четверг, 4 октября 2018 г.

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Նախապես հրապարակել եմ սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացվելիք նախագծերը: Պետք է ասեմ, որ ամեն ինչ իմ պլանավորած չէ, որ ստացվեց: Հիմնական նախագծերն, իհարկե, իրականացան, սակայն ոչ ամբողջապես, ինչպես սպասում ես: Իրականում ամբողջական, ավարտուն նախագիծն անելու, ամփոփելու, արդյունքները հավաքելու համար, պարզվեց ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ, քան ես պլանավորում եմ:
Սեպտեմբերի 18-24-ը իրականացրել եմ կրթահամալիրում աշխատանքի դիմած մասնագետների վերապատրաստում. ծրագիրը, հաշվետվությունը
Սեպտեմբերի 21-23-ը կազմակերպել եմ եռօրյա ընթերցողական ճամբար Սևանում. հաշվետվությունը:

Իրականացրել ենք թարգմանչական նախագիծ, սովորողները ինքնուրույն ընտրել են իրենց հետաքրքրող նյութերը, կատարել թարգմանություններ: Արդյունքում ստեղծեցինք ,,Պատուհան,, բլոգը, որտեղ հրապարակվում են նախագծի արդյունքները: Այս ամիս թարգմանվել է 10 նյութ: 

Խմբագրել եմ Միջին դպրոցի կայքում տեղադրվող նյութերը. 30-ից ավել նյութ :
Կարդում ենք Կոմիտաս :
Արսեն Գոմցյան . Հով սեր



Комментариев нет:

Отправить комментарий