вторник, 6 июля 2021 г.

Ուսումնական ամառ 2021


Սիրելի՛ սովորող, ամառային արձակուրդն ավելի հետաքրքիր դարձնելու համար առաջարկում եմ . 

  • ընթերցել
Թոլկին ,,Հոբիտը,,
Արթուր Կոնան Դոյլ ,,Կորուսյալ աշխարհ,, և Շերլոկ Հոմսի մասին գրքերը
Ջեկ Լոնդոն ,, Սպիտակ ժանիք,, և ,,Ծովագայլը,,
Ժյուլ Վեռն ,,Տասնհինգամյա նավապետը,,
Վայներ ,,Այց մինոտավրոսին,,
Հագարդ ,,Մոնթեսումայի դուստրը,,
Ռաբլե ,,Գանգարտյուա և Պանտագրյուել,,
Դանիել Քիզ ,,Ծաղիկներ Էլջերնոնի համար,,
Շառլոտ Բրոնտե ,,Ջեյն էյր,,
Ջոն Գրին ,,Աստղերն են մեղավոր,,
Կարող եք առաջարկել նաև դուք: 
Կարող եք կարդալ ձեր նախընտրած գիրքը: 

вторник, 29 июня 2021 г.

Մայրավանք- ուղեցույց

Երթուղին- Երևան-Բջնի- Բջնիում Հրազդան գետի հունով դեպի Սոլակ: 

Կանգառ Հրազդան գետի մոտ՝ Սոլակ գյուղի ճանպարհային հատվածում` Հրազդան գետի վրա կառուցված կամրջի վրա: 
Լուսանկար 1

Ուսումնական օրացույց. 2021-2022 ուստարի


Նախագծային օրեր՝ ըստ ամիսների
7-8-րդ դասարաններ
Սեպտեմբեր
  • Սարոյանական օրեր
  • Հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա ստեղծագործական հավաք
  • Կոմիտասյան օրեր
  • Բարձունքի հաղթահարում 
Հոկտեմբեր
  • Թարգմանչաց տոն. գրաբարի օրեր
  • Կարդում ենք Մաթևոսյան
  • Կարդում ենք ժամանակակից գրականություն
  • Ուսումնական աշուն

понедельник, 28 июня 2021 г.

Հայոց լեզու, գրականություն- 8-րդ դասարան. 2020-2021 ուսումնական տարի


Հայոց լեզու, գրականություն. առարկայական ծրագիր



Ժամաքանակը՝ շաբաթական 5 ժամ, տարեկան՝ 180 ժամ:
Ուսուցումը կազմակերպվում է թվային միջոցների կիրառմամբ, ուսումնական և անհատական, կարճաժամկետ և երկարաժամկետ  նախագծերով: Սովորողները դպրոց են գալիս անձնական նեթբուք- նոթբուքերով:


7-րդ դասարանում մայրենի լեզվի ուսուցումը նպատակաուղղված է՝
  • մայրենի լեզվի առաջնայնության և անաղարտության պահպանմանը,
  • գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակմանը,
  • հաղորդակցական հմտությունների փոխանցմանը
  • ինքնարտահայտման կարողության պահպանմանը և զարգացմանը,
  • սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեք ընկալմանը, այն կրելու, պահպանելու ու տարածելու անհրաժեշտության գիտակցմանը, 
  • սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելուն, ինքնակրթության, ինքնակատարելագործման մղելուն: 

2020-2021 ուստարվա ամփոփում


Ամփոփումները ներկայացված են ըստ ուսումնական շրջանների: Յուրաքանչյուր փաթեթում մանրամասն ներկայացված են ամսական նախագծերն ու արդյունքները: 
Բլոգի ,,Հաշվետվություններ,, բաժինը: 

четверг, 24 июня 2021 г.

Մեր ամսագրերը. ամփոփում


1. Պատուհան- թարգմանչական ամսագիր
  • Սկսել ենք վերաթողարկել 2020-ի նոյեմբերից: Յուրաքանչյուր ամիս 10-15 թարգմանություն:  Ընդհանուր՝ 93 թարգմանական աշխատանք:
Գործող բաժիններ

среда, 16 июня 2021 г.

Հունիսյան ճամբարի ամփոփում

Հունիսյան ճամբարը սովորողների համար ուսումնական տարվա ամենահետաքրքիր ժամանակահատվածն է: Սովորողների ընտրությամբ հավաքվեց իմ ջոկատը՝ ամենատարբեր սովորողներ տարբեր դասարաններից, տարատարիք: Մեր ճամբարային առօրյային և ջոկատի գործունեությանը ծանոթացե՛ք այստեղ: 
Հաշվի առնելով սովորողների հետաքրքրությունները պատրաստել էի ճամբարային նախագծերս, որոնք քննարկեցի ճամբարականների հետ , համապատասխանաբար ավելացումներ արեցի, և սկսեցինք.... Ճամբարային նախագծերն՝ այստեղ: 
Յուրաքանչյուր օր մեր գործունեությունը սկսել ենք Միջին դպրոցի բակից՝ մասնակցելով ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունքին, որի ժամանակ սովորել ենք նոր երգեր, սիրով պարել ենք: 

Ընկեր Լաերտի հետ ունեցել ենք պարի դասեր: Պետք է ասեմ, որ իմ ջոկատն ամենապարասեր ջոկատն է. գրեթե բոլոր սովորողները կրթահամալիրի պարային ակումբներում են պարում, Բանգլադեշյան պլեների ժամանակ և մեդիաուրբաթներին հանդես եկան պարային հմարներով: 
Ընդհանուր ճամբարային գործունեություն իրականացնելիս չմոռացանք նաև տարբեր մարզաձևերի մասին, սակայն սիրելի գործունեությունը եղավ թենիսը.
Ընկեր Լևոնի հետ մասնակցեցինք Միջին դպրոցի բակի քարե ծաղկամանների պատրաստման գործընթացին: Չնայած աշխատանքը հեշտ չէր, բայց ամենից ակտիվը աղջիկները փորեցին քարե ծաղկամանների բացվածքները:

Այրող արևից մեզ փրկեց կրթահամալիրի ծածկած լողավազանը: Ճամբարի ընթացքում լողը սիրելի գործունեություններից է: 

Այցելեցինք նաև ագարակ, մեր բերած գազարներով կերակրեցինք ձիերին, ձիավարեցինք: Պարզեցի, որ իմ ջոկատից բավական շատ սովորողներ առաջին անգամ են ձի նստում: 

Առաջին շաբաթվա վերջին օրը անցկացրեցինք Ապարանի ջրամբարում: 

Երկուշաբթի սկսեցինք հեծանվաերթով: Տարատարիք ճամբարականների մի խումբ մարզիչների հետ ուղևորվեց Զվարթնոց: Պատմում են մասնակից սովորողները.

Իրականացրել ենք նաև մի շարք այլ նախագծեր, որոնք կառուցվել էին սովորողների հետաքրքրությունների պահանջով: 

,,Մեր ժամանակի թրենդները,, նախագծով ծանոթացանք և առանձնացրինք այն թրնեդային իրերը, խաղերը և ֆիլմերը կամ գրքերը, որոնք երբևէ տարածված կամ թրենդային են եղել Միջին դպրոցում: Ահա աշխատանքներից մի քանիսը. 


Հաջորդ նախագիծը մի քանի ուղղություն ուներ, նախ հմտանում էինք տեխնոլոգիական աշխատանքում, այնուհետև ստեղծագործում՝ փորձելով մեր ընտրած բանաստեղծության համար սցենար մտածել, նկարահանել և մոնտաժել: Պատրաստի տեսանյութերից .
Յուրաքանչյուր օր սովորողները լուսաբանել մեր աշխատանքը.


воскресенье, 13 июня 2021 г.

Անհատական աշխատաժամանակ.14-30. 06.2021


14.06.2021
09:00-09:15 - առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-13:00- գրականության հեղինակային ծրագրի ամփոփում
13:00- Երաժշտական փառատոն, լրացուցիչ կրթության համերգ
14:00-14:30- ընդմիջում
14:45- անգլերենի պարապմունք

15.06.2021
09:00-09:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
09:15-10: 15- խնամքի աշխատանք Սարալանջում
10: 15-12:00- գրականության հեղինակային ծրագրի ամփոփում
12:00-12:30- ընդմիջում
12:30-13:00- նախագծերի ամփոփման աշխատանք
13:00-14:00- Երաժշտական փառատոն, պատանեկան երգչախմբի համերգ

воскресенье, 6 июня 2021 г.

Բլոգների ստուգատես


Ավագ դպրոց, սովորողների բլոգների գրականության բաժնի ուսումնասիրություն, 9.6 դասարան


,,Գրականություն,, բաժինը սովորողի բլոգում: 

Սովորողի բլոգում առկա են՝

Սովորողն իրականացրել է դասավանդողի ուսումնական նախագծերը, արված աշխատանքները հղումներով խնամքով հավաքված են հաշվետվության մեջ: 

пятница, 4 июня 2021 г.

Քայլարշավ Ապարանի ջրամբարում

Արդեն վաղուց, մեր ճամփորդություններն պարունակում են կարևոր մի բաղադրիչ՝ քայլարշավ: Քայլելը հայրենի երկիրդ ճանաչելու, ավելի սիրելու համար լավագույն տարբերակն է: Եվ միշտ, ամենահետաքրքիր, ամենագեղեցիկ վայրերը թաքնված են սարերի ետևում կամ անտառների մեջ, որտեղ հասնելու համար , իհարկե, անհրաժեշտ է քայլել:

вторник, 1 июня 2021 г.

Ճամբարային եռուզեռ Միջին դպրոցում

Օրը սկսեցինք հունիսմեկյան տոնական տրամադրությամբ Միջին դպրոցի բակում՝ առավոտյան ընդհանուր պարապմունքով, կենդանի երգերով, կոպալի ուղեկցությամբ հնչող ծափերով, ժպիտներով:

воскресенье, 30 мая 2021 г.

Ճամբարային օրակարգ


31.05.2021
09:00-09:15` առավոտյան ճամբարային ընդհանուր պարապմունք
09:15-10:05` ճամբարային նախագծերի քննարկում,  սովորողների առաջարկների գրանցում
10:10-11:00` պար
11:50-12:30` ճամբարային խաղեր
12:30-13:00` ընդմիջում
13:00-14:00` մարզական ժամ 

01.05.2021
09:00-09:15` առավոտյան ճամբարային ընդհանուր պարապմունք
10:05-11:00` ճամբարային խաղեր
11:00-12:30` ընտրությամբ գործունեություն
12:30-13:00` ընդմիջում
13:00-14:00` մարզական ժամ 

02.06.2021
09:00-09:15` առավոտյան ճամբարային ընդհանուր պարապմունք
10:10-11:00` քայլք Բանգլադեշում, պաղպաղակի համտես
11:00-12:00` բանավեճ. Խաղերի օգտակար և վնասակար կողմերը
12:00-12:30` բակային խաղեր. գործնագործ
12:30-13:00` ընդմիջում
13:00-14:00` այցելություն ագարկ, լող 


Ուսումնական երրորդ շրջանի հաշվետվություն


Ամփոփումները տրված են ըստ ամիսների.

четверг, 27 мая 2021 г.

Պեղումներ Մեծամորում


Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարանում հավաքված է հնագիտական իրերի, զարդերի, խեցեղենի յուրահատուկ հավաքածու։ Բոլոր ցուցանմուշները հայտնաբերվել են հենց Մեծամորի տարածքում։ 
Մեծամորը մշակույթի ծաղկուն կենտրոն է եղել: Այստեղ հրաշալի պահպանվել է պղնձաձուլարանը, հնոցները, որ փորված են ժայռերի մեջ, պահպանված են նաև այլ օժանդակ շինություններ,դամբարաններ, աստղադիտարանը, զոհասեղանները:
Թանգարանում վաղուց չէի եղել, մեծ փոփոխություններ էին արվել: 
Մուտքի մոտ հանդիպեցինք մեր ուղեկցորդին՝ ընկեր Անդրանիկին: Սկզբում շրջեցինք թանգարանում, ցույց տվեցին թանգրանի նմուշները, որոնք գտնվել են հենց այստեղ՝ պեղումների ժամանակ: Առանձին սենյակ էր հատկացված՝ ոսկյա և արծաթյա իրերի համար: Ոսկեղենը զարմացնում էր իր կատարյալ ձուլվածքով և յուրահատուկ ոճով, դիզայնով: Այնուհետև առանձին սենյակում ֆիլմ դիտեցինք թանգարանի և պատմական տարածքի մասին: 

вторник, 25 мая 2021 г.

Հեծանվաերթ


Հեծանվաերթ դեպի Զվարթնոց
Երթուղին՝ կրթահամալիր-Սուրբ Հռիփսիմե-կրթահամալիր:
Երկարությունը՝ 10կմ

Նախագծի իրականացման ժամանակահատված՝  հունիսի 7-ին

Մասնակիցներ՝ ճամբարականներ

Նախագծի  կազմակերպիչներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան

Խմբի մարզիչ՝ հեծանվային ակումբի ղեկավար Հրայր Հովհաննիսյան

Ապարանի ջրամբար. քայլարշավ


Նախագծի իրականացման օրը՝ հունիսի 4-ին

Ճամփորդության մասնակիցներ՝ տարատարիք  ճամբարականներ

Ճամփորդության ղեկավարներ ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան 

Ճամփորդության ուղղությունը՝Երևան-Ապարանի ջրամբար/Պողոս ,Պետրոս բազիլիկ եկեղեցի/Երկկենցաղ եկեղեցի/ /-Երևան/58կմ, 1ժ.15րոպե/

Մեր ժամանակի թրենդները


Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ մայիսի 31-հունիսի 11
Նախագծի մասնակիցներ՝  տարատարիք ճամբարականներ
Նախագծի նպատակը՝
  • Լեզվական աշխատանք
  • Ուսումնասիրել մեր ժամանակաշրջանը
  • Փորձել հասկանալ նորարական, նորաձև երևույթները
  • Հետաքրքրել սովորողին, ժամանակից հետ չմնալ:
Նախագծի իրականցման ընթացքը