вторник, 16 октября 2018 г.

Հայտնի վարժարանների պատմությունից

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ նոյեմբերի 5-9
Նախագծի մասնակիցներ՝ 6-7-րդ դասարանների նախագծային խումբ 
Նախագծի նպատակը՝ 
  • իրականացնել հետազոտական և վերլուծական աշխատանք
  • ուսումնասիրել կրթօջախների սկզբունքները, կառուցվածքը 
  • թեման ուսումնասիրել նույն ժամանակներում գործող եվրոպական համալսարանների կոնտեքստում
  • ուսումնասիրել վարժարանների արդիական վիճակը 
Իրականացման ընթացքը 

  • Համացանցից, հանրագիտարաններից, տարբեր աղբյուրներից գտնել պատմական Հայաստանի, ՀՀ-ի տարածքում գործող, գործած հայտնի կրթօջախները, վարժարանները: Կազմել տեղեկատու և քարտեզագրել: 
  • Ուսումնասիրել յուրաքանչյուր վարաժարանի պատմությունը, գործունեությունը, որդեգրած սկզբունքները, տարակարգը: 
  • Հայտնի մարդիկ, հայտնի իրադարձություններ, որոնք կապվում են նշված վարժարաններին: 
  • Ուումնական ֆիլմերի ստեղծում՝ որպես արդյունք : 
  • Կրթության ոլորտում սովորողների առաջարկների ներկայացում: 
Նախագիծը համագործակցային է, որն իրականացվելու է պատմության  ուսուցչի հետ միասին: 
Նոյեմբերի 10-ին նախագիծը կամփոփվի Գլաձոր և Գլաձորի համալսարան այցելությամբ: 
Արդյունքը
  • Սովորողները կուսումնասիրեն և կսովորեն կրթօջախների պատմությունը: 
  • Կվերլուծեն, կհամադրեն իրենց դպրոցի, դպրոցի գործունեության հետ: 
  • Կստեղծվի ուսումնական ֆիլմերի դարան:
  • Կիրականացվի ուսումնական ճամփորդություն.Գլաձոր : 
Նախագծի ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան : 

Комментариев нет:

Отправить комментарий