суббота, 3 августа 2013 г.

Բարիներ և չարեր

Մարդկության գունդը… Ես հասկանում եմ, որ հենց այստեղ են վերադառնում մեր ձվերը, երբ  ամեն անգամ գնում են հյուսիս-արևելք: Ես նաև հասկանում եմ, որ հոգիները, լիցքավորում են միմյանց  և ներդաշնակ են իրար: Այստեղից հայտնի արտահայտությունը, որով Ուելսը անընդհատ գլուխս տանում է.<< Հերիք է  մի հոգու մակարդակը բարձրանա և կբարձրանա ամբողջ մարդկության մակարդակը>>:  Գուցե այստեղ է գտնվում Տեյյար դը Շարդենի հայտնի նոսֆերան, որտեղ միախառնված է ամբողջ մարդկության գիտակցությունը:
-Բայց եթե մենք՝ հրեշտակներս, ոչինչ չանենք, արդյոք նրանք ինքնուրույն կզարգանան,-հանկարծ հարցնում է Ռաուլը:
-Մենք հովիվներ ենք, ովքեր հոտին ճիշտ ուղղություն են տալիս: Բայց, իսկապես, հրեշտակների անցյալում կատարած աշխատանքի շնորհիվ, մարդիկ արդեն ճիշտ ուղղու վրա են:

-Դուրս է գալիս, այդ դեպքում, նրանց կարելի է թողնել…
Էդմոն Ուելսը նույնիսկ ուշադրություն չի դարձնում այդ նկատողության վրա:
Ռաուլը պնդում է:
-Իսկ մեզ՝ հրեշտակներիս համար, որն է լինելու զարգացման հաջորդ փուլըԱստվածների աշխարհը:
Էդմոն Ուելսը ունքերը վեր է բարձրացնում:
-Ծիծաղում եմ նայելով ձեզ՝ երիտասարդ հրեշտակներին: Դուք ամեն ինչ ուզում եք իմանալ միանգամից: Չեք արողանում մարդկանց հին սովորությունից ազատվել: Բայց ուշադիր նայեք մեր ոլորտներին, և դու կհասկանաք, որտեղ են ավարտվում մահկանացուներին բոլոր սովորությունները, որոնք ձեզ առաջվա պես անհանգստացնում են ու գրգռում: Անընդհատ ձեզ մարդկային հարցեր տալու փոխարեն, ձեզ հրեշտակների պես պահեք:
Այս խոսքերվ և  վիճելով՝ մեր ուսուցիչը  շրջվում է մեջքով և արագ հեռանում է: Նա գնում է Մայր Թերեզայի մոտ, որպեսզի նրան հրահանգներ տա: Այն ամենից, ինչ լսում եմ, ես հասկանում եմ, որ նրա հաճախորդներից մեկը հանդիսանում է պետության գլխավորը, ում նա անըդհատ առաջարկում է ավելացնել   մեծ կարողություններ ունեցողների հարկերը: Էդմոն Ուելսը նշում է, որ հարուստներին ճնշելը աղքատներին երջանիկ չի դարձնի:
Ես մոտենում եմ, որ ավելի լավ լսեմ նրանց:
-Սիրելի՛ Մայր Թերեզա, երբեմն դուք չափազանց հասարակ եք մտածում: Ինչպես ասում էր իմ ծանոթներից մեկը.<< Հերիք չէ միայն  հաջողության հասնելը, անհրաժեշտ է հաճույք ստանալ ուրիշների անհաջողություններից>>: Նա կատակում էր, բայց դուք իսկապես կիսում եք այդ տեսակետը: Դուք համոզված եք, որ մարդկությունը կարող է ավելի հեշտ տանել սեփական աղքատությունը, եթե ամբողջ մարդկությունը ևս սկսի տառապել: Իսկ նպատակը, ընդհակառակը, բոլոր մարդկանց երջանիկ դարձնելու մեջ է:
Մայր Թերեզան նեղացած աշակերտի դեմք է ընդունում, ով, չնայած ամեն ինչին համոզված է իր ճշմարտության մեջ:
Ես կարծում եմ, որ նա, ամբողջ կյանքը աղքատների շրջանում ապրելով, փորձում է  վերարտադրել իրեն ծանոթ շրջապատը: Աղքատներին նա միշտ էլ իմացել է: Հարուստների հետ ամեն ինչ ավելի բարդ է: Սուրբ կինը  հիմա ստիպված է հետաքրքրվել բորսայի կուրսով, նորձևության նորություններով, բարեգործական ճաշերով, մոդայիկ ռեստորաններով, նյարդային դեպրեսիաներով, աշխարհիկ ալկոհոլիզմով, դավաճանությամբ, թալասաթերոպիայով, և ընդհանրապես հարուստների բոլոր խնդիրներով:
Մայր Թերեզան լսում է Էդմոն Ուելսի ցուցումները, մռայլվում է և հայտարարում .
-Երևի ես պետք է նախագահին հրեմ նրան, որ ընկերություն կազմակերպի, որը կզբաղվի աղքատ թաղամասերի ծնելիության կանոնակարգմամբ: Երեխաներ մի՛ ունեցեք, քանի որ չեք կարող հոգ տանել նրանց մասին, թե չէ նրանք կդառնան հանցագործներ և թմրամոլներ: Դուք այդ  ի նկատի ունեիք:
-Շարունակեք նույն հոգով,-հոգոց է հանում Էդմոն Ուելսը,- սա արդեն լավ է:
 -Իմ կարծիքով, մեր ուսուցիչը համենայն դեպս շատ հանդուրժող  է: Իր տեսակով հանդերձ, նա հարգում է… հրեշտակների ազատ ընտրությունը:
Ռաուլը ձգվում է դեպի հորիզոնը և թռչում է: Ես հետևում եմ նրան:
-Էդմոն Ուելսը գիտի, թե ովքեր են <<յոթերը>>: Նա գիտի ինչ է գտնվում  մեզնից վեր:
 -Նա մեզ ոչինչ չի ասի, դու արդեն տեսել ես նրա ռեակցիան,-ասում եմ ես:
-Նա կլռի, բայց կա նրա գիրքը:
՞նչ գիրք:
Նրա <<Բացարձակ և հարաբերական գիտելիքների հանրագիտարանը>>: Նա այդ գիրքը գրել սկսել դեռ մահականցու ժամանակ և շարունակում է իր երկնային կյանքում: Դու հիանալի գիտես, նա անընդհատ հատվածներ է  մեջբերում դրանից:
Նա դրանում է հավաքել իր բոլոր գիտելիքները, այն ամենը, ինչ նա բացահայտել է և այն ամենը, ինչ նրան հետաքրքրում է տիեզերքում: Առաջին երեք հատորները նա գրել է Երկրի վրա, որտեղ մահկանացուները կարող են դրանք կարդալ: Բայց չորրորդը նա գրում է այստեղ:
-Դու ինչ ի նկատի ունես:
Իմ ընկերը օղակ է անում, հետո վերադառնում է և սկսում է ճախրել իմ կողքին:
-Ուելսն այնքան է ուզում տարածել իր գիտությունը, որ նա հաստատ միջոց է գտել չորրորդ հատորը մատերիականացնելու:
Նա այլևս չունի ոչ մատիտ, ո՛չ գրիչ, ո՛չ գրամեքենա, ո՛չ էլ համակարգիչ: Նա կարող է հավաքել բոլոր տեղեկությունները, ինչ ուզի, բայց դրանք անպտուղ կմնան:
Ռաուլի այս փաստարկները համոզիչ չեն:
-Դու  մի՞թե կարծում, որ նա այնքան խենթ է, որ կարող Դրախտի մեծագույն գաղտնիքները գրել  Երկրում թաքցրած ինչ-որ ձեռագրում:
Ռաուլն անվրդով է:
-Իսկ հիշում ես Հանրագիտարանի այն հատվածը, որ վերնագրված է <<Գաղտնիքների ավարտը>>: Այնտեղ պարզ ասվում է. <<Այսուհետև բոլոր գաղտնիքները կներկայացվեն լայն հասարակությանը: Քանի որ մենք պետք է ընդունենք ակնհայտը, հասկանում են միայն նրանք, ովքեր ցանկանում են հասկանալ>>:
Մենք պտտվում ենք Դրախտի վրայով:
-Բոլոր գաղտնիքները բացի <<յոթերի>> գաղտնիքից: Հնարավոր չէ պատկերացնել, որ Էդմոն Ուելսը մարդ-մեդիումին կվստահեր Դրախտի գաղտնիքները, որպեսզի նա գրեր դրանք գրքում…
Իմ ընկերը ոգևորված է, կարծես թե նա սպասում էր, որ ես հենց այդ բառը կարտաբերեմ:

-Ո՞վ իմանա:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:

Комментариев нет:

Отправить комментарий