջոցով սովորողների մոտ զարգացնել վերլուծական-ստեղծագործական-քննադատական մտածողություն:
  • Տեքստային աշխատանք կատարելու հմտությունների զարգացում:
  • Հետազոտական աշխատանքի  իրականացում:
  • Մեդիահմտությունների զարգացում՝ ֆիլմեր և տեսանյութեր պատրաստելու միջոցով:
  • Մեդիափաթեթի, աուդիոգրքի, videoart-երի ստեղծում: 

Ուսումնական պարապմունք. նկարագրություն

02.03.2015
Դասի թեման՝ Չարենցի բանաստեղծությունները
Սովորողները բաժանվում են խմբերի: 
Էլեկտրոնային նկարազարդ ընթերցարանի ստեղծում:
Արզումանյան Տիգրանը, Ադամյան Վանիկը ստեղծում են Չարենցյան բանաստեղծությունների նկարազարդ էլեկտրոնային ընթերցարան /հարցարանով, բառարանով և այլն/:
Մյուս սովորողները էլի բաժանվում են խմբերի : Մի խմբում երեք սովորող:  Իրենց ցանկությամբ կրթահամալիրի ուսուցիչների բլոգներում և ենթակայքերում փնտրում են նյութեր Չարենցի մասին: Նարանց տրվում է 15 րոպե ժամանակ, որից հետո յուրաքանչյուր խումբ ներկայացնում է իր արած աշխատանքը: 

Խմբերի արված աշխատանքը ձայնագրվում է և ստեղծվում է ռադիոնյութ  ,,Չարենցյան մտորումներ,, վերնագրով:


среда, 25 февраля 2015 г.

Բերդեր, նշանակությունը, կառուցվածքը

Բերդերը արհեստական կերպով ամրացված ռազմական կառույցներ են՝ թշնամիների հարձակումներից պաշտպանվելու համար:  Ամրոցները և բեդերը հիմնականում կառուցվում են դժվարամատույց վայրերում, բարձրադիր տեղանքներում, շրջափակվում են աշտարակավոր կամ բրգաձև պարիսպներով, պատնեշվում հողաթմբերով ։  Ամրոցներում և հարակից տարածքում սովորաբար բացի կայազորից այլ բնակիչներ էլ են եղել: 
Ամրոցների նախատիպեր են կիկլոպյան կառույցները, որոնք խոշոր քարերով, առանց շաղախի զանգվածեղ շինություններ էին: Կիկլոպյան ամրոցները կազմաված են տաշած քարե մեծ բեկորներից՝ առանց միացնող շաղախի:  Հին հույները այս ամրոցները վերագրում էին  կիկլոպներին:  Կիկլոպյան ամրոցներ պահպանվել են նաև Հայաստանում՝  օր՝. Լճաշենի կիկլոպյան ամրոցը: 

вторник, 17 февраля 2015 г.

Մեր բերդերը /հայրենագիտական նախագիծ/

Նախագծի տևողությունը՝  սեպտեմբերի 23-հոկտեմբերի 10
Նախագծի մասնակիցները՝  5-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը

  • Ուսումնասիրել, հետազոտել, ճանաչել հայրենիքի մի մասը՝ Հայաստանի բերդերը:
  • Որոնելու, գտնելու համադրելու կարողությունների զարգացում:
  • Տեքստային աշխատանք կատարելու հմտությունների զարգացում

понедельник, 9 февраля 2015 г.

,,Կարդում ենք,, նախագիծ

Նախագծի տևողությունը՝ փետրվարի 2-28
Նախագծի մասնակիցները՝  4-5-րդ դասարանի սովորողներ
Նախագիծը իր մեջ ներառում է երեք բաժին՝ ,,Կարդում ենք Տերյան,, ,,Կարդում ենք Թումանյան,, ,,Կարդում ենք Չարենց,,:


Նախագծի նպատակը
  • Նշված հեղինակների ստեղծագործությունների քննարկման , վերլուծման միջոցով սովորողների մոտ զարգացնել վերլուծական-ստեղծագործական-քննադատական մտածողություն:
  • Տեքստային աշխատանք կատարելու հմտությունների զարգացում:
  • Հետազոտական աշխատանք կատարել
  • Մեդիահմտությունների զարգացում ՝ ֆիլմեր և տեսանյութեր պատրաստելու միջոցով:
  • Գեղագիտական ճաշակի ձևավորում հեղինակների լավագույն ստեղծագործությունների ուսուցման միջոցով:
  • Մեդիափաթեթների, աուդիոգրքերի, ներկայացումների, videoart-երի ստեղծում:

четверг, 5 февраля 2015 г.

Տրնդեզ /հայրենագիտական նախագիծ/

Նախագծի մասնակիցները՝ 5-րդ դասարանի սովորողներ
Նախագծի տևողությունը՝ փետրվարի 5-13
Նախագծի նպատակը՝  
  • Ուսումնասիրել, հետազոտել, որոնել տոնի հետ կապված հետաքրքիր պատումներ, ավանդություններ
  • Տեքստային աշխատանք կատարելու հմտությունների զարգացում:
  • Որոնելու, գտնելու, համադրելու կարողությունների զարգացում:
Նախագծի մասնակից սովորողները մինչև փետրվարի 13-ը ներքևում նշված

суббота, 24 января 2015 г.

Ծաղկաձորյան խճանկար կամ 2015-ի առաջին ճամփորդությունը

Չնայած նրան, որ Ծաղկաձորը միշտ գտնվել է քթիս տակ, ես քիչ եմ գնացել այնտեղ: Բայց, պատկերացրեք Ծաղկաձորում էլ հետաքրքիր վայրեր կան տեսնելու:  Այսպես եմ ասում, որովհետև մեր օրերում շատերը Ծաղկաձոր գնում են ձյուն տեսնելու համար:
  Այսպես առաջին անգամ Ծաղկաձոր գնացի 2012 թվականին իմ կուրսի սովորողների հետ:  Նախաձեռնողը ես չէի, կազմակերպչական աշխատանքներին չէի մասնակցել, բայց ուրախ էի, որ գնալու եմ. մեր տնից մի քանի կիլոմետր հեռու գտնվող քաղաքը չէի տեսել:

понедельник, 19 января 2015 г.

Ճամբարային նախագծեր

Ձմեռային ուսումնահետազոտական ճամբար՝ 19.01.2015-30.01.2015
Ճամբարային նախագծեր
Աշխատանքային ուղղություններ

1. Ստուգատեսային նյութերի դիտում-քննարկում-կարծիքների գրանցում:
2. Videoart-երի պատրաստում՝ /Սովորողների հետ ընտրում ենք որևէ ստեղծագործություն, մշակում համապատասխան սցենար, բեմադրում և ստեղծում տեսաֆիլմ/:
3. Թարգմանված առակների էլեկտրոնային գրքի պատրաստում: /Նախատեսվում է ներկայացնել Դիջիթեքին/:
4. Հայրենագիտական ճամփորդություններ՝ Երկօրյա ճամբար Դիլիջանում:
5. ,,Արևիկ,, մանկապատանեկան բլոգի նախապատրաստական աշխատանքներ: 
6. Այցելություն կրթահամալիրի մյուս դպրոցներ:

среда, 7 января 2015 г.

Կորցրած երիտասարդության սրճարանը

Կյանքի ուղու կեսին մեզ պատել է մռայլ մելանխոլիան, որը արտահայտվում է կորցրած երիտասարդության սրճարանի  դառը և միաժամանակ տխուր զրույցների մեջ:
Գի Դեբոր
---
Սրճարան մտնող երկու դուռ կար, որոնցից նա միշտ ընտրում էր ամենանեղը: Այդ դուռը կոչվում էր ,, մութ,,: Նա նստում էր սրահի խորքի նույն  սեղանի մոտ: Սկզբում  ոչ ոքի հետ չէր խոսում, բայց հետո ծանոթացավ ,,Կոնդի,, մշտական այցելուների հետ, որոնց մեծամասնությունը  նույն տարիքի էին՝ մոտավորապես 19-ից  25 տարեկան: Երբեմն  նստում էր նրանց սեղանների մոտ, բայց ավելի շատ իր սեղանի մոտ էր:

понедельник, 5 января 2015 г.

Ժանտախտը

Քամյուի ,,Ժանտախտը,, ստեղծագործությունը համարվում է բոլոր ժամանակների լավագույն գրքերից մեկը: Չեմ կիսում այդ կարծիքը: Գիրքը բավականին դժվար է կարդալը: Ու իրականում այն չէր , ինչ ես սպասում էի: Հիմա մի փոքր մանրամասնեմ: Քաղաքում մոլեգնում էր ժանտախտը: Ամեն ինչ սկսեց կամաց-կամաց: Սկզբում ամենուր սատկած առնետներ էին, հետո՝ մահացած մարդիկ, հետո էլ քաղաքում կարանտին մտցրեցին:

воскресенье, 4 января 2015 г.

Եվ այրում էին գրքերը

Կար ժամանակ , երբ գրքերը կարդում էին: Բայց ահա ամեն ինչ փոխվել է: Գիրք կարդացողները համարվում են օրենքին չենթարկվող մարդիկ: Եվ որպեսզի չկարդան, այրում են գրքերը:  Ինչո՞ւ մեր ժամանակներում գիրք չեն կարդում, դա արգելված չէ:
Կարծում եմ հասկացաք, որ խոսքը Ռեյ Բրեդբերիի հանրահայտ գրքի մասին է: Գլխավոր հերոսը Գայ Մոնթագն է, ով հրկիզող է, այրում է գրքերը: Բայց որոշ ժամանակ անց նա սկսում է կարդալ՝ այրելու փոխարեն:
Ինչո՞ւ են այրում գրքերը, որովհետև նրանք հուզում են մարդուն, իսկ մարդը պետք է ապրի, որպեսզի վայելի կյանքը, չպետք է հուզվի, ամեն ինչ ստեղծված է հարմարության համար: Բայց դա հարմարությո՞ւն է, ո՛չ,  մարդկանց նույնիսկ մտածել պետք չէ, ընդհամենը միացնում ես ,,ազգականներին,, և նրանք փոխարինում են ամեն ինչ: Ոչնչի կարիք չկա, ընդամենը անըդհատ լսիր նրանց, իսկ երեկոյան միացրու ականջախեցիները և էլի նույնը: Սա համարվում է հանգիստ և խաղաղ կյանք, առանց անհանգստությունների և առանց հուզումների:

суббота, 3 января 2015 г.

Փիթեր Փենը և ոչ միայն

Փիթեր Փենը մնաց իմ հիշողության մեջ տարիներ առաջ դիտած մուլտֆիլմից: Մուլտֆիլմ, որն իմ կարծիքով լավագույն էր: Եվ ես երբեք չէի մտածում, որ մուլտֆիլմը նկարահանվել է գրքի հիման վրա: Երբ արդեն չափահաս էի և մնակական գրքեր կարդալու ժամանակը թվում է անցել էր, ես որոշեցի կարդալ այն: Գրքի առաջին մասը՝ ,,Փիթեր Փենը Քեսինգթոնի այգիներում,, ինձ բավականին ձանձրալի թվաց: Գիրքը բազմաշերտ է և այնքան էլ պարզ չէ, հեքիաթ է, բայց ինչպես ցանկացած հեքիաթ իր բարդությունն ունի:

суббота, 27 декабря 2014 г.

Երկարագուլպա Պիպին

Ցավալի է, որ այս հետաքրքիր մանկական պատմությունները ես կարդում եմ այս տարիքում: Ինչ արած , իմ մանկության տարիներ այսպիսի գրքեր չկային և ինձ խորհուրդ էին տալիս կարդալ ,,մեծական,, գրքեր: Իսկ հիմա այս գրքերը իմ տարիքին համապատասխան չեն:
Ինչևէ, չեմ կարող ասել, որ կարդացի անհամբերությամբ, որոշ հատվածներ հետաքրքիր էին, որոշները՝ ձանձրալի: Ամեն դեպքում այս գիրքն ինձ մոտ առաջացրեց մի այլ  պատմություն գրելու մտահղացում: Սա հետոյի համար, եթե չմոռանամ: