воскресенье, 11 августа 2013 г.

Ժակ: 7 տարեկան

Սուրբ ծնունդին ես նվեր ստացա իմ տիեզերական սարքը: Ես այն գտա եղևնու տակ դրված տուփի մեջ: Այնքան ուրախ էի:
Ես համբուրեցի ծնողներիս, և մենք կերանք  եփված տարբեր բաներ, որպեսզի <<տոենք>>,  Սագի լյարդ, խեցգետին, ապխտած սաղմոն, հնդկահավ, սուրբծննդյան տորթ:
Չեմ հասկանում ինչն է նրանց դուր գալիս այս տոնական ուտեստներում: Իմ մեծ քույրը՝ Սյուզանը, ասում է որ սագի լյարդից պաշտետը սագից են պատրաստում, որին բռնի կերպով լցոնում են այնքան ժամանակ, մինչև որ նրա լյարդը դառնում մեծ չափերի: Մատիլդան պնդում է, որ ծովախեցգետիններին  ողջ գցում են տաք ջրի մեջ, իսկ մայրին ասում է, որ մենք ստուգենք հո ողջ չեն խեցգետինները  նրանց վրա լիմոնի հյութ կաթեցնելով: Եթե նրանք շարժվում ենք, ապա կարելի է ուտել:
Ըննթրիքից հետո մենք խնդուկներ ենք պատմում: Հայրիկը  մի հատ շատ ծիծաղելին պատմեց:

Մի մարդ ընկավ բեռնատարի տակ: Նոր էր նա վեր կացել, երբ նրան հարվածեց մոտոցիկլետը: Նա վեր կացավ և նրան խփեց ձին: Դեռ չէր հասցրել կանգնել, երբ խփեց ինքնաթիռը: Այդ պահին մեկը գոռաց.<<Կանգնեցրեք կարուսելը, մարդը վիրավոր է>>:
Ես միանգամից չհասկացա, իսկ երբ հասկացա, ուղիղ մեկ ժամ ծիծաղեցի:  Այն կատակները, որոնք ես միանգամից չեմ հասկանում, հետո շատ ծիծաղելի են դառնում:
Խնդուկները կարճ հեքիաթների պես են: Լավ խնդուկի համար դեկորացիաներ, կերպարներ, ճգնաժամային վիճակներ կամ լարված սպասումներ  են պետք, և այս ամենը պետք է շատ արագ նկարել, առանց ավելորդ բառերի: Անհրաժեշտ է նաև զարմանալի վերջաբան, և այն հորինելն այդքան էլ հեշտ չէ: Պետք է սովորել խնդուկներ հորինել, ինձ թվում է, որ սա հիանալի մարզանք է:
Խնդուկները լավ են նրա համար, որ դրանք կարելի է միանգամից ստուգել: Պատմում ես և նույն վայրկյանին տեսնում ես ծիծաղում են մարդիկ, թե ոչ: Խաբելն անհնար է: Եթե մարդիկ չեն հասկանում կամ դա ծիծաղելի չեն համարում, նրանք չեն ծիծաղում: Ես փորձել եմ:
-Գիտեք, թե ինչպես են հավաքում պապայան:
Բոլորն ասացին, թե չգիտեն:
-Կուկու՝ հյուսքով:
Բոլորը քմծիծաղ տվեցին, ոչ ոք չծիծաղեց: Ձախողում:
-Ինչ լավն է նա,-ասաց մայրիկը շոյելով մազերս:
Ես վազեցի զուգարան և փականով փակեցի դուռը: Դա իմ վրեժն էր: Ես արգելեցի բոլորին մտնել: Ինձ երկար համոզեցին, իսկ հետո հորեղբայրը շարունակեց ջարդել դուռը:
-Դե ոչ,-ասաց հայրիկը:
 Ես հաղթեցի: Զուգարանը,իսկապես, անառաիկ թաքստոց է:
Մյուս օրերին ես շատ ուրախ էի, որ խաղում էի տիեզերական սարքով: Որպեսզի նա Երկիր վայրէջք կատարի, ես զուգարանի թղթից, սոսնձից և պլաստիրինե շշերից ուրիշ աշխարհ պատրաստեցի և հինգ փոքրիկ մարդուկների: Իմ մոլորակը կարմիր գույն ունի՝ կարմիր երկնքով և կարմիր ջրով: Ես ամեն ինչ ներկեցի մայրիկի՝ եղունգների համար նախատեսված ներկով, բայց նա դեռ դա չի նկատել:
Հետո ես փորձեցի նկարագրել իմ հերոսների արկածները: Դա պատմություն է չորս աստղագնացների մասին, ովքեր իջնում են կարմիր մոլորակի վրա, որտեղ ապրում են շատ ուժեղ ռազմիկները, ովքեր ոչնչից չեն վախենում:  Աստղագնացներն ընկերացան նրանց հետ  և սովորեցին նրանց պատվի վարքականոնը և մարտարվեստը, որոնք չափազանց տարբերվում են Երկրում գոյություն ունեցող կանոններից:

Մոնա Լիզան ճզմեց աստղագնացներից մեկին: Այդպես ես որոշեցի իմ պատմությանը ավելացնել հսկա Անգոր հրեշին, ումից պետք է փախչել ոտքերում ինչքան ուժ ունես: Հիմա ես ուզում եմ գտնել մեկին, ում համար կկարդամ իմ պատմությունը: Եթե այն միայն ինձ համար է, ապա ինչի՞ համար գրել:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:

Комментариев нет:

Отправить комментарий