суббота, 20 октября 2018 г.

Կոտրված անիվը. Վիլյամ Սարոյան

Վերլուծում են 7-րդ դասարանի սովորողները.

Վ. Սարոյանի ,,Կոտրված անիվը,, պատմվածքը շատ հետաքրքիր և հուզիչ էր: Այն պատմում էր կյանքի, մարդկանց, աշխարհի մասին: Այս պատմվածքում ասվում էր, թե որքան տխուր պահեր են լինում կյանքում, և որքան ուրախ պահեր են լինում, բայց այդ պահերը այնքան արագ են անցնում, որ մենք չենք նկատում: Օրինակ՝ այս պատմության մեջ հերոսները չէին նկատել, թե ինչպես էին մեծացել և, երբ նրանք նստեցին իրենց փոքր հեծանիվի վրա, այն կոտրվեց: Խորհուրդ կտամ կարդալ:
Հարությունյան Աննա, 7-4 դասարան


Այս պատմվածքը ես կարդալիս լուրջ տխրեցի: Իմ կարծիքով այս պատմվածքը շատ խորիմաստ, հետաքրքիր և ուսուցանող էր: Պատմվածքի հիմնական սյուժեն այն էր, որ մի ընտանիք կար, որը ապրում էր՝ Սանտա Կլարա փողոցում, Ֆրեզնոյի հեռավոր թաղամասերից մեկում: Նրանց բակում աճում էին մի քանի ծառի տեսակներ:
Այդ ծառերը աճել էր այդ ընտանիքում ապրող մարդկանց կերած մրգերի կորիզներից: Նրանք ուղղակի ուտում և դուրս էին նետում կորիզները, և այդ ծառերը աճում էին: Այդ ընտանիքում կային երկու քույրեր, որոնց անուններն էին՝ Նաոմի և Լյուսի և երկու եղբայրներ, որոնց անուններն են՝ Գրիգոր և Վիլյամ Սարոյանը: Երկու եղբայրներից մեկը նվգում էր կոռնետ, իսկ երկու քույրերը դաշնամուր: Ամեն ամառ Գասպարյանը (ձմերուկ վաճառողը) իր բարձր ձայնով գալիս էր այդ փողոց, որպեսզի վաճառեր ձմերուկ: Նա այդ ամենը անելիս գոռում էր՝ ձմերուկ~ ձմերուկ~: Այդ ընտանիքն ուներ մի շատ սիրվող և հարգվող հյուր: Այդ մարդն ընտանիքի երեխաների մոր Եսթերի եղբայրն էր՝ երեխանների քեռին (Վահան քեռին): Աշխարհում կար 11 ափերսոն և դրանցից մեկը կարմիր գույնի էր և դա հենց Վահան քեռիին էր: Նա այդ ափերսոնով, որի արագությունը մեկ ժամում 50 մղոնի էր հասնում: Վահան քեռին սկզբում Նաոմիին, Լյուսիին և Եսթերին տարավ զբոսանքի իր ափերսոնով: Հետո, երբ տեսնելով Վահան քեռին Գրիգորին՝ նրան, Վիլյամ Սարոյանին և կողքի հարևանի տղային վերցնելով նրանց, նույնպես տարավ զբոսանքի: Այդ հարևանի տղան ասում էր, որ իր քեռին ունի սև գույնի Կադիլակ, որի արագությունը մեկ ժամում հասնում էր 60 մղոնի: Գրիգորն այդ ժամանակահատվածում մի մեծ հեծանիվ գնեց
Երկու եղբայրներն ամեն անգամ մի առիթ էին գտնում, որպեսզի իրար հետ կռվեն: Մի անգամ էլ երկու եղբայրներով նստածծ հեծանիվի վրա սլացան և հեծանիվի անիվը ճաքեց, կոտրվեց և մի կողմ գլորվեց: Տղաների մայրը դիտելով այդ տեսարանը մի լավ ծիծաղեց՝ տղաներն նույնպես: Օրերից մի օր եկավ մի լուր, որ Վահան քեռին Ֆրանսիայում վախճանվել է: Այդ օրը ո՛չ ոք չխոսեց: Միայն քույրերից Լյուսին նվագեց մի երգ, որը նվագում էր Վահան քեռին: Եսթերը ասաց, որ մի նվագիր այդ երգը, որովհետև այդ երգը իմ եղբոր Վահան քեռին էր նվագում: Այդ օրը բոլորը լաց էին լինում և անգամ հաց չէին էլ ուտում: Գիշերը Վիլյամը քնելուց առաջ նստեց Գրիգորի կողքը և պատմեց այդ օրվա մասին, երբ նրանք երկուսով հեծանիվը կոտրեցին: Նրանք իրենց մոր և քույերի հետ միասին, մի լավ ծիծաղեցին: Սկզբում մի փոքր ցածրաձայն, իսկ հետո բարձրաձայն: Երբ բոլորը քնած էին Վիլյամը իր սենյակից դուրս եկավ  և ցածրաձայն մի փոքր բաց արեց իր մայրիկի սենյակի դուռը: Տեսնելով, որ իր մայրը քնած էր: Զարմանալին այն էր, որ իր եղբոր, այսինքն Վահան քեռիի նկարը դաշնամուրի վրայից վերցեր էր և դրել իր կողքի սեղանի վրա: Այս պատմվածքը ովքեր, որ չեն կարդացել, խորհուրդ կտամ կարդալ, որովհետև այն շատ ուսուցանող, հետաքրքիր և խորիմաստ է: Ինձ այս պատմվածքը շատ դուր եկավ:


Комментариев нет:

Отправить комментарий